Նատրիումի թիոսուլֆատ, նատրիումի հիպոսուլֆիտ, Na2S203, թիոծծմբական թթվի նատրիումական աղը։ Ջրում լուծելի (100 գ-ում՝ 70,1 գ 20 °C) անգույն բյուրեղներ են։ Անկայուն է, 300 °C-ում քայքայվում է՝ Na2S203= = Na2S03+S։ Ջրային լուծույթից անջատվում է բյուրեղահիդրատը՝ N2Տ203 • 5H20 (հիպոսուլֆիտ), որը 49,7 °C-ում կորցնում է ջուրը և լուծվելով անջատված ջրում, «հալչում»։ Վերականգնիչ է։ Ստանում են ծծմբի փոշին նատրիումի սուլֆիտի լուծույթի հետ եռացնելով։ Օգտագործվում է լուսանկարչության (ամրացուցիչ), կտորեղենի (սպիտակեցումից հետո քլորի մնացորդը վերականգնելու համար), կաշվի արդյունաբերության, բժշկության մեջ, վերլուծական քիմիայում և այլուր։ Բժշկության մեջ օգտագործվում է որպես ապագերզգայնացնող, հակաբորբոքային և հակաթունային միջոց։ Ալերգիայի, հոդաբորբերի, մաշկային հիվանդությունների և թունավորումների (As, TI, Hg, Pb, HCN-ով) դեպքում սովորաբար ներարկում են (ներերակային) նատրիումի թիոսուլֆատի 10—30% լուծույթը։
Նատրիումի թիոսուլֆատ |
---|
 |
 |
Քիմիական բանաձև | Na₂S₂O₃ |
---|
Մոլային զանգված | 2,6E−25 կիլոգրամ[1] գ/մոլ |
---|
Խտություն | 2,345 գ/սմ³ գ/սմ³ |
---|
Հալման ջերմաստիճան | 48,5 °C[2] °C |
---|
Կազմալուծման ջերմաստիճան | 300 °C[2] |
---|
Քիմիական հատկություններ |
---|
Դասակարգում |
---|
CAS համար | 7772-98-7 |
---|
PubChem | 24477 |
---|
EINECS համար | 231-867-5 |
---|
SMILES | [O-]S(=O)(=S)[O-].[Na+].[Na+] |
---|
ЕС | 231-867-5 |
---|
RTECS | XN6476000 |
---|
ChEBI | 22885 |
---|
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |