Շինկել Կարլ Ֆրիդրիխ (գերմ.՝ Karl Friedrich Schinkel, մարտի 13, 1781(1781-03-13)[1][2][3][…], Նոյրուպին, Արևելյան Պրիգնից Ռուպին, Բրանդենբուրգ, Գերմանիա[4] - հոկտեմբերի 9, 1841(1841-10-09)[1][2][3][…], Բեռլին, Պրուսիա[5][4]), գերմանացի ճարտարապետ, նկարիչ։ Համարվում է գերմանական ճարտարապետության «ռոմանտիկ պատմականության» առաջնորդը։

Կարլ Ֆրիդրիխ Շինկել
գերմ.՝ Karl Friedrich Schinkel
Դիմանկար
Ծնվել էմարտի 13, 1781(1781-03-13)[1][2][3][…]
ԾննդավայրՆոյրուպին, Արևելյան Պրիգնից Ռուպին, Բրանդենբուրգ, Գերմանիա[4]
Մահացել էհոկտեմբերի 9, 1841(1841-10-09)[1][2][3][…] (60 տարեկան)
Մահվան վայրԲեռլին, Պրուսիա[5][4]
ԳերեզմանԴորթեենշտադտի գերեզմանատուն
Քաղաքացիություն Պրուսիայի թագավորություն
ԿրթությունBauakademie? և Evangelisches Gymnasium zum Grauen Kloster?
Ազդվել էDavid Gilly?
ԵրկերGlienicke Palace?, Alte Nazarethkirche (Berlin-Wedding)?, Elisabethkirche?, Schlossbrücke?, Շարլոտենհոֆ, Երկաթե խաչ, Neuer Pavillon? և Բեռլինի դրամատիկական թատրոն
Մասնագիտությունճարտարապետ, նկարիչ, քաղաքաշինարար, համալսարանի դասախոս, general contractor, գծանկարիչ, գծանկարիչ, դիզայներ և կահույքի դիզայներ
ԱմուսինSusanne Schinkel?
Ծնողներհայր՝ Cuno Christian Schinkel?
Պարգևներ և
մրցանակներ
Knight Officer of the Order of the Polar Star Դանեբրոգի շքանշանի հրամանատար Commander of the Order of the Redeemer Կարմիր արծվի 2-րդ կարգի շքանշան Կարմիր արծվի 3-րդ դասի շքանշան և Սպիտակ բազեյի շքանշան[6]
ԱնդամությունԳերմանիայի հնագիտական ինստիտուտ, Սուրբ Ղուկասի ակադեմիա, Դիզայնի ազգային ակադեմիա, Բրիտանացի ճարտարապետների թագավորական ինստիտուտ, Վիեննայի գեղարվեստի ակադեմիա, Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա, Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա, Պրուսիայի արվեստի ակադեմիա և Գեղեցիկ արվեստների ակադեմիա
ԵրեխաներElisabeth von Wolzogen?
 Karl Friedrich Schinkel Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Կարլ Ֆրիդրիխ Շինկելը ծնվել է լյութերական եկեղեցու ավագ սարկավագի ընտանիքում։ 1795 թվականին՝ հոր մահից հետո, տեղափոխվել է Բեռլին, որտեղ սովորել է ճարտարապետություն Գիլլի եղբայրների ղեկավարությամբ նրանց կողմից հիմնադրված Ճարտարապետության ակադեմիայում (1798-1800), միաժամանակ ճենապակու գործարանում աշխատել է որպես նկարիչ։ 1803-1805 թվականներին այցելել է Իտալիա և Ֆրանսիա, ավելի ուշ՝ 1826 թվականին եղել է Անգլիայում։

Սկզբնական շրջանում Շինկելն զբաղվել է գեղանկարչությամբ․ նկարել է բնանկարներ, պատմական տեսարաններ, ստեղծել լանդշաֆտների բազմաթիվ տրամանկարներ և համայնապատկերներ։ 1811 թվականին դարձել է գերմանացի առաջին վիմագրողը։

XIX դարի գերմանական ճարտարապետության ուշ կլասիցիզմի նշանավոր ներկայացուցիչ Շինկելը ձգտել է կոմպոզիցիաների լակոնիկ մոնումենտալության, Դրամատիկական թատրոն (1819-1921), Հին թանգարան (1824-1828), բոլորը՝ Բեռլինում։ Կյանքի վերջին տարիներին հրաժարվելով կլասիցիզմի և գոթիկայի ