Շութեզկոտ Մարտինես (/ʃˈtɛzkɔːt/ shoo-TEZ-kawt, անգլ.՝ Xiuhtezcatl Martinez, 2000, ԱՄՆ), հայտնի նաև որպես Շութեզկոտ Ռոսկե-Մարտինես, ամերիկացի[1] բնապահպանական ակտիվիստ ու հիփ հոփ արտիստ։ Հանդիսանում է «Երկրի պահապաններ» համաշխարհային պահպանության կազմակերպության երիտասարդական տնօրենը։

Շութեզկոտ Մարտինես
Դիմանկար
Ծնվել է2000
ԾննդավայրԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունռեփեր և բնապահպան
Կայքxiuhtezcatl.com
 Xiuhtezcatl Martinez Վիքիպահեստում

Մարտինեսը մեծ բազմության ներկայությամբ խոսել է տեղաբակ և այլ մարգինալացված համայնքների վրա հանածո վառելիքի ազդեցության մասին։ ՄԱԿ-ում հանդես է եկել մի քանի անգամ և հանրաճանաչություն է ձեռք բերել 2015 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում անգլերեն, իսպաներեն և իր մայրենի՝ նահուաթերեն լեզվով ելույթ ունենալուց հետո։

ԱՄՆ կառավարության դեմ կլիմայի փոփոխության վերաբերյալ գործողություններ չձեռնարկելու համար հարուցված «Հուլիանան ընդդեմ ԱՄՆ-ի» դատական գործում ընդգրկված 21 հայցվորներից մեկն է[2]։ Հայցադիմումը ներկայացվել է 2015 թվականին, դաշնային դատարանը մերժել է 2016 թվականի նոյեմբերին գործը կարճելու կառավարության որոշումը[2]։ «Մարտինեսն ընդդեմ Կոլորադոյի նավթի և գազի պահպանման հանձնաժողովի» դատական գործի յոթ հայցվորներից մեկն է․ այդ գործը պետական մակարդակի դատական գործընթաց է՝ նման «Հուլիանան ընդդեմ ԱՄՆ-ի» դատական գործին։

Ընտանիք խմբագրել

Մարտինեսը ծնվել է Կոլորադոյում, բայց մանուկ հասակում տեղափոխվել է Մեքսիկա[3]։ 2019 թվականի դրությամբ ընտանիքի հետ ապրում է Կոլորադո նահանգի Բոուլդեր քաղաքում[4]։ Մայրը՝ Թամարա Ռոսկեն, Հավայան Մաուի կղզու ավագ դպրոցներից մեկում «Երկրի պահապան» համայնքային ռեսուրս կենտրոնի հիմնադիրներից է․ այժմ որդին է «Երկրի պահապանների» գործադիր տնօրենը։ Հայրը՝ Սիրի Մարտինեսը, ծագումով ացտեկ է և իր երեխաներին դաստիարակել է մեխիկաներիի (Մեքսիկայի բնիկ ժողովուրդներից մեկի) ավանդույթների համաձայն։ Մարտինեսն ունի կրտսեր քույր ու եղբայր։ Նրա ընտանիքը պահպանել է անհատին որպես ավելի մեծ ամբողջության մաս տեսնելու և բնական աշխարհի բոլոր ասպեկտների միջև կապն ընդգծելու ավանդական գիտելիքները։ Ուստի Մարտինեսը բնության չարաշահումը համարում է «փխրուն և հարգված համակարգի մասնատում»[5]։

Ակտիվիզմ խմբագրել

 
Շութեզկոտ Մարտինեսը 2016 թվականին

Դեռահաս տարիքում Մարտինեսը TED համաժողովներում երեք ելույթ է ունեցել ու հրավիրվել ՄԱԿ-ի առջև բնապահպանական քաղաքականության վերաբերյալ ելույթ ունենալու[6]։ 2015 թվականի հունիսին 15 տարեկանում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում կլիմայի փոփոխության վերաբերյալ խոսել է անգլերեն, իսպաներեն ու նահուաթերեն լեզվով։ Կոչ է արել անհապաղ գործողություններ ձեռնարկել կլիմայի վերաբերյալ, ասելով՝ «Այս պահին իմ սերնդի գոյությունն է վտանգված»[7][8]։

Նույն թվականին մրցել է երիտասարդ երաժիշտների հետ ամբողջ աշխարհից, ովքեր ներկայացնում էին իրենց կողմից ստեղծված երաժշտություն կլիմայի փոփոխությունների մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայում իրենց երաժշտությամբ «բանակցությունները ոգեշնչելու» նպատակով և ժյուրիի կողմից մրցանակակիր է ընտրվել Մարտինեսի «Խոսիր ծառերի փոխորեն» ստեղծագործությունը[9][10]։

Մարտինեսը պնդում է, որ կրթությունն ու երիտասարդները էական սոցիալական և շրջակա միջավայրի փոփոխության շարժման հիմնական տարրերն են․ «Երթերը փողոցներում, կենսակերպի փոփոխությունները բավարար չեն, ուրեմն ինչ-որ կտրուկ բան պետք է տեղի ունենա։ Մեզ անհրաժեշտ փոփոխությունը չի գալու քաղաքական գործիչից, պաշտոնավարող օրանգուտանից, այն գալու է մի բանից, որը միշտ եղել է փոփոխությունների շարժիչ ուժը․ դա մարդկանց ուժն է, երիտասարդների ուժը»[11]։ 2016 թվականին Բիլ Մարի հետ հարցազրույցի ժամանակ անդրադառնալով երիտասարդների կողմից տեխնոլոգիաների չարաշահման քննադատություններին Մարտինեսը նշել է, որ տեխնոլոգիան նույնպես միավորում է մարդկանց՝ կենտրոնանալու ընդհանուր մտահոգության վրա. «Կարծում եմ, որ դա կարևոր գործիք է, որը մենք ունենք համացանցի և մարդկանց հետ կապ հաստատելու համար։ Սոցիալական մեդիա և տեխնոլոգիա՝ դա կա՛մ անկում և շեղում է մեր սերնդի համար, կա՛մ հզոր գործիք, որը մենք կարող ենք օգտագործել»[11]։

«Երկրի պահապաններ» խմբագրել

«Երկրի պահապանները» բնապահպանական ակտիվիստական կազմակերպություն է, որը 1992 թվականին հիմնադրել է Մարտինեսի մայրը՝ Թամարա Ռոսկեն, որպես հավատարմագրված ավագ դպրոց, որը կենտրոնացած է բնապահպանական խնդիրների վրա[12]։ Ժամանակի ընթացքում դպրոցը վերածվել է շրջակա միջավայրի պահպանության միջազգային կազմակերպության, որի երիտասարդական տնօրենը Մարտինեսն է[6][13][14][15]։ Նրանց առաքելությունն է «ներշնչել և պատրաստել բազմազան երիտասարդների` արդյունավետ առաջնորդներ լինել բնապահպանական, կլիմայական և սոցիալական արդարության շարժումներում։ Արվեստի, երաժշտության, պատմվածքների, քաղաքացիական ներգրավվածության և իրավական գործողությունների միջոցով մենք ստեղծում ենք ազդեցիկ լուծումներ որոշ առավել կարևոր հարցերի համար, որոնց բախվում ենք որպես համաշխարհային համայնք»[16]։ Նրանք աշխատում են կազմակերպել կլիմայի վերաբերյալ գործադուլներ, մշակել բնապահպանակենտրոն քաղաքականություն և խրախուսել անհատական ակտիվությունը քվեարկության գրանցումը խթանելու միջոցով։ Մարտինեսն աշխատել է ածխի մոխրի տարածումը վերահսկելու նախագծերի, թունաքիմիկատները զբոսայգիներում մաքրելու և իր նահանգում հիդրավլիկ կոտրվածքներն արգելելու վրա[փա՞ստ]։

Դատավարություններ կլիմայի փոփոխության վերաբերյալ խմբագրել

2015 թվականին Մարտինեսն ու 21 այլ երիտասարդներ դատական հայց են ներկայացրել ընդդեմ ԱՄՆ Դաշնային կառավարության՝ «Հուլիանան ընդդեմ ԱՄՆ-ի»։ Նրանք պնդում են, որ դաշնային կառավարությունը զրկում է իրենց կյանքի, ազատության և սեփականության սահմանադրական իրավունքից՝ անտեսելով կլիմայի փոփոխությունը։ . Հայցվորները նաև ներգրավել են հանածո վառելիքի արդյունաբերությամբ զբաղվողներին՝ որպես դատական գործով որպես մեղադրյալներ, սակայն վերոնշյալ կողմը նախաքննության ընթացքում որպես մեղադրյալներ հեռացվել է։ Հայցվորներն 9-20 տարեկան են, որոնցից տասը երեխա կա՛մ սևամորթ են, կա՛մ տեղաբնիկներ։ Դատական գործընթացն սկսվել է դեռ Օբամայի պաշտոնավարման ընթացքում, բայց 2017 թվականին հայցվորները նախկին նախագահի անունը փոխարինել են Թրամփի անունով[17]։

