Շաֆաք Պավեյ

թուրք քաղաքական գործիչ

Շաֆաք Պավեյ (ծնված հուլիսի 10 1976 թվական, Անկարա, Թուրքիա)[4], թուրք դիվանագետ, հրապարակախոս և քաղաքական գործիչ։ Շաֆաքը Թուրքիայի մեջլիսի անդամ է։ Ներկայացնում է Ստամբուլի նահանգը[5]։ Համարվում է առաջին հաշմանդամություն ունեցող կինը, ով դարձել է մեջլիսի պատգամավոր։ Շաֆաքը նաև ՄԱԿ-ի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտեի անդամ է[6][7]։ 2012 թվականին Պավեյը ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից ստացել է խիզախության համար կանանց միջազգային մրցանակ՝ անձամբ Հիլարի Քլինթոնից և Միշել Օբամայից[6][8]։ Բարեգործական միսիաներ է իրականացրել դեպի Ալժիր, Եգիպտոս, Իրան, Լիբանան և Սիրիա։ Պավեյը երկար տարիներ է արդեն,ինչ համագործակցում է Ստամբուլում հայերեն և թուրքերեն լեզուներով լույս տեսնող Ակօս թերթի հետ։ Նա Հրանտ Դինքի մտերիմներից է եղել և երկար ժամանակ է, ինչ Ակօսի սյունակագիր է։ Շաֆաք Պավեյը այն անձանցից է, ով մշտապես կողմ է եղել հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը և հետագա զարգացմանը։ Շաֆաք Պավեյը բազմիցս քննադատության է ենթարկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Նա Թուրքիայի մեջլիսում Նորվեգիայի և Հարավային Կորեայի հետ պառլամենտական բարեկամական խմբերի անդամ է։

Շաֆաք Պավեյ
թուրքերեն՝ Şafak Pavey
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 10, 1976(1976-07-10)[1] (46 տարեկան)
ԾննդավայրԱնկարա, Թուրքիա[2][3]
ՔաղաքացիությունFlag of Turkey.svg Թուրքիա
ԿրթությունՎեստմինստերի համալսարան և Լոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոց
Մասնագիտությունքաղաքական գործիչ, հեղինակ, լրագրող, գրող, դիվանագետ և իրավապաշտպան
ԱշխատավայրՄիավորված ազգերի կազմակերպություն
Զբաղեցրած պաշտոններԹուրքիայի Մեծ Ազգային Ասամբլեայի անդամ և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխարինող
ԿուսակցությունՀանրապետական ժողովրդավարական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Կայքsafakpavey.com
Commons-logo.svg Şafak Pavey Վիքիպահեստում

ՀրապարակումներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել