Հուշարձան՝ նվիրված ՀՕՄ-ի 100-ամյակին

Հուշարձան՝ նվիրված ՀՕՄ-ի 100-ամյակին, գտնվում է Երևանի Շենգավիթ համայնքում՝ Կոմիտասի անվան զբոսայգում, տեղադրվել է 2011 թ.-ին։

Հուշարձան՝ նվիրված ՀՕՄ-ի 100-ամյակին

Ընդհանուր տեղեկություններ
Համայնք Շենգավիթ
Գտնվում է Կոմիտասի անվան զբոսայգում
Քանդակագործ(ներ) Գևորգ Գևորգյան
Շինարարության ավարտ 2011, հոկտեմբերի 6
Ներկա վիճակ կանգուն


Հուշարձան՝ նվիրված ՀՕՄ-ի 100-ամյակին

Հեղինակ խմբագրել

Տվյալներ խմբագրել

Հուշարձանը ներկայացնում է հայ կնոջ կերպարը, որն իր թևերի մեջ է համախմբում հայրենիքի և սփյուռքի հայերին, որոնք ներկայացված են կռունկների տեսքով և իրենց շրջանաձև թռիչքով պատկերում են հայ ժողովրդի միասնությունն ու մեկ ամբողջություն լինելու իրողությունը[1]։

Պատմություն խմբագրել

Հուշարձանի բացումը տեղի է ունեցել 2011 թ. հոկտեմբերի 6-ին, որին ներկա են եղել Հայ օգնության միության (ՀՕՄ) կենտրոնական վարչության անդամներ Շաքե Պասմաճյանը, Մայդա Մելքոնյանը, պաշտոնյաներ, տեղի և արտասահմանյան տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՀՕՄ-ի՝ արտերկրից ժամանած անդամներ[2]։

Հուշարձանը տեղադրվել է ամուսիներ Ջորջ և Շաքե Պասմաճյանների հովանավորությամբ։

Ծանոթագրություններ խմբագրել