HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Միկա (այլ կիրառումներ)

«Միկա» մարզադաշտ, ֆուտբոլային մարզադաշտ Երևանում։

Stadium.svg
Միկա
Mika stadium 12 April 2015, Yerevan.jpg
Տեսակմարզադաշտ
Մարզաձևֆուտբոլ
ՏեղագրությունՀՀ, Երևան, Մանանդյան փողոց 41
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան[1]
Կառուցված2006 - 2007
Բացված2008
ՍեփականատերՖուտբոլային Ակումբ Միկա
Տարողություն7000
Տնային թիմՖուտբոլային Ակումբ Միկա
Դաշտի չափսեր105 x 68 մ
Mika Stadium Վիքիպահեստում

ՊատմությունԽմբագրել

Միկա մարզադաշտի կառուցման աշխատանքները սկսվել են 2006 թվականից՝ նախկին «Արաքս» մարզահամալիրի տարածքում։ 2008 թվականի մայիսի 22-ին «Միկա» մարզադաշտում տեղի է ունեցել ֆուտբոլային առաջին հանդիպումը։ Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության էլիտ փուլի 7-րդ խմբի մրցաշարում Իսպանիայի հավաքականը մրցել է Ուկրաինայի ընտրանու հետ և 3:1 հաշվով հաղթանակ տարել։ Առաջին գնդակը «Միկա» մարզադաշտում 11 մետրանոց հարվածով, հանդիպման 18-րդ րոպեին խփել է Կիևի «Դինամոյի» խաղացող Անդրեյ Յարմոլենկոն։

«Միկան» իր առաջին հանդիպումն սեփական մարզադաշտում անցկացրել է 2008 թվականի հունիսի 8-ին։ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 9-րդ տուրում «Միկան» 1։0 հաշվով առավելության է հասել Երևանի «Կիլիկիայի» նկատմամբ։ Գոլը հանդիպման 81-րդ րոպեին խփել է Ստեփան Հակոբյանը։

ՊատկերասրահԽմբագրել

Տես նաևԽմբագրել

Արտաքին աղբյուրներԽմբագրել


ԾանոթագրություններԽմբագրել

  1. GeoNames — 2005.