«Շերլոկ Գնոմս», ռեժիսոր Ջոն Սթիվենսոնի բրիտանա-ամերիկյան համակարգչային-անիմացիոն կատակերգական ֆիլմ։ 2011 թվականին նկարահանված «Գնոմեոն և Ջուլիետը» մուլտֆիլմի շարունակությունն է։ Paramount Animation ստուդիայի առաջին լիամետրաժ անիմացիոն ֆիլմն է, ինչպես նաև` Metro-Goldwyn-Mayer-ի առաջին մուլտֆիլմն է վերջին 10 տարիների ընթացքում։ Պրեմիերան կայացել է 2018 թվականի հունվարի 18-ին Բրազիլիայում։ Պրեմիերան Ռուսաստանում կայացել է 2018 թվականի մարտի 15-ին[6], իսկ ԱՄՆ-ում` մարտի 23-ին[7]։

Շերլոկ Գնոմս
անգլ.՝ Gnomeo & Juliet: Sherlock Gnomes
դան․՝ Mesterdetektiven Sherlock Gnomes
Изображение логотипа
Տեսակստերեոկինո և մուլտֆիլմ
Ժանրկինոկատակերգություն[1], ընտանեկան ֆիլմ[1], արկածային ֆիլմ և ռոմանտիկ կատակերգություն
Հիմնված էՌոմեո և Ջուլիետ և Շերլոք Հոլմսի մատենագիտություն
ՌեժիսորJohn Stevenson?
ՍցենարիստAndy Riley? և Kevin Cecil?
ՀնչյունավորումՋեյմս Մաքէվոյ, Ջոնի Դեփ, Էմիլի Բլանտ, Չիվիթել Էջիոֆոր, Մերի Ջեյ Բլայջ, Մեթ Լուկաս, Օզզի Օսբորն, Կելի Էսբերի, Ռիչարդ Ուիլսոն (նկարիչ) և Մեգի Սմիթ
ՊրոդյուսերԴեյվիդ Ֆերնիշ
ԵրաժշտությունԷլթոն Ջոն
Երկիր ԱՄՆ և  Միացյալ Թագավորություն
Լեզուանգլերեն
ԸնկերությունParamount Animation, Մետրո Գոլդվին Մայեր և Rocket Pictures
ԴիստրիբյուտորParamount Pictures, UIP-Dunafilm[2], Հուլու և Vudu
Տևողություն86 րոպե[3]
ՊրիկվելԳնոմեոն և Ջուլիետը
Թվականմայիսի 3, 2018[4], մարտի 23, 2018, մայիսի 11, 2018, ապրիլի 11, 2018 և մարտի 22, 2018[2]
MPAA վարկանիշPG[3]
Բյուջե59 000 000 $[3]
Շահույթ41 315 086 $[5], 3 030 584 $[3], 4 730 577 $[3] և 64 436 585 $[3]
sherlockgnomes.com

Սյուժե խմբագրել

Բակային թզուկներ Գնոմեոն և Ջուլիետը վարձում են մասնավոր խուզարկու Շերլոկ Գնոմսին, որպեսզի նա բացահայտի անգլիական այգիներից թզուկների խորհրդավոր անհետացումը[8]։

Հնչյունավորում խմբագրել

  • Քելլի Օսբրի - թզուկ-ավազակներ
  • Մերի Ջեյ Բլայջ - Այրին, պլաստիկ տիկնիկ, Շերլոկ Գնոմսի նախկին ընկերուհին
  • Էմիլի Բլանտ - Ջուլիետ, լորդ Կարմրաղյուսի դուստրը և և Գնոմեոյի կինը
  • Խուլիո Բոնետ - կարմիր թզուկ
  • Մայքլ Քեյն - լորդ Կարմրաղյուս
  • Գան Չի - ձայնարկիչ տեսախաղերի համար
  • Ռոզալի Քրեյգ - կապիտան Նիմորդ
  • Ջեյմի Դեմետրիու - Մորիարտի
  • Ջոնի Դեփ - Շերլոկ Գնոմս
  • Չիվեթել Էջիոֆոր - թզուկ Վաթսոն, Շերլոկ Գնոմսի ընկերը
  • Դեքսթեր Ֆլետչեր - Ռեջի, գրոտեսկային կերպար
  • Սթիվ Հեմիլթոն Շոու - թզուկ Ստիվ
  • Լեյլա Հոբարտ - ոստիկանության աշխատակցուհի
  • Ջեյմս Հոնգ - աղաման
  • Էշլի Ջենսեն - Նենեթ, Ջուլիետի ընկերուհին
  • Մեթ Լուկաս - Բենի, Գնոմեոյի լավագույն ընկերը
  • Ջեյմս Մակեվոյ - Գնոմեո, Ջուլետի ամուսինը
  • Սթիվեն Մերչանտ - Պարիս
  • Օզի Օսբորն - Եղնիկ
  • Ջեյվոն Պրինս - Գորգուլիա Ռոնի
  • Մեգի Սմիթ – տիկին հատապտղիկ
  • Դեն Սթարկի - Թեդի Գրեգսոն, լրագրող
  • Ջոն Սթիվենսոն - գորիլա
  • Ջուլի Ուոլթերս - օրիորդ Մոնտեքյու
  • Իվ Ուեբստեր - տիկին Ադերսոն, մեծականջ թզուկ
  • Սթիվեն Ուայթ - կամրջի շինարար
  • Ռիչարդ Ուիլսոն - պարոն Կապուլետ

Ստեղծման պատմություն խմբագրել

2012 թվականի մարտին հաղորդվել է, որ «Գնոմեո և Ջուլիետ» մուլտֆիլմի շարունակությունը մշակվում է Rocket Pictures ստուդիայում, իսկ էնդի Ռայլին ու Քեվին Սեսիլը, նախորդ մուլտֆիլմի 9 հեղինակներից 2-ը, արդեն աշխատում էին սցենարի վրա։ Հաղորդվում էր, որ շարունակության մեջ կներկայացվի «մեծագույն դեկետիվ» Շերլոկ Հոլմսի այլընտրանքային կերպարը, ում կվարձեն մուլտֆիլմի հերոսները` անհետացած թզուկների առեղծվածը բացահայտելու համար[9]։ 2012 թվականի սեպտեմբերին հաղորդվել է, որ «Կունգ ֆու պանդա»-յի[10] հեղինակ Ջոն Սթիվենսոնն աշխատում է ֆիլմում որպես ռեժիսոր[11], այն բանից հետո, երբ Քելի Էսբյորին հրաժարվել է աշխատել ֆիլմում զբաղվածության պատճառով։ Այնուամենայնիվ, Էսբյորիմն ներգրավվում է մուլտֆիլմի աշխատանքներում որպես ստեղծագործական խորհրդատու[12]։

2015 թվականի նոյեմբերին հայտարարվել է, որ Ջոնի Դեպը կմասնակցի Շերլոկ Գնոմսի հնչյունավորմանը, և որ մուլտֆիլմը կթողարկվի 2018 թվականի հունվարի 12-ին[13], իսկ Մակեվոյն ու Բլանտը կրկին կվերադառնան համապատասխանաբար Գնոմեոյի և Ջուլիետի դերերի հնչյունավորմանը[14]։ Ի տարբերություն նախորդ մուլտֆիլմի, որը ստեղծվել է Arc Productions-ի կողմից (այժմ` Jam Filled Toronto), Շերլոկ Գնոմսը ստեղծվել է Մեծ Բրիտանիայում և Ֆրանսիայում։ Ինչպես առաջին մուլտֆիլմը, այս ֆիլմի անիմացիան ևս ստեղծվել է Autodesk Maya-ի օգնությամբ։ Անիմացիոն խմբի 60 %-ը գտնվել է Լոնդոնում, իսկ մնացած մասը` Փարիզում։ Ծրագրի արտադրության վրա աշխատել են 80-ից 100 անիմատոր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Blanc J. AlloCiné (ֆր.) — 1993.
  2. 2,0 2,1 http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Box Office Mojo — 1999.
  4. Internet Movie Database — 1990.
  5. Box Office Mojo — 1999.
  6. По данным КиноПоиска (на 11.02.2018 14:00)
  7. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 13-ին.
  8. http://deadline.com/2012/03/rocket-pictures-plots-gnomeo-juliet-sequel-with-new-tunes-by-elton-john-241300/
  9. Fleming, Mike (2012 թ․ մարտի 8). «Rocket Pictures Plots 'Gnomeo & Juliet' Sequel, With New Tunes By Elton John». Deadline. Վերցված է 2012 թ․ մարտի 9-ին.
  10. IMDB
  11. Fleming, Mike (2012 թ․ սեպտեմբերի 5). «John Stevenson Tapped To Direct 'Gnomeo & Juliet' Sequel 'Sherlock Gnomes'». Deadline. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 5-ին.
  12. «Sherlock Gnomes Character Posters Revealed». ComingSoon.net. 2017 թ․ նոյեմբերի 3. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 5-ին.
  13. Robinson, Will (2015 թ․ նոյեմբերի 7). «Johnny Depp takes lead in Sherlock Gnomes». Entertainment Weekly. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 7-ին.
  14. CS (2015 թ․ նոյեմբերի 10). «Paramount Animation Announces Release Dates». comingsoon.net. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 11-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շերլոկ Գնոմս» հոդվածին։