Սուրեն Սարգսյան
Խորհրդային Միության հերոս
Սուրեն Արտաշեսի Սարգսյան (1924 թվականին, գյուղ Ղզըլթամուր (այժմ՝ Ոսկեվազ, Արագածոտնի մարզ) - նոյեմբերի 14, 2009, Երևան), Խորհրդային Միության հերոս (մարտի 24, 1945 թվական), գվարդիայի սերժանտ։
Բովանդակություն
ԿենսագրությունԽմբագրել
1942 թվականին զորակոչվել է կարմիր բանակ։ Հայրենական մեծ պատերազմում մասնակցել է Օրյոլի մարզի, Բելառուսիայի, Լեհաստանի ազատագրմանը։ Եղել է կապավոր։ Հերոսի կոչման արժանացել է Դնեպրի գետանցման ժամանակ (1944 թվականի հունիս) ցուցաբերած խիզախության և արիության համար։ 1945 թվականին զորացրվել է։ Ավարտել է Երևանի Կառլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտը (1951 թվական)։ Աշխատել է ինժեներ Ավտոպահեստամասերի գործարանում, 1963 թվականից` «Հայմետաղմատ» վարչության պետ:
Մահացել է 2009 թվականի նոյեմբերի 14-ին: Թաղված է հայրենի Ոսկեվազ գյուղում[1]:
ՊարգևներԽմբագրել
- Լենինի շքանշան
- Կարմիր աստղի շքանշան, 1944
- Կարմիր դրոշի շքանշան, 1945
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշան, 1985
- Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան, 1971
- «Պատվո նշան» շքանշան, 1966,
- «Մարտական վաստակի համար» մեդալ
- Մեդալներ
- «Խիզախության համար» մեդալ» (06.07.1944)
- «Մարտական ծառայությունների» մեդալ, № 969288 (12.06.1944)
- «Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ»
- «Աշխատանքի վետերան»
ԳրականությունԽմբագրել
- Герои Советского Союза: Краткий биографический словарь / Пред. ред. коллегии И. Н. Шкадов. - М.: Воениздат, 1988. - Т. 2 /Любов - Ящук/. - 863 с.- 100 000 экз. - ISBN 5-203-00536-2.
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Hayastan Argishti։ «ՍԱՐԳՍՅԱՆ ՍՈՒՐԵՆ ԱՐՏԱՇԵՍԻ»։ www.mayrhayastan.am։ Վերցված է 2018-02-05
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 225)։ |