Ոսկեվազ

գյուղ ՀՀ Արագածոտնի մարզում
(Վերահղված է Ոսկեվազ (գյուղ)ից)
Այս հոդվածը համայնքի(գյուղի) մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Ոսկեվազ (այլ կիրառումներ)։

Ոսկեվազ, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում[1]՝ Քասաղ գետի աջ կողմում։ Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 5 կմ հարավ-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1040 մ[2]։

Գյուղ
Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրագածոտնի
Հիմնադրված է1820 թ.
Այլ անվանումներԿզըլթամիր, Կզըլթամուր,
Կուզիլթամուր, Ղզըլդամիր,
Ղզլթամար, Ղզլթամուր,
Ղզլտամուր, Ղզըլթամար,
Ղզըլթամիր, Ղզըլթամուր,
Ղզլտամիր, Ղզրթամուր,
Ղըզըլթամիր, Ղըզըլթամուր
Մակերես9.4 կմ²
ԲԾՄ1030 մ
Կլիմայի տեսակբարեխառն-ցամաքային, չոր
Պաշտոնական լեզուհայերեն
Խոսվող լեզուներհայերեն
Բնակչություն4469 մարդ (2021)
Ազգային կազմհայեր
Կրոնական կազմՍուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցիՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունոսկեվազցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+(374)232
Փոստային ինդեքս0220
Ոսկեվազ (Հայաստան)##
Ոսկեվազ (Հայաստան)

Պատմություն խմբագրել

Գյուղը հիմնադրվել է 1828 թվականին։ Գյուղի նախկին անունն է եղել Ղզլթամուր։ Ախթամուր գյուղը առնելուց և ավերելուց հետո, Լենկ Թեմուրը շարժվում է հարևան գյուղի վրա։ Սրա բնակիչները սեղան են գցում և խաբում Լենկ Թեմուրին։ Լենկ Թեմուրը նրանց չի կոտորում։Փրկված գյուղացիները նրան Ղզլթամուր՝ ոսկի Թամուր են անվանում։ Դրանից հետո գյուղի անունը դնում են Ղզլաթամուր[3][4][5][6]։

Բնակչություն խմբագրել

Ոսկեվազի բնակչության նախնիները գաղթել են Խոյի գավառի Ջամալավա գյուղից։ Ոսկեվազի ազգաբնակչության փոփոխությունը.[7]

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2011 2012 2021
Բնակիչ 410 1429 1794 2035 2818 3350 3356 4062 4168 4204 4469[8]

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը զբաղվում է խաղողագործությամբ, պտղաբուծությամբ, բանջարաբուծությամբ, ծխախոտագործությամբ և հատապտուղի մշակությամբ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

 
Սուրբ Հովհաննես եկեղեցի

Գյուղում է գտնվում Սուրբ Հովհաննես եկեղեցին, և 5-7-րդ դարի Բադալի Ժամ եկեղեցու մնացորդները, ինչպես նաև գյուղի երիտասարդների կողմից Արագածից Ոսկեվազ տեղափոխված մի նախապատմական վիշապ 2,5 կմ հարավ՝ մ.թ.ա. 3-րդ հազարամյակի «Ճերմակ» քաղաքատեղին, համանուն ամրոցի համալիրը և 18-րդ դարի դղյակ որոնց մեծ մասը վտանգված է թալանվելուն:

Նշանավոր մարդիկ խմբագրել

Տես նաև խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  1. Աշտարակ համայնքի մասին տեղեկություն մարզպետարանի կայքում, (արխիվացված 15․05․2023 թվականին)։
  2. Ս.Հ. Հարությունյան (2003). Հայաստանի Հանրապետության Վարչատարածքային բաժանումը (01.01.2003). Երևան: «Տիգրան Մեծ» հրատարակչություն. ISBN 9994100009.
  3. Արամ Ղանալանյան (1969). Ավանդապատում. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ.
  4. Մովսես Խորենացի. Պատմութիւն Հայոց. էջեր Գիրք Ա, Գլուխ Ի.
  5. Մանուկ Աբեղյան (1899). Հայ ժողովրդական առասպելները Մովսես Խորենացու Հայոց պատմության մեջ. Վաղարշապատ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  6. Г. Халатьянц (1896). Армянский эпос в Истории Армении Моисея Хоренского. Москва.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  7. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 10-ին.
  8. 2021 թ ՀՀ մարդահամարի արդյունքները