Ինչպես խուսափել սպանության համար պատժից

«Ինչպես խուսափել սպանության համար պատժից» (անգլ.՝ How to Get Away with Murder), ամերիկական հեռուստասերիալ։ Թողարկվել է ABC հեռուստաալիքի կողմից։ Հեռուստասերիալը ամբիցիոզ իրավաբան ուսանողների խմբի և նրանց խորհրդավոր պրոֆեսոր Անալիզ Քիթինգի մասին է, որի դերը կատարում է Վիոլա Դևիսը։ Սերիալի պրեմիերան կայացել է 2014 թվականի սեպտեմբերի 25-ին[3]։

Ինչպես խուսափել սպանության համար պատժից
Изображение логотипа
Ժանրիրավաբանական դրամա, առեղծվածների մասին հեռուստասերիալներ, թրիլլեր հեռուստասերիալ և ԼԳԲՏ թեմայով հեռուստասերիալ
ՍտեղծողPeter Nowalk?
Երկիր ԱՄՆ[1]
Լեզուանգլերեն
Գլխավոր
դերերում
Վիոլա Դևիս, Ալֆրեդ Ինոք, Թոմ Վերիկա, Ջեք Ֆալահի, Պիլի Պրաուն, Չառլի Ուէպըր, Լայզա Վայլ, Աժա Նաոմի Քինկ, Մաթ Մքկորի, Քարլա Սուզա, Քէյթի Ֆինտլէյ, Մարշա Գեյ Հարդեն[2], Էմի Պյեց[2], Ֆրենկ Մահարաջ[2], Elliot Knight?[2], Karen Malina White?[2], Բոննի Բարոուզ[2], Թաիր Ֆարան[2], Կառլ Տ․ Ռայթ[2], Շերի Սոմ[2], Սեմի Հանրաթի[2], Sal Landi?[2], Քեթրին Էրբե[2], Օդեդ Ֆեր[2], Դևիդ Էնդրյուս[2], Մերիանն Ժան-Բատիստ[2], Անտոնի Ազիզի[2], Conrad Ricamora? և Թիմոթի Հաթոն
ՊրոդյուսերՇոնդա Ռայմս
Գործադիր պրոդյուսերՇոնդա Ռայմս, Բեթսի Բիրս, Bill D'Elia? և Peter Nowalk?
ԵրաժշտությունPhotek?
Պատմվածքի վայրՖիլադելֆիա և Լոս Անջելես
Դարաշրջան2014
Նկարահանման վայրSunset Gower Studios?
Եթերաշրջանների քանակ6
Սերիաների քանակ90
Էկրաններին էսեպտեմբերի 25, 2014-ից մայիսի 14, 2020
ՀեռուստաալիքAmerican Broadcasting Company
ԸնկերությունABC Studios և ShondaLand?
ԴիստրիբյուտորDisney-ABC Domestic Television, Նեթֆլիքս և Հուլու
Պատկերի ձևաչափ16:9
Պարգևներ
Պաշտոնական կայքէջ

Սերիալը արժանացել է զգալի գովասանքի քննադատների կողմից, ինչպես նաև հաջողության է հասել հեռուստատեսային վարկանիշներում՝ դառնալով 2014-15 թվականների ամենահաջող դրամատիկ հեռուստասերիալը։ 2014 թվականին արժանացել է Ամերիկայի կինոարվեստի ինստիտուտի մրցանակին՝ որպես տարվա լավագույն 10 սերիալներից մեկը[4]։ Վիոլա Դևիսը 2015 թվականին արժանացել է «Էմմի» մրցանակի՝ դրամատիկական հեռուստասերիալում կնոջ լավագույն դերի համար (դրանով իսկ դառնալով առաջին սևամորթ դերասանուհին, որը պարգևը շահել է տվյալ կատեգորիայում) և ԱՄՆ-ի դերասանների գիլդիայի՝ դրամատիկ սերիալում կնոջ լավագույն դերի համար, ինչպես նաև առաջադրվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի։ 2015 թվականին ստացել է երեք NAACP Image Award մրցանակ։

2015 թվականի մայիսի 7-ին սերիալը երկարաձգվել է երկրորդ եթերաշրջանով[5] և թողարկվել է 2015 թվականի սեպտեմբերի 24-ին[6]։ 2016 թվականի մարտի 3-ին սկսվել է երրորդ եթերաշրջանի նկարահանումները[7], որը թողարկվել է 2016 թվականի սեպտեմբերի 29-ին։ 2017 թվականի փետրվարի 10-ին ABC-ն երկարաձգել է սերիալը չորրորդ եթերաշրջանի համար[8]։ 2018 թվականի մայիսի 11-ին սերիալը երկարաձգվել է հինգերորդ եթերաշրջանով[9]։

2019 թվականի մայիսի 10-ին ABC հեռուստաալիքը սերիալը երկարացրել է վեցերորդ եթերաշրջանի համար[10]։ Վեցերորդ եթերաշրջանի պրեմիերան կայացել է 2019 թվականի սեպտեմբերի 26-ին[11]։ 2019 թվականի հուլիսի 11-ին ABC-ն հայտնել է, որ վեցերորդ եթերաշրջանը վերջինն է[12]։

Դերասանական կազմ և կերպարներ խմբագրել

Հիմնական կազմ խմբագրել

Դերասան Կերպար Եթերաշրջան
1 2 3 4 5 6
Վիոլա Դևիս Անալիզ Քիթինգ
Բիլլի Բրաուն դետեկտիվ Նեյթ Լեհի
Ալֆրեդ Ենոք Ուես Գիբենս Հյուր Հյուր
Ջեք Ֆալահի Քոնոր Ուոլշ
Քեթի Ֆինդլեյ Ռեբեկա Սաթեր Հյուր
Աջա Նաոմի Քինգ Միքայելա Փրատ
Մեթ Մաքգորի Աշեր Միլսթոուն
Կառլա Սոուսա Լորել Քաստիլո Հյուր
Չարլի Վեբեր Ֆրենկ Դելֆինո
Լայզա Վայլ Բոննի Ուինթերբոթոմ
Քոնրադ Ռիմամարո Օլիվեր Հեմփթոն Պարբերական
Ռոում Ֆլին Գաբրիել Մեդոքս Հյուր
Ամիրա Վեն Թիգան Փրայս Պարբերական
Թիմոթի Հաթոն Էմեթ Քրոուֆորդ
  • Վիոլա Դևիս` պրոֆեսոր Անալիզ Քիթինգը (իսկական անունը Աննա Մեյ Հարքնեսս) փաստաբան է, որը դասավանդում է Միդլթոնի համալսարանում։
  • Բրաուն Բիլի` դետեկտիվ Նեյթ Լեհի, Անալիզի նախկին սերը։ Փորձել է ապացուցել Սեմի մասնակցությունը Լայլա Սթանգերդի սպանությանը։
  • Ալֆրեդ Ենոք` Ուես Գիբինս, (իսկական անունը Քրիստոֆ Էդմոնդ), Անալիզի ուսանողը, առաջին եթերաշրջանում հանդիպել է Ռեբեկայի հետ։ Երրորդ եթերաշրջանում սկսել է հանդիպել Մեգիի հետ, իսկ հետո Լորելի։ Սպանվել է երրորդ եթերաշրջանում Դոմինիկի կողմից։
  • Ջեք Ֆալահի` Քոնոր Ուոլշ, Անալիզի ուսանողը, հանդիպել է Օլիվերի հետ։ Սկզբում ներկայացված է որպես ինքնասիրահարված կերպար։ Չի ունենում երկար հարաբերություններ։ Հետո փոխվում է դեպի լավը, փորձում է աջակցել և օգնել Օլիվերին։
  • Քեթի Ֆինդլեյ` Ռեբեկա Սաթեր, Ուես Գիբինսի ընկերուհին։ Դառնում է կասկածելի Լայլա Սթենգերդի սպանության մեջ։ Զոհվում է առաջին եթերաշրջանում Բոննիի կողմից։
  • Աջա Նաոմի Քինգ` Միքայելա Փրատ, Անալիզի ուսանողուհին։ Նա խելացի և նպատակասլաց աղջիկ է։ Սկզբում վատ հարաբերություններ է ունենում մյուսների հետ, համարելով իրեն ավելի բարձր, քան նրանց, բայց հետո, այնուամենայնիվ, փոխում է իր կարծիքը։ Լավ հարաբերություններ է ունենում Օլիվերի հետ։ Երրորդ եթերաշրջանի սկզբում սկսում է հանդիպել Աշերի հետ։ Չորրորդ եթերաշրջանում բաժանվում են նրա դավաճանության պատճառով։
  • Մեթ Մակգորի՝ Աշեր Միլսթոուն, Անիլիզի ուսանողը։ Չնայած իր անտարբեր վերաբերմունքին, նա չափազանց խելացի է։ Կողմնակալ է վերաբերվում մնացածին, ինչով խիստ նյարդայնացնում էր նրանց։ Երկար ժամանակ չգիտեր Սեմի սպանությանը մյուսների մասնակցության մասին։ Սպանել է Էմիլի Սինքլերին։ Հանդիպել է Բոննիի հետ։ Երրորդ եթերաշրջանում հանդիպում է Միքայելայի հետ։ Չորրորդ եթերաշրջանում նրանք բաժանվում են դավաճանության պատճառով։
  • Կառլա Սոուսա՝ Լորել Քաստիլո, Անալիզի ուսանողը։ Լուրջ և պատասխանատու աղջիկ, որը ունի վատ հարաբերություններ հոր հետ։ Փորձում է համախմբել թիմը և թույլ չտալ վիճակաբանություն։ Հանդիպել է Ֆրենկի հետ, սակայն նրանք բաժանվել են, երբ Լորելը իմանում է, թե նա ով է իրականում։ Երրորդ եթերաշրջանում սկսում է հանդիպել Ուեսի հետ։ Չորրորդ եթերաշրջանում նրան երեխա է պարգևում։
  • Չարլի Վեբեր՝ Ֆրենկ Դելֆինո, Անալիզի ընկերության աշխատակից։ Օգնում է նրան, որ դուրս գա բանտից։ Չափազանց խելացի է, այդ պատճառով հենց նա է կատարում կեղտոտ աշխատանքը։ Երկրորդ եթերաշրջանում Մահոնիի մահից հետո փախչում է, բայց հետո վերադառնում է։ Քնում է Բոննիի հետ, չնայած հետո կարգավորում է հարաբերությունները Լորելի հետ։
  • Լայզա Վայլ՝ Բոննի Ուինթերբոթոմ, Անալիզի ընկերության աշխատակից։ Մանուկ հասակում ունեցել է սեռական բռնություն հոր կողմից։ Օգնում է Անալիզին ամեն հարցում։ Ունի զգացմունքներ Սեմի նկատմամբ, բայց հանդիպում է Աշերի հետ, այդ հարաբերությունները երկար չեն տևում։
  • Քոնրադ Ռիկամարո՝ Օլիվեր Հեմփթոն, Քոնորի ընկերը։ ՏՏ տեխնոլոգիաների մասնագետ։ Հաճախ օգնում է Քիթինգ հնգյակին, ավելի ուշ սկսում է աշխատել նրանց հետ։ Սկզբում միայն Քոնորի համար տեղեկատվության հասնելու միջոց էր, բայց ավելի ուշ շատ թանկ էր դառնում նրա համար։ Վարակված է ՄԻԱՎ հիվանդությամբ։
  • Ռոում Ֆլին՝ Գաբրիել Մեդոքս, Սեմ Քիթինգի որդին, փորձում է իմանալ, թե ով է սպանել իր հորը։
  • Ամիրա Վեն՝ Թիգան Փրայս, փաստաբան, որը աշխատում է Caplan & Gold-ում (4-5 եթերաշրջաններ)։
  • Թիմոթի Հաթոն՝ Էմեթ Քրոուֆորդ, Caplan & Gold ընկերության աշխատակից։

Երկրորդական կազմ խմբագրել

Դերասան Կերպար Եթերաշրջան
1 2 3 4 5 6
Թոմ Վերիկա Սեմ Քիթինգ Պարբերական Հյուր Պարբերական
Մեգան Ուեսթ Լայլա Սթենգերդ Պարբերական
Ալիսիա Ռեյներ դատախազ Վենդի Փարքս Պարբերական
Լեննի Փլաթ Գրիֆին Օ’Ռայլի Պարբերական
Լին Ուիթֆիլդ Մերի Ուոլկեր Պարբերական
Արջուն Գուպտա Կան Պարբերական
Էյփրիլ Փարքեր Ջոնս Քլեր Բրայս Պարբերական
Մարշա Գեյ Հարդեն Հաննա Քիթինգ Պարբերական
Թեմփլին Թոմիտա Քերոլ Մորոու Պարբերական
Ջոն Փոզի Ուիլյամ Միլսթոուն Հյուր Պարբերական
Սառա Բյորնս Էմիլի Սինքլեր Հյուր Պարբերական
Հոսե Սունյիգա Խորխե Կաստիլո Հյուր
Էսայ Մոռալես Հյուր Պարբերական Հյուր
Բենիտո Մարտինես Թոդ Դենվեր Պարբերական
Քենդրիկ Սեմփսոն Աալեբ Հեփսթել Պարբերական
Էմի Օկուդա Քեթրին Հեփսթել Պարբերական
Մեթ Քոեն Լևի Ուեսքոթ Պարբերական
Ջեֆերսոն Ուայթ Ֆիլիպ Ջեսափ Պարբերական
Ֆամկե Յանսեն Եվա Ռոտլոու Պարբերական Հյուր Հյուր
Ադամ Արկին Ուոլես Մահոունի Պարբերական Հյուր
Քելսի Սքոթ Ռոզա Էդմոնդ Պարբերական Հյուր
Իսակ Ռայան Բրաուն Քրիստոֆեր Էդմոնդ Պարբերական Հյուր
Ջենիֆեր Պարսոնս Լիդիա Միլսթոուն Հյուր Պարբերական
Կորբին Ռեյդ Մեթի Թրևերս Պարբերական
Մայլոնա Ջեքսոն Ռենե Էթվուդ Պարբերական
Մեթյու Ռիշ Թոմաս Պարբերական
Դեմեոն Քլարկ Ջոն Մամֆորդ Պարբերական
Գլորիա Գարայուա Դևիս Պարբերական
Լորեն Վելես Սորայա Հարգրով Պարբերական Հյուր
Սքոթ Քոլդուել Ժասմին Պարբերական Հյուր
  • Թոմ Վերիկա՝ Սեմ Քիթինգ, Անալիզի ամուսինը, որը կապ է ունեցել սպանված Լայլա Սթանգերդի հետ։ Օգնել է Ֆրենկին դուրս գալ բանտից։ Սպանվել է Ուեսի կողմից։
  • Մեգան Ուեսթ՝ Լայլա Սթենգերդ, սպանված աղջիկ, որը ունեցել է ինտրիգներ Սեմ Քիթինգի հետ։ Սպանվել է Ֆրենկի կողմից՝ Սեմի կարգադրությամբ։
  • Ալիսիա Ռեյներ՝ դատախազ Վենդի Փարքսը։
  • Էլիոթ Նայթ՝ Միքայելայի նախկին ամուսինը։
  • Արջուն Գուպտա՝ Քան, անվճար փաստաբան, Լորելի նախկին ընկերը։
  • Մարշա Գեյ Հարդեն՝ Հաննա Քիթինգ, հոգեբան և Սեմի քույրը, եկել է քաղաք նրա կորելուց հետո։
  • Սառա Բյորնս՝ Էմիլի Սինքլեր, Հեպսթելովի դատախազը։ Սպանվել է Աշերի կողմից։
  • Էսայ Մորալես՝ Խորխե Կաստիլո, Լորելի հայրը։ Կարգադրել է սպանել Ուեսին։
  • Բենիտո Մարտինես՝ Թոդ Դենվեր, դատախազ։ Երրորդ եթերաշրջանում սկսում է հետապնդել Անալիզին, կապելով նրան Սեմի, Սինքլերի և Հեփսթելների սպանությունների հետ։ Զոհվել է չորրորդ եթերաշրջանում։
  • Սիսելի Թայսոն՝ Օֆելիա Հարկնես, Անալիզի մայրը։ Տառապում է դեմենցիայով։
  • Էյփրիլ Փարքեր Ջոնս՝ դետեկտիվ Ալեր Բրայսը, բացահայտում է Սեմ Քիթինգի անհետացումը։
  • Ֆամկե Յանսեն՝ Եվա Ռոտլոու, իրավաբան, Անալիզի նախկին սիրուհին։
  • Ադամ Արկին՝ Ուոլես Մահոունի, Ուեսի ենթադրյալ հայրը, սպանվել է Ֆրենկի կողմից։
  • Քելսի Սքոթ՝ Ռոզա Էդնոնդ, Ուեսի մայրը։
  • Քենդրիկ Սեմփսոն՝ Քալեբ Հեփսթել, Անալիզի հաճախորդը, որը սպանել է իր խորթ ծնողներին[13]։ Երկրորդ եթերաշրջանի վերջում եղել է ինքնասպան։
  • Էմի Օկուդա՝ Քեթրին Հեփսթել, Անալիզի հաճախորդը, որը մեղադրվում է իր խորթ ծնողների սպանության մեջ։ Եղել է բանտում, որտեղից ավելի ուշ դուրս է եկել։
  • Ջոն Փոզի՝ Ուիլյամ Միլսթոուն, Աշերայի հայրը։ Եղել է ինքնասպան երկրորդ եթերաշրջանում։
  • Մեթ Կոեն՝ Լևի Ուեսքոթ, Ռեբեկայի խորթ եղբայրը[14]։
 
Սիսելի Թայսոն, հրավիրվել է Անալիզի մոր դերը մարմնավորելու համար

Արձագանք խմբագրել

Քննադատություն խմբագրել

Սերիալի պիլոտային դրվագը ստացել է բարձր գնահատականներ է հեռուստատեսային քննադատների կողմից։ Rotten Tomatoes-ում սերիալը հավաքել է 100-ից 88 միավորներ, 34 կարծիքների հիման վրա[15]։ Metacritic-ում պիլոտային դրվագը 100 միավորից ստացել է 68, 14 կարծիքների հիման վրա[16]։

Հեռուստատեսային վարկանիշներ խմբագրել

«Սկանդալ» հեռուստասերիալից հետո 2014 թվականի սեպտեմբերի 25-ին երեկոյան ժամը 10-ին հեռարձակված պիլոտային դրվագը ներգրավել է տասնչորս միլիոն հեռուստադիտողի, որը սերիալին հնարավորություն է տվել իր ժամանակը գրավել եթերում և դառնալ ամենադիտվող երեկոյան ծրագիրը։ Հեռուստադիտողները եղեն են 18-49 տարիքի մարդիկ, որն առանցքային է գովազդատուների համար, վարկանիշը կազմել է 3,9 միավոր[17][18]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Fernsehserien.de (գերմ.)
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. Philiana Ng (15 июля 2014). «ABC Sets Fall Premiere Dates». The Hollywood Reporter. Վերցված է 2014 թ․ հուլիսի 15-ին.
  4. «And the Honorees are…». American Film Institute. 8 декабря 2014. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 10-ին.
  5. Nellie Andreeva (7 мая 2015). «'American Crime', 'Castle' 'S.H.I.E.L.D.', 'Agent Carter', 'Galavant', 'Secrets & Lies', 'Nashville' Among ABC Renewals». Deadline.com. Վերցված է 2015 թ․ մայիսի 8-ին.
  6. Nellie Andreeva (10 июня 2015). «ABC Sets Fall Premiere Dates: 'Wicked City' Gets October Launch On Tuesday». Deadline.com. Վերցված է 2015 թ․ հունիսի 11-ին.
  7. Nellie Andreeva (3 марта 2016). «ABC Gives Early Renewals To 15 Series, Leaves 'Castle' & 'Nashville' On the Bubble». Deadline.com. Վերցված է 2016 թ․ մարտի 4-ին.
  8. Andy Swift, Andy Swift (2017 թ․ փետրվարի 10). «Grey's Anatomy, Scandal and HTGAWM Renewed for 2017-18 Season». TVLine. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 18-ին.
  9. Lannucci, Rebecca (2018 թ․ մայիսի 11). «How to Get Away With Murder Renewed for Season 5 at ABC». TV Line. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 11-ին.
  10. DarkUFO. «How To Get Away With Murder - Renewed for a 6th Season *Updated Confirmed*». SpoilerTV. Վերցված է 2019 թ․ մայիսի 10-ին.
  11. Nirat Anop. «ABC Announces Fall 2019 Premiere Dates». SpoilerTV. Վերցված է 2019 թ․ հուլիսի 11-ին.
  12. Assassin. «How to Get Away With Murder - Season 6 - Announced as Final Season». SpoilerTV. Վերցված է 2019 թ․ հուլիսի 11-ին.
  13. Denise Petski (22 июля 2015). «Kendrick Sampson Joins 'How To Get Away With Murder'». Deadline.com.
  14. Denise Petski (11 августа 2015). «Matt Cohen Joins 'How To Get Away With Murder'». Deadline.com. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 11-ին.
  15. «HOW TO GET AWAY WITH MURDER: SEASON 1 (2014)». Rotten Tomatoes. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 25-ին.
  16. «How to Get Away With Murder : Season 1». Metacritic. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 25-ին.
  17. Michael O'Connell (26 сентября 2014). «TV Ratings: 'How to Get Away With Murder' Tops ABC's Winning Shonda Rhimes Block». The Hollywood Reporter. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 26-ին.
  18. Matt Webb Mitovich (26 сентября 2014). «Ratings: How to Get Away With Murder Has a Killer Debut, Scandal Returns to Series Highs, Grey's Strong at 8pm». TV Line. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 26-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինչպես խուսափել սպանության համար պատժից» հոդվածին։