2018 թվականին Մարտինեսն ու 13 այլ երիտասարդներ մեկ այլ դատական հայց են ներկայացրել, այս անգամ՝ Կոլորադոյի նահանգային կառավարության դեմ։ Նա «Մարտինեսն ընդդեմ Կոլորադոյի նավթի և գազի պահպանման հանձնաժողովի» դատական գործի գլխավոր հայցվորն է։ 2019 թվականի հունվարի 14-ին հայցը մերժվել է Քինգ շրջանի Գերագույն դատարանի դատավոր Մայքլ Սքոթի կողմից[18] նախազգուշացումով, որ հայցվորը և բրածո վառելիքի մշակման և արդյունահանման նույն գործարարությամբ զբաղվող բոլոր մյուս ընկերությունները հետևեն օրենքին, ինչպես նշված է Կոլորադոյի նավթի և գազի պահպանման մասին օրենքում (COGCA), որտեղ ասվում է, որ Հանձնաժողովից պահանջվում է. «1) խթանել նավթի և գազի ռեսուրսների զարգացումը, պաշտպանել և իրականացնել սեփականատերերի և արտադրողների իրավունքները, և (2) այդպիսով կանխել և մեղմացնել շրջակա միջավայրի վրա զգալի անբարենպաստ ազդեցությունները պահպանելով հանրային առողջությունը, անվտանգությունը և բարեկեցությունը, բայց միայն ծախսարդյունավետությունը և տեխնիկական իրագործելիությունը հաշվի առնելուց հետո»։ Այդ օրենքի 2-րդ ենթաբաժինը համարվում է ապագա դատական գործընթացների և օրենսդրական փոփոխությունների հնարավոր թիրախ, այն դեպքում, երբ տեղական արտադրության ծախսերը գերակատարեն տարածաշրջանային ծախսերը, կամ երբ հասարակությունը հեռանալ հանածո վառելիքի տեղական մշակումից և արտադրությունից։ Այս գործոնները՝ զուգորդված հանածո վառելիքի պահանջարկի նվազմամբ, մանրամասն ուսումնասիրվում են տարբեր հետազոտական կենտրոնների և արդյունաբերության և բնապահպանական դիտորդական խմբերի կողմից[19]։

2018 թվականի դեկտեմբերին Remezcla ամերիկյան մեդիաընկերությունը Մարտինեսին ընդգրկել է իր «30 լատինաամերիկացիների ցուցակում, ովքեր 2018 թվականին ազդեցություն են ունեցել իրենց համայնքների վրա»[20]։

Քաղաքական հավանություններ խմբագրել

2019 թվականի ապրիլին Մարտինեսը TeenVogue ամսագրում հոդված է տպագրել, որտեղ նախագահի պաշտոնում հավանություն է տվել Բեռնի Սանդերսին ու պնդել․ «Ես հավատում եմ, որ Բեռնի Սանդերսը մեր կողմնակից է կլիմայի փոփոխության հարցում»[21]։ 2018 թվականի դեկտեմբերին զրուցել է Սանդերսի հետ «Կլիմայի ճգնաժամի լուծում» խորագրով քաղաքապետարանում անցկացված միջոցառմանը[22]։

Երաժշտական կարիերա խմբագրել

Մարտինեսը քրոջ, եղբոր ու «Երկրի պահապանների» հետ բոլոր երաժշտական հոսքային հարթակներում են։ Նրանց առաջին ալբոմը՝ «Generation Ryse», թողարկվել է 2014 թվականի օգոստոսին և իր մեջ ներառել է բնապահպանական հիփ-հոփ երգեր՝ «What the Frack» և «Speak for the Trees»։ Իր երաժշտության միջոցով նա կարևորում է բնապահպանական հատուկ խնդիրներ, որոնք առնչվում են իր նահանգին (Կոլորադո) և ամբողջ ժողովրդին։ Բացի դրանից, ալբոմն ուղղված է այսօրվա երիտասարդներին՝ հույս ունենալով բնապահպանական տեղեկացվածության մասին իրենց ուղերձը տարածել իրենց սերնդակիցների մեջ[փա՞ստ]։

2018 թվականի գարնանը Մարտինեսը թողարկել է «Break Free» վերնագրված իր առաջին անհատական ալբոմը, որտեղ ընդգրկված են նաև «Sage Up» ու «Young» երգերը։ Աշխատել է դերասաններ Նախոյի, Շեյլին Վուդլիի հետ․ իր կրտսեր քույրը՝ Տոնանցին Մարտինեսը, նույնպես երգում է իր երաժշտությունը[փա՞ստ]։

Մրցանակներ խմբագրել

2013 թվականին Մարտինեսը Բարաք Օբամայի կողմից արժանացել է «Նախագահի կամավորական ծառայության մրցանակին»[23]։

2017 թվականին ընդգրկվել է «Rolling Stone» ամսագրի «25 տարեկանից ցածր 25» երիտասարդների ցուցակում, ովքեր կփոխեն աշխարհը[24]։

2018 թվականին MTV Europe երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ ստացել է սերնդափոխության մրցանակ[25]։

Գրքեր խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «These Kids Are Suing the Federal Government to Demand Climate Action. They Just Won an Important Victory». Time.
  2. 2,0 2,1 «These Kids Are Suing the Federal Government to Demand Climate Action. They Just Won an Important Victory». Time. November 11, 2016.
  3. «Xiuhtezcatl Martinez | First Step: Anti-Bully Pulpit, Second Step: Hear Me Roar». Flaunt Magazine. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 4-ին.
  4. Kim, Caitlyn. «Young Colorado Climate Activists Join Forces With Greta Thunberg In DC». Colorado Public Radio.
  5. Eyen, Lena. «Xiuhtezcatl Martinez». Santa Clara University. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 26-ին.
  6. 6,0 6,1 Martin, Claire (2014 թ․ մայիսի 28). «Xiuhtezcatl Roske-Martinez, 14, wants to save the world». The Denver Post. Վերցված է 2016 թ․ հունիսի 25-ին.
  7. Cumming, Ed (2015 թ․ հոկտեմբերի 9). «Xiuhtezcatl Roske-Martinez: 'Our greed is destroying the planet'». The Guardian. Վերցված է 2016 թ․ հունիսի 25-ին.
  8. Steyer, Carly (2015 թ․ հուլիսի 2). «15-Year-Old Gives Amazing Speech To UN About Climate Change». HuffPost. Վերցված է 2016 թ․ հունիսի 25-ին.
  9. McPherson, Coco (2015 թ․ հուլիսի 13). «Meet the Teenage Indigenous Hip-Hop Artist Taking on Climate Change». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 25-ին.
  10. «Winners of Global Challenges Youth Music Contest #GYMC15 Announced». United Nations. Վերցված է 2019 թ․ մարտի 15-ին.
  11. 11,0 11,1 McPherson, Coco (2017 թ․ հուլիսի 19). «Environmental Activist Xiuhtezcatl Martinez: A Teen on the Front Lines». Rolling Stone (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 28-ին.
  12. McPherson, Coco (2015 թ․ հուլիսի 13). «The Teen Indigenous Hip-Hop Artist Fighting Climate Change». Rolling Stone (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 29-ին.
  13. «Xiuhtezcatl Martinez», Earthguardians.com, Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 21-ին, Վերցված է 2017 թ․ մարտի 21-ին
  14. «Meet the 16yo suing the US Government over climate change». Australian Broadcasting Corporation. 2017 թ․ փետրվարի 6. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 12-ին.
  15. Keady, Cameron (2015 թ․ ապրիլի 22). «Colorado Teenager Rallies Youth Around The World To Protect The Planet». HuffPost.
  16. «Earth Guardians». Earth Guardians (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 28-ին.
  17. Funes, Yessenia (2017 թ․ հունիսի 9). «5 Things to Know About The Youth-Led Climate Lawsuit Against Trump». Color Lines. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 11-ին.
  18. «Washington». Our Children's Trust. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 13-ին.
  19. «Martinez v. Colorado Oil and Gas Conservation Commission Update». Lexology. Վերցված է 2021 թ․ ապրիլի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  20. Simón, Yara (2018 թ․ դեկտեմբերի 21). «30 Latinxs Who Made an Impact in Their Communities in 2018». Remezcla. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 21-ին.
  21. Martinez, Xiuhtezcatl. «This Earth Day, I Believe Bernie Sanders Has Our Back on Climate Change». Teen Vogue.
  22. «Solving our Climate Crisis – A National Town Hall (2018)». Planeta.com. 2018 թ․ դեկտեմբերի 4.
  23. University, Santa Clara. «Xiuhtezcatl Martinez». www.scu.edu.
  24. McPherson, Coco (2017 թ․ հուլիսի 19). «Environmental Activist Xiuhtezcatl Martinez: A Teen on the Front Lines».
  25. «Best Artist - MTV EMAs: Complete Winners List». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 19-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շութեզկոտ Մարտինես» հոդվածին։