Էրեբունի (օդանավակայան)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Էրեբունի (այլ կիրառումներ)
Էրեբունի օդանավակայան, նախկինում քաղաքացիական, այժմ՝ ռազմական օդանավակայան Երևանում։ Տեղակայված է Երևանի կենտրոնից 7,3 կմ հեռավորության վրա։ Ներկա դրությամբ օգտագործվում է Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության ռազմա-օդային ուժերի կողմից։
IATA: none – ԻԿԱՕ: none | |||
---|---|---|---|
Ամփոփում | |||
Օդանավակայանի տեսակ | Ռազմական |
Օդանավակայանի ճարտարապետներն են եղել Ռ. Հասրաթյանը և Լ. Խրիստափորյանը, իսկ կոնստրուկտորները՝ Է. Թոսունյանը և Ի. Բաղրամյանը:
Ռուսաստանի Դաշնության ռազմաօդային ուժերը Հայաստանում բաղկացած են 426-րդ ավիախմբի 18 «ՄիԳ-29» կործանիչներից և 700-րդ օդա-տրանսպորտային հսկիչ կենտրոնից, որը տեղակայված է Էրեբունի օդանավակայանում գտնվող 3624-րդ օդային բազայում։
ՊատմությունԽմբագրել
2013 թ. նոյեմբերին Հայաստանի կառավարությունը հայտարարել էր ՌԴ օդային ուժերին հատկացված տարածքների ընդլայնման մտադրության մասին` նոր վարչական շենքերի, վառելիքի պահեստների համար[1]: Օդանավակայանի ճարտարապետներն են եղել Ռ. Հասրաթյանը և Լ. Քրիստափորյանը, իսկ կոնստրուկտորները՝ Է. Թոսունյանը և Ի. Բաղրամյանը: 2014 թ. հունվարին Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանի մամլո ծառայությունը հաստատել է, որ այդ տարվա ընթացքում Էրեբունիում տեղակայվելու է Mi-24P հարձակողական ուղղաթիռներ, Mi-8MT և Mi-8SMV ռազմական ուղղաթիռների մի խումբ[2]: Սակայն հարձակման և տրանսպորտային ուղղաթիռների առաջին խմբաքանակն այդպես էլ տեղ չի հասել մինչև 2015 թ. դեկտեմբեր[3]:
Դժբախտ պատահարներԽմբագրել
2008 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի օդուժի Մի-24 հարձակվողական ուղղաթիռը ուսումական թռիչքի ժամանակ վթարի է ենթարկվել։
Պատահարի հետևանքով մահացել է կապիտան Արշակ Ներսիսյանը։
Ռուսական ռազմաբազաԽմբագրել
«Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսական ավիաբազան Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական շրջանի մեջ մտնող, Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի կազմում է, որը ստեղծվել է 1995 թվականից Հայաստանի ու Ռուսաստանի միջպետական համաձայնագրով:
Ռուսական ավիաբազան մարտական հերթապահություն է կատարում ԱՊՀ անդամ պետություների Միացյալ ՀՕՊ համակարգի կազմում[4]:
ՀամալրումներԽմբագրել
2015 թ․-ի դեկտեմբերի 8-ին ռուսական ավիախումբը ստացել էր 7 միավոր Մի-24Պ մարտական և Մի-8ՄՏ բեռնատար ուղղաթիռներ: Նույն տարվա դեկտեբերի 21-ին ռուսական ռազմաբազան համալրվել է Կրասնոդարի երկրամասից բերված 6 միավոր Մի-24Պ հարվածային և Մի-8ՄՏ բեռնատար ուղղաթիռներով[5]:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Sputnik։ «Armenia Says It's Ready to Host Russian Combat Helicopters»։ sputniknews.com (անգլերեն)։ Վերցված է 2018-07-08
- ↑ Sputnik։ «Russia Forms Helicopter Squadron for Armenian Base»։ sputniknews.com (անգլերեն)։ Վերցված է 2018-07-08
- ↑ Sputnik։ «Russia Reinforces Base in Armenia With Attack, Transport Helicopters»։ sputniknews.com (անգլերեն)։ Վերցված է 2018-07-08
- ↑ ««Էրեբունի» օդանավակայանի ռուսաստանյան ավիախումբը համալրվել է 7 ռազմական ուղղաթիռով | Razm.info» (hy-HY)։ Վերցված է 2018-07-08
- ↑ ««Էրեբունի» օդանավակայանի ռուսաստանյան ավիախումբը համալրվել է ևս 6 ռազմական ուղղաթիռով | Razm.info» (hy-HY)։ Վերցված է 2018-07-08