Շիվա Կեշավան
Շիվա Կեշավան Կանան Պալան (անգլ.՝ Shiva Keshavan Kannan Palan, օգոստոսի 25, 1981, Մանալի, Kullu district, Հիմաչալ-Պրադեշ, Հնդկաստան), հնդիկ սահնակորդ (սահնակային մարզիկ), վեց անընդմեջ Օլիմպիական խաղերի մասնակից (1998-2018)։ Առաջին հնդկաստանցին է, որը մասնակցել է 6 ձմեռային Խաղերի և երկրորդ հնդկաստանցին Խաղերին մասնակցության թվով Լեանդեր Պաեսից (7) հետո։
Շիվա Կեշավան | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Բնօրինակ անուն՝ | հինդի՝ शिवा केशवन |
Մասնագիտացում՝ | luger |
Երկիր՝ | Հնդկաստան |
Ծննդյան ամսաթիվ՝ | օգոստոսի 25, 1981 (43 տարեկան) |
Ծննդավայր՝ | Մանալի, Kullu district, Հիմաչալ-Պրադեշ, Հնդկաստան |
Հասակ՝ | 183 սանտիմետր[1] |
Քաշ՝ | 85 կիլոգրամ[1] |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Հիմաչալ-Պրադեշ նահանգում՝ հնդիկի և իտալուհու ընտանիքում։ Տասնչորս տարեկան հասակում սկսել է զբաղվել սահնակային սպորտով, աշխարհի չեմպիոն գերմանացի Գյունտեր Լեմմերի գլխավորությամբ, որը զբաղվում էր ասիական երկրներում սահնակային սպորտի զարգացմամբ։ Կեշավանն իրեն դրսևորեց որպես Նագանոյի օլիմպիադայում որակավորված տաղանդավոր սահնակորդ։ Նա դարձավ պատմության ամենաերիտասարդ սահնակորդը, որին հաջողվեց որակավորվել օլիմպիադայում (այդ ժամանակ նա ընդամենը 16 տարեկան էր)։ Նագանոյի խաղերում հնդկացին 28-րդն էր՝ առաջ անցնելով 4 սպորտսմեններից[4]։ Մասնակցել է հետագա երեք օլիմպիադաներին, լավագույն ցուցանիշը եղել է 25-րդ տեղը Թուրինի Խաղերում։
2014 թվականին Կեշավանը մասնակցել է Սոչիի օլիմպիական խաղերին, որտեղ տղամարդկանց մենապարերում գրավել է երեսունյոթերորդ տեղը[5]։
Սահնակային սպորտով զբաղվելուն զուգահեռ սովորել է Ֆլորենցիայի համալսարանում, որտեղ ստացել է միջազգային հարաբերությունների բնագավառում մագիստրոսի աստիճան։
Ելույթներ օլիմպիական խաղերում
խմբագրելՏարի | Վայր | Արդյունք |
---|---|---|
Ձմեռային օլիմպիական խաղեր 1998 | Ճապոնիա Ձմեռային օլիմպիական խաղեր, սահնակային սպորտ, Նագանո, 1998 | 28 |
Ձմեռային օլիմպիական խաղեր 2002 | ԱՄՆ Ձմեռային օլիմպիական խաղեր, սահնակային սպորտ, Սոլթ Լեյք Սիթի, 2002 | 33 |
Ձմեռային օլիմպիական խաղեր 2006 | Իտալիա Ձմեռային օլիմպիական խաղեր, սահնակային սպորտ, Թուրին, 2006 | 25 |
Ձմեռային օլիմպիական խաղեր 2010 | Կանադա Ձմեռային օլիմպիական խաղեր, սահնակային սպորտ, տղամարդկանց, Վանկուվեր, 2010 | 29 |
Ձմեռային օլիմպիական խաղեր 2014 | Ռուսաստան Ձմեռային օլիմպիական խաղեր, սահնակային սպորտ, տղամարդկանց, Սոչի, 2014 | 37 |
Ձմեռային օլիմպիական խաղեր 2018 | Հարավային Կորեա Ձմեռային օլիմպիական խաղեր, սահնակային սպորտ, տղամարդկանց, Փհենչհան, 2018 | 34 |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Olympedia — 2006.
- ↑ 2,0 2,1 http://www.newsonair.com/News?title=National-Sports-Awards-2020-announced&id=397860
- ↑ 3,0 3,1 https://www.dnaindia.com/cricket/report-ishant-sharma-dutee-chand-among-27-recipients-of-arjuna-award-2020-2838720
- ↑ OLYMPICS: NAGANO 1998; Teen-Age Luger Carries All of India
- ↑ Indian Luger Shiva Keshavan becomes overnight Sensation at Sochi
Արտաքին հղումներ
խմբագրել- Օլիմպիական վիճակագրություն Արխիվացված 2011-03-19 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շիվա Կեշավան» հոդվածին։ |