Գորիլա (անգլ.՝ gorilla), պրիմատների կարգի, մարդանման կապիկների ընտանիքի ամենախոշոր կապիկ։ Հասուն արուի հասակը մինչև 175 սանտիմետր է, ձեռքերի բացվածքը՝ 260 սանտիմետր, քաշը՝ 135-180 կիլոգրամ։ Էգերն ավելի փոքր են (75-110 կիլոգրամ)։ Մազերը սև են, կողքերում՝ շագանակագույն։ Գլուխը մեծ Է, վերհոնքային մասը ցցված, իրանը՝ մեծածավալ, վերին վերջավորություններն ավելի երկար են, քան ստորինը։ Ուղեղի տուփի ծավալը 500-600 խորանարդ սանտիմետր Է, ուղեղը կազմությամբ մոտ է մարդու ուղեղին։ Տարածված է Հասարակածային Աֆրիկայում։ Հայտնի է 3 ենթատեսակ։ Գորիլաներն ապրում են արևադարձային կամ լեռնային անտառներում, խմբերով (5-30 անհատ)։ Գորիլան քայլում է չորս վերջավորություններով։ Սնվում է պտուղներով, հատապտուղներով, ընկույզով։ Հղիությունը 250-290 օր Է։ Կյանքի տևողություևը 25-30 տարի Է։ Ոչնչացման վտանգի հետևանքով ներկայումս Գորիլաի որսն արգելված Է։

Անատոմիա և ֆիզիոլոգիա

խմբագրել

Չափահաս արուների հասակը տատանվում է 1,65-ից մինչև 1,75 մետր։ Հանդիպել են առանձին տեսակներ 2 մետր հասակով, համարվում է, որ առավել բարձր հասակի այս կենդանիները չեն հասնում։ Սակայն խորհրդային հայտնի կենդանաբան Իգոր Ակումիշկինը պնդում էր, որ ամենամեծ լեռնային գորիլայի հասակը, որը սպանվել էր որսորդների կողմից 20-րդ դարի սկզբին, կազմում էր 2․32 մետր։ Արու գորիլայի ուսերի լայնությունը գրեթե մեկ մետր էր։ Արուների զանգվածը միջինում հասնում է 150 կգ-ի[1]։ Էգերը կշռում են մոտավորապես 2 անգամ քիչ։

Գորիլաների մարմնի կազմվածքը ամուր է, լավ է զարգացած մկանային համակարգը ունեն հսկայական ուժ։ Մորթին մուգ է, հասուն արուների մեջքին առաջանում է մոխրագույն հատված, առջևի վերջույթների երկարությունը հարաբերվում է հետևի վերջույթներին 6։5-ի հարաբերությամբ, հուժկու դաստակներ և հզոր ոտքեր։ Գորիլաները կարող են կանգնել և քայլել հետևի ոտքերի վրա, բայց սովորաբար տեղաշարժվում են չորեքթաթ։ Գորիլաները, ինչպես նաև շիմպանզեները, քայլելու ընթացքում հենվում են ո՛չ թաթերի, ո՛չ էլ առջևի վերջույթների ֆալանգների բարձիկների վրա, այլ ծալված ֆալանգների արտաքին հատվածի վրա։ Այս քայլելու միջոցը թույլ է տալիս պահպանել թաթի ներքին հատվածի բավականին նուրբ և զգայուն մաշկը։ Գլուխը մեծ է, նեղ ճակատով, զանգվածային դուրս պրծած ծնոտով և մեծ ակնախոռոչներով։ Գլխուղեղի ծավալը կազմում է 600 սմ3։ Կարիոտիպն ունի 48 քրոմոսոմ։

Սնունդ

խմբագրել

Գորիլաների սնուցման հիմքում ընկած է բուսական ծագում ունեցող սնունդը։ Օգտագործվող բույսերից կարելի առանձնացնել՝ վայրի նեխուր, մակարդախոտը, եղինջը, բամբուկի կադրերը, պիգուեմաի կապույտ պտուղները։ Մրգերն ու ընկույզները լրացնում են հիմնական սննդակարգը, մինչդեռ կենդանական մթերքները (հիմնականում միջատները) կազմում են ընտրացանկի փոքր մասը։ Գորիլաները սննդի մեջ օգտագործում են զանազան հանքային հավելումներ, օրինակ՝ կավի տարբեր տեսակներ, այսպես նրանք լրացնում են կամ փոխհատուցում սննդի մեջ աղի պակասը։ Գորիլաները ջուր գրեթե չեն խմում, որովհետև նրանք ուտում են թարմ խոտ, որի մեջ պարունակվում է բավականաչափ ջուր։ Գորիլաները հնարավորինս խուսափում են ջրային տարածություններից և տանել չեն կարողանում անձրևը։

Բազմացում

խմբագրել

Էգերը սեռահասուն են դառնում 11-13 տարեկանում, իսկ արուները 13-15 տարեկանում (անազատության մեջ ավելի շուտ)։ 3-5 տարին մեկ էգերը ծնում են մեկ ձագ, որը մնում է մոր հետ մինչ մյուս ձագի ծնվելը։ Հղիությունը տևում է 250-290 օր (սովորաբար 8,5 ամիսՆորածինը կշռում է մոտ 2 կգ։ Գորիլաներն ապրում են 30-50 տարի։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Горилла // Бо—Гр. — М.: «ОЛМА Медиа Групп», 2007. — Т. 2. — С. 147. — 160 с. — (Энциклопедия живой природы в 10 тт.). — ISBN 978-5-373-01102-0 (общ.), ISBN 978-5-373-00688-0 (т. 2)
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գորիլա» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գորիլա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 166