Ուիլյամ Հենրի Ֆոքս Տալբոտ
Ուիլյամ Հենրի Ֆոքս Տալբոտ (անգլ.՝ William Henry Fox Talbot, փետրվարի 11, 1800[1][2][3][…], Դորսետ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն - սեպտեմբերի 17, 1877[1][2][3][…], Լեյկոք, Wiltshire, Ուիլտշիր, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆիզիկոս, քիմիկոս, լուսանկարչության գյուտարարներից մեկը։ Հնարել է կալոտիպը, որն առաջին անգամ հնարավորություն է ընձեռել կրկնօրինակել լուսանկարները լուսազգայուն նյութի վրա նախ ստանալով նեգատիվը, ապա անսահմանափակ թվով պոզիտիվ օրինակներ[7]։
Ուիլյամ Հենրի Ֆոքս Տալբոտ անգլ.՝ William Henry Fox Talbot | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 11, 1800[1][2][3][…] Դորսետ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Մահացել է | սեպտեմբերի 17, 1877[1][2][3][…] (77 տարեկան) Լեյկոք, Wiltshire, Ուիլտշիր, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | գյուտարար, լուսանկարիչ, մարդաբան, քաղաքական գործիչ, գյուտարար, քիմիկոս, մաթեմատիկոս, ասորագետ, հնագետ, world traveler և բուսաբան |
Գործունեության ոլորտ | experimental physics? |
Պաշտոն(ներ) | Միացյալ Թագավորության 11-րդ խորհրդարանի անդամ |
Անդամակցություն | Լոնդոնի թագավորական ընկերություն |
Ալմա մատեր | Հերոու դպրոց և Թրինիթի քոլեջ |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[1] |
Պարգևներ | |
Ամուսին(ներ) | Constance Fox Talbot?[5] |
Երեխա(ներ) | Charles Henry Talbot?[6], Ella Talbot?[6], Rosamond Constance Talbot?[6] և Matilda Caroline Talbot?[6] |
Հայր | William Davenport Talbot?[6][5] |
Մայր | Elizabeth Theresa Fox- Strangways?[5] |
Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն) | Fox Talbot |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Ուիլյամ Հենրի Ֆոքս Տալբոտը ծնվել է 1800 թվականին Լեքոկում (Ուիլթշիր)։ 1835 թվականին ստացել է առաջին նեգատիվը որպես պատկերի կրող օգտագործելով արծաթե նիտրատով և աղի լուծույթով ներծծված թուղթ։ Նա 8 սանտիմետր չափով օպտիկական տեսախցիկով ներսից լուսանկարել է իր գրադարանի պատուհանը։
1838 թվականին Լոնդոնի թագավորական ընկերությունը գիտնականին պարգևատրել է իր բարձրագույն պարգևներից մեկով` թագավորական մեդալով[8]։
1840 թվականին հայտնաբերել է թղթի նեգատիվից աղի թղթի վրա պոզիտիվ պատճեն ստեղծելու ձևը, որից հետո կարելի է ստեղծել հաջորդական օրինակներ։ Այս տեխնոլոգիան համատեղել է բարձր որակը և պատկերները պատճենելու հնարավորությունը (պոզիտիվները տպագրվել են անալոգիական թղթի վրա)։ Տալբոտն այս տեխնոլոգիան անվանել է «կալոտիպի», և ոչ պաշտոնական կերպով այն գյուտարարի անունով «տալբոտիպեյ» են անվանել։ Նրա մեթոդը իրականում ստեղծել է ժամանակակից լուսանկարը, քանի որ դագերոտիպիայից առաջ օգտագործված լուսանկարը թույլ է տալիս ստանալ պոզիտիվ պատկեր մեկ օրինակով[9]։
1841 թվականին Տալբոտը գրանցեց լուսանկարները բացասական-դրական ձևով ստեղծելու արտոնագիրը։ Լուսանկարելու համար նա օգտագործում է յոդ-արծաթե թուղթ` օգտագործելով նաև արծաթի նիտրատ։ Սևեռակումը կատարվում է նատրիումի թիոսուլֆատի միջոցով։ Ստացված նեգատիվը իջեցվում է մոմով լցված տարողության մեջ, որը նկարը դարձնում է թափանցիկ։ Դրանից հետո նա թափանցիկ նեգատիվը տեղադրում է նկարի մաքուր յոդաարծաթային թղթի վրա, լուսակայում է ստանում պոզիտիվ պատճենի երևակումից և սևեռակումից հետո։
1844 թվականին Տալբոտը հրապարակում է «The Pencil of Nature» առաջին գիրքը նկարազարդումներով` օգտագործելով ձեռքով սոսնձված կալոտիպեր։
Նաև բացահայտում է պարբերական ցանցի պատկերման ինքնավերարտադրության Տալբոտի էֆեկտը։
«Philosophical Magazine» ամսագրում 1836 թվականին հրապարակված հոդվածում նա նկարագրում է փորձերը, որտեղ բացահայտում է գույների և դիֆրակցիոն ցանցի պարբերական փոփոխությունները դիտարկման համար` օգտագործելով ֆոկուսավորող ոսպնյակի տեղաշարժը։ Նրա աշխատանքներում չկան ոչ քանակական չափումները, ոչ էլ դիտարկման բացատրության փորձերը։ Նրա ամենամտերիմ ընկերներից և աշխատակիցներից են եղել Նիկոլաս Հեննեմանը և Անտուան Կլոդեն։ Տալբոտին նախկինում վերագրվող որոշ լուսանկարներ ներկայումս պատկանում են Կլոդեին։
ՀիշատակԽմբագրել
1976 թվականին Միջազգային աստղագիտական միությունը Տալբոտի անունով խառնարան է կոչել Լուսնի տեսանելի հատվածում։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 William Henri Fox Talbot (նիդերլ.)
- ↑ Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
- ↑ 5,0 5,1 5,2 Kindred Britain
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 Lundy D. R. The Peerage
- ↑ Краткий справочник фотолюбителя, 1985, էջ 9
- ↑ Royal Medal (անգլ.).
- ↑ Алексей Добротворский։ «Тальботипия»։ История фотографии (ռուսերեն)։ «Фотодром»։ Վերցված է 2016-02-07
ԳրականությունԽմբագրել
- Н. Д. Панфилов, А. А. Фомин. Немного истории // Краткий справочник фотолюбителя / Н. Н. Жердецкая. - М.: «Искусство», 1985. - С. 5-13. - 367 с. - 100 000 экз.
Արտաքին հղումներԽմբագրել
- Տալբոտի անվան թանգարան Archived 2008-06-08 at the Wayback Machine.
- Տալբոտի նամակագրությունը
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ուիլյամ Հենրի Ֆոքս Տալբոտ կատեգորիայում։ |