Աերացիա, օդավորում (ֆր.՝ aerton, հունարեն՝ άήροη), մթնոլորտի օդի բնական մուտքը կամ արհեստական մղումն այլ միջավայրի մեջ։

  • Աերացիա շենքերի, կազմակերպված բնական օդափոխություն, կատարվում է շենքերում պատուհանների և ծածկերի բացված փեղկերի ու անցքերի միջով՝ դրսի օդի և ներսի օդի խտությունների տարբերության շնորհիվ։
  • Աերացիա ջրի. խմելու, տեխնիկական կարիքների համար օգտագործվող և հոսող ջրերի հարստացումն օդով։ Կատարվում է ջուրն օդում ցանելով կամ ջրի մեջ օդ մղելով։ Կիրառվում է ջրին հոտ տվող գազերի, նյութերի հեռացման, ջրի երկաթազրկման և այլ նպատակներով։
Աերացված ջուր
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 92 CC BY-SA icon 80x15.png