Կոկանդ , քաղաք Ուզբեկստանի Ֆերգանայի մարզում, Ֆերգանայի հովտի արևմտյան մասում։ Երկաթուղային և ավտոճանապարհների հանգույց է, արդյունաբերական , տրանսպորտային և մշակութային կենտրոն։ 153 հազար բնակիչ (1979 թ.)։ Տնտեսության առաջատար ճյուղը սննդի արդյունաբերությունն է։ Ունի մանկավարժական ինստիտուտ , դրամատիկական թատրոն ։ Կոկանդում է գործում Ֆերգանայի պոլիտեխնիկական ինստիտուտի ընդհանուր տեխնիկական ֆակուլտետը։
Պահպանված ճարտարապետական հուշարձաններից են Մեդրեսե-ի Միրը (XVIII դարի վերջ), Դահմա-ի Շոհոն խաների դամբարանների անսամբլը (1825 թ.), Խուդոյար խանի պալատը (1871 թ.), որ երեսապատված է դեղին ու կանաչ ջնարակված սալերով, քանդակազարդերով, որմնանկարներով (վարպետներ՝ Մա-Ռասուլ , Մա-Աոլեխ և Հակիմբայ )։
Տեսարժան վայրերի կոլաժ
Կաղապար:Ուզբեկստան-անավարտ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 525 )։