Շոնդա Ռայմս
Շոնդա Ռայմս (անգլ.՝ Shonda Rhimes հունվարի 13, 1970[1], Չիկագո), ամերիկացի սցենարիստ, ռեժիսոր և պրոդյուսեր, որն եղել է ShondaLand արտադրական ստուդիայի ղեկավարը։ Նա առավել հայտնի է որպես հանրաճանաչ «Գրեյի անատոմիա» հեռուստասերիալի և նրա սփին-օֆֆի՝ «Մասնավոր պրակտիկա»-ի ստեղծող։ 2007 թվականի մայիսին Ռայմսը Time 100 ցանկում ներառված է եղել որպես այն մարդկանցից մեկը, որոնք օգնում են ձևավորել աշխարհը[8]։ Նա երեք անգամ առաջադրվել է «Էմմի» մրցանակի, ինչպես նաև ստացել է ԱՄՆ պրոդյուսերների և ԱՄՆ սցենարիստների գիլդիա մրցանակներ և հինգ անգամ շահել է NAACP մրցանակը[9]։ 2012 թվականից Ռայմսը նաև թողարկել է «Սկանդալ» քաղաքական սերիալը, 2014-2016 թվականներից՝ «Ինչպես խուսափել սպանության համար պատժից» և «Ձկան որս» սերիալները։
Շոնդա Ռայմս անգլ.՝ Shonda Rhimes | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 13, 1970[1] (55 տարեկան) |
Ծննդավայր | Չիկագո |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | աֆրոամերիկացի |
Կրթություն | Դարտմուտի քոլեջ, Հարավային Կալիֆոռնիայի համալսարան, Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի կինեմատոգրաֆիական արվեստի դպրոց և Marian Catholic High School? |
Երկեր | Գրեյի անատոմիա, Գայթակղութիւն, Ինչպես խուսափել սպանության համար պատժից, Բրիդջերթոն և Inventing Anna? |
Մասնագիտություն | սցենարիստ, գրող, կինոպրոդյուսեր, showrunner, հեռուստատեսային պրոդյուսեր և կինոռեժիսոր |
Աշխատատու | Նեթֆլիքս |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Ամերիկա Ուեսթի գրողների գիլդիա[7] և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
![]() |
Վաղ կյանք
խմբագրելՌայմսը ծնվել է Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքում՝ համալսարանի ադմինիստրատորի և քոլեջի պրոֆեսորի ընտանիքում[10]։ Միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո դրամատուրգիայի բակլավարի աստիճան է ստացել Դարթմուտի թատերական քոլեջում։ Այնուհետև Լոս Անջելես տեղափոխվելուց հետո Ռայմսը շարունակել է ուսումնասիրել սցենարի արվեստ և ընդունվել է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանը, որն ավարտել է կերպարվեստի մագիստրոսի աստիճանով[10]։
Կարիերա
խմբագրել1995-2004 թվականներ։ Կարիերայի սկիզբ
խմբագրել90-ական թվականների սկզբին Շոնդա Ռայմսը ավարտել է կրթությունը և դարձել Հոլիվուդում գործազուրկ սցենարիստ և որպեսզի ծայրը ծայրին հասցնի, աշխատել է մի քանի աշխատանքներում, այդ թվում նաև հոգեբուժական հաստատությունում[10]։ 1995 թվականին մրցանակակիր վավերագրական ֆիլմը նկարահանվելուց հետո, երեք տարի անց Ռայմսը «Ծաղկում և շղարշ» անկախ ժապավենում, որի գլխավոր դերում խաղում էր Ջադ Պինկեթ-Սմիթը, առաջնաելույթ է ունեցել որպես հեղինակ, ռեժիսոր և պրոդյուսեր։ Դրանից հետո Ռայմսը Հոլի Բերի հետ միասին գրել է HBO հեռուստաալիքի «Ծանոթացեք Դորոտի Դենդրիջի հետ» ֆիլմի սցենարը[10], իսկ 2001 թվականին «Խաչմերուկ» ֆիլմի սցենարը, որում առաջնաելույթ է ունեցել Բրիթնի Սփիրսը[11]։ Չնայած ֆիլմը բացասական է ընդունվել քննադատների կողմից, սակայն հաջողակ է եղել վարձույթում՝ հավաքելով ավելի քան 60 մլն դոլար[12][13]։ 2004 թվականին թողարկվել է «Արքայադստեր օրագրերը. Ինչպես դառնալ թագուհի» ֆիլմը, որը վարձույթում հավաքել է ավելի քան 130 մլն դոլար[14]։
2005 թվական։ Հաջողություն և ճանաչում
խմբագրելՇոնդա Ռայմսի կարիերայի ամենամեծ հաջողությունը դարձել է «Գրեյի անատոմիա» հեռուստասերիալը, որը հեռարձակվել է 2005 թվականի սկզբին[10]։ 2006 թվականին շոուն նրան բերել է «Ոսկե գլոբուս» մրցանակ՝ լավագույն հեռուստատեսային սերիալի (դրամայի) համար, ինչպես նաև 2006-2007 թվականներին «Էմմի» մրցանակ` լավագույն դրամատիկական սերիալի և սցենարի համար և մի շարք այլ մրցանակներ և անվանակարգեր[15]։ Սերիալը հասել է առևտրային հաջողության և արժանացել է քննադատների բարենպաստ արձագանքներին։ Պիլոտային դրվագը դիտել է 16,25 մլն հանդիսատես[16], իսկ առաջին եթերաշրջանի եզրափակիչ փուլն հասել է 22,22 մլն[17]։ Երկրորդ և երրորդ եթերաշրջաններն հասել են ավելի մեծ բարձունքների՝ եթերաշրջանի միջին ավելի քան 19 մլն հեռուստադիտողների[18]։ Նախագծի համար դերասաններ ընտրելիս Ռայմսը օգտագործել է կույր քաստինգի տեխնիկան, ինչն էլ հանգեցրել է դերասանական անսամբլի էթնիկ բազմազանությանը։ Ինչպես ավելի ուշ ասել է Ռայմսը, բոլոր կերպարներն ի սկզբանե հորինվել են առանց ռասսայական տարբերությունների, իսկ քասթինգից հետո դերասաններ են ընտրվել այս կամ այն դերի համար[19]։ Երիտասարդ կնոջ անունից պատմված պատմությունը արագորեն հայտնի է դարձել հանդիսատեսի շրջանում և սերիան արագորեն ավելի մեծ ժողովրդականություն է վայելել, քան իր նախորդը՝ «Հուսահատ տնտեսուհիները», իսկ կիրակի օրվանից հինգշաբթի տեղափոխելուց հետո այն պարբերաբար դարձել է երեկոյան ամենատարածված ծրագիրը։
«Գրեյի անատոմիա» սերիալի ժողովրդականությունը հանգեցրել է դրա սփին-օֆֆի՝ «Մասնավոր պրակտիկա»-ի հեռարձակմանը, որի սյուժեի կենտրոնում գտնվում է բժիշկ Էդիսոն Մոնտգոմերին (Քեյթ Վալշ)։ Պրեմիերան կայացել է 2007 թվականի սեպտեմբերի 27-ին[20]։ Սերիալում նկարահանվել են նաև մրցանակի արժանացած դերասաններ, ի դեմս Էմի Բրենեմանի և Օդրա Մաքդոնալդի։ Շոուն եթերում շարունակվել է վեց եթերաշրջան[21]։
2010 թվականին Շոնդա Ռայմսը ստեղծել է «Տուփի ներսում» սերիալի պիլոտը՝ լուրերի աշխատողների մասին, սակայն նախագիծը հետագա արտադրության համար հաջողություն չի ունեցել։ 2011 թվականին նա որպես պրոդյուսեր թողարկել է «Առանց կոորդինատ» սերիալը, որը առաջին եթերաշրջանից հետո փակվել է[22], որից հետո նա Քերի Վաշինգտոն հետ ալիքին է վաճառել իր շոուներից ևս մեկը՝ «Սկանդալ» քաղաքական թրիլլերը։ Նախագիծը դարձել է հեռուստատեսության առաջին դրաման, որտեղ գլխավոր դերում խաղում է սևամորթ դերասանուհի[23]։ 2012 թվականի սկզբին Ռայմսը ստեղծել է «Լիլիին ոսկեզօծելը» պատմական դրաման, որը պատմում է 1895 թվականի Նյու Յորքում ապրող ընտանիքի մասին։ Չնայած քնադատների վաղ հետաքրքրությանը և այնպիսի դերասանների առկայությանը, ինչպիսիք են Բլայթ Դեները և Ջոն Բերոումենը, նախագիծը այդպես էլ մնացել է պիլոտային փուլում՝ իր ոչ ֆորմալ լինելու պատճառով[24][25]։ 2012 թվականի հոկտեմբերի 12-ին Ռայմսը վաճառել է ևս մեկ նախագիծ՝ «Mila 2.0» գիտա-ֆանտաստիկ դրաման՝ երիտասարդ կնոջ մասին, որն իմանում է, որ ինքն անդրոիդ ռոբոտ է[26][27]։
2017 թվականին Շոնդան նոր նախագծերի վրա աշխատելու համար համագործակցություն է սկսել Նեթֆլիքս ալիքի հետ[28]։
Անձնական կյանք
խմբագրելՌայմսը ունի երեք հոգեդուստր՝ Հարպեր Ռայմս[10], Էմերսոն Պյորլ Ռայմսը և Բեքեթ Ռայմս[29]։ Շոնդան ինքն է դաստիարակում աղջիկներին։ 2015 թվականին նա ստամոքսի շունտավորման վիրահատություն է կատարել և երկու տարում նիհարվել է 68 կգ[30]։
Ֆիլմագրություն
խմբագրելՏարի | Անվանում | Որպես | ||
---|---|---|---|---|
Ռեժիսոր | Սցենարիստ | Պրոդյուսեր | ||
1995 | Hank Aaron: Chasing the Dream | Այո | Ոչ | Ոչ |
1998 | Ծաղկում և շղարշ | Այո | Այո | Այո |
1999 | Ծանոթացեք Դորոտի Դենդրիջի հետ / Introducing Dorothy Dandridge | Ոչ | Այո | Ոչ |
2002 | Խաչմերուկ/ Crossroads | Ոչ | Այո | Ոչ |
2004 | Արքայադստեր օրագրերը. Ինչպես դառնալ թագուհի / The Princess Diaries 2: Royal Engagement | Ոչ | Այո | Ոչ |
2005 | Գրեյի անատոմիա / Grey’s Anatomy | Ոչ | Այո | Այո |
2007—2013 | Մասնավոր պրակտիկա / Private Practice | Ոչ | Այո | Այո |
2009 | Inside the Box | Ոչ | Այո | Այո |
2009 | Սիեթլ Գրեյս. Կանչով | Ոչ | Ոչ | Այո |
2009 | Սիեթլ Գրեյս. հույսի ուղերձ | Ոչ | Ոչ | Այո |
2011 | Առանց կոորդինատ / Off the Map | Ոչ | Ոչ | Այո |
2012 | Gilded Lilys | Ոչ | Այո | Այո |
2012—2018 | Սկանդալ / Scandal | Ոչ | Այո | Այո |
2013 | Mila 2.0 | Ոչ | Այո | Այո |
2014 | Ինչպես խուսափել սպանության համար պատժից / How to Get Away with Murder | Ոչ | Ոչ | Այո |
2015 | Ծուխ և հայելիներ / Smoke and Mirrors | Ոչ | Ոչ | Այո |
2016 | Ձկան որս / The catch | Ոչ | Այո | Այո |
Ծանոթագրություն
խմբագրել- ↑ 1,0 1,1 Tikkanen A. Encyclopædia Britannica
- ↑ https://www.essence.com/awards-events/red-carpet/emmys/shonda-rhimes-receive-international-emmy-founders-award/
- ↑ https://www.hollywoodreporter.com/business/business-news/wifs-lucy-award-goes-women-138892/
- ↑ WIF Awards Retrospective — 2020.
- ↑ https://web.archive.org/web/20220131121232/https://time.com/collection/100-most-influential-people-2021/
- ↑ https://www.amacad.org/new-members-2023
- ↑ https://directories.wga.org/member/shondalrhimes
- ↑ «Shonda Rhimes — The TIME 100 — TIME». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 18-ին.
- ↑ «Shonda Rhimes: Biography». TV Guide. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 «Shonda Rhimes- Biography». Yahoo!. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ Moss, Corey (2011 թ․ նոյեմբերի 6). «Britney's heart into 'Crossroads,' outtakes from flick appear on Britney». MTV. MTV Networks. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ Snetiker, Marc (2012 թ․ փետրվարի 15). «Crossroads Tenth Anniversary». Entertainment Weekly. Time Warner. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ «Crossroads Daily Chart View». Box Office Mojo. Internet Movie Databse. 2002 թ․ փետրվարի 15. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2002 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ «The Princess Diaries 2: Royal Engagement». Box Office Mojo. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ «Awards for Shonda Rhimes». Internet Movie Database. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ «Weekly Program Rankings». ABC Medianet. 2005 թ․ մարտի 29. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ «Weekly Program Rankings». ABC Medianet. 2005 թ․ մայիսի 24. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ «Season Program Rankings from 09/18/06 through 06/03/07». ABC Medianet. 2007 թ․ հունիսի 3. Վերցված է 2010 թ․ մայիսի 19-ին.
{{cite web}}
: Invalid|url-status=unknown-host
(օգնություն)(չաշխատող հղում) - ↑ Fogel, Matthew (2005 թ․ մայիսի 8). «'Grey's Anatomy' Goes Colorblind». The New York Times.
- ↑ Barnes, Brooks (2007 թ․ փետրվարի 21). «Delicate Surgery on 'Grey's Anatomy'». The Wall Street Journal. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2007 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ Mitovich, Matt (2012 թ․ հոկտեմբերի 19). «Shonda Rhimes Announces Private Practice End Date, Calls Decision 'Heartbreaking'». TV Line. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ Updated: «V» Canceled; «Brothers & Sisters», «Mr. Sunshine», «Detroit 187», «Off the Map», «No Ordinary Family» Canceled, Too Արխիվացված 2011-05-16 Wayback Machine, TV By the Numbers, May 13, 2011
- ↑ Chozick, Amy (2011 թ․ մայիսի 13). «Shonda Rhimes on Owning Her Characters And Her New Show». The Wall Street Journal.
- ↑ James Hibberd (2012 թ․ հունվարի 13). «Shonda Rhimes period drama 'Gilded Lillys' gets pilot order». Entertainment Weekly. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 9-ին.
- ↑ Lesley Goldberg (2012 թ․ հունվարի 13). «'Gilded Lillys': ABC Orders Shonda Rhimes's Period Drama Pilot». The Huffington Post. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 9-ին.
- ↑ «'Grey's Anatomy' Producers, 'Eight Below' Writer Sell Sci-Fi Drama to ABC». The Hollywood Reporter. 29 октября 2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ Nellie Andreeva (29 октября 2012). «Shonda Rhimes To Produce Android Sci-Fi Thriller For ABC Written By Dave DiGilio». Deadline.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ Netflix «переманил» продюсера «Скандала» и «Анатомии страсти» с ABC
- ↑ «Shonda Rhimes Adopts Third Child». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 19-ին.
- ↑ Shonda Rhimes: 'People found me valuable' after 150-pound weight loss, http://abcnews.go.com, 28/7/2017
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շոնդա Ռայմս» հոդվածին։ |