Մարգիլան
Մարգիլան, քաղաք Ուզբեկստանի արևելքում` Ֆերգանի շրջանում: Ըստ եվրոպական լեգենդի՝ Մարգիլանը հիմնադրվել է Ալեքսանդր Մակեդոնացու կողմից։ Այդտեղ ճաշի ժամանակ նրան հավի միս ((murgh; in պարս․՝ مرغ) և հաց են տվել, որից քաղաքը ստացել է այդ անունը: Ավելի հավաստի գրառումները ցույց են տալիս, որ Մարգիլանը կարևոր կետ է եղել IX դարում՝ «Մեծ Մետաքսի ճանապարհներից» մեկն անցել է Ֆերգանայի միջով[2]:
Բնակավայր | ||
---|---|---|
Մարգիլան | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Առաջին հիշատակում | 9 դար | |
Մակերես | 40,83 կմ² | |
ԲԾՄ | 487 մետր | |
Պաշտոնական լեզու | ուզբեկերեն | |
Բնակչություն | ▲215 400 մարդ (2014)[1] | |
Ժամային գոտի | UTC+5 | |
Փոստային ինդեքսներ | 151100 | |
Պաշտոնական կայք | margilon.uz | |
| ||
ՏնտեսությունԽմբագրել
Քաղաքում է գտնվում Ուզբեկստանի խոշորագույն՝ Յոդգորլիկի մետաքսե ֆաբրիկան, որի աշխատողների թիվը հասնում է մոտ 2000-ի։ Ֆաբրիկան տարեկան թողարկում է մոտ 250,000 քառակուսի մետր պրեմիում մետաքսե գործվածքներ:
Մարգիլանի հարևան մետաքսի ֆաբրիկայում աշխատում է մոտ 15 000 աշխատող, որոնք օգտագործում են ժամանակակից սարքավորումներ, և այնտեղ տարեկան արտադրվում է մոտ 22 միլիոն քառակուսի մետր արտադրանք: Հայտնի չէ, թե երբ է մետաքսի արտադրությունը հայտնվել Ֆերգանայի հովիտներում, բայց, անշուշտ, Մարգիլանը հնագույն ժամանակներից ակտիվորեն զբաղվել է այդ ճյուղով:
ԲնակչությունԽմբագրել
Մարգիլանը Ֆերգանայի շրջանի երեք խոշոր քաղաքներից մեկն է՝ Ֆերգանայի և Կոկանդի հետ միասին: Մարգիլանում ապրում են ավելի քան 30 ազգությունների ներկայացուցիչներ։ 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ քաղաքում էր 215 400 բնակիչ[3]։
Թվական | 1897 | 1926 | 1959 | 1970 | 1973 | 1991 | 1999 | 2014 |
Բնակիչ | 36 500 | 44 000 | 68 000 | 95 000 | 106 000 | 125 000[4] | 143 600 | 215 400 |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ http://www.stat.uz/upload/str2.jpg
- ↑ Институт географии РАН: Маргилан
- ↑ «Статистический буклет «О населении языком цифр»»։ Արխիվացված է օրիգինալից 2014-10-14-ին։ Վերցված է 2014-10-11
- ↑ «Современный толковый словарь». Издательство «Большая советская энциклопедия». 1997 год.
Արտաքին հղումներԽմբագրել
Մարգիլան Վիքիպահեստում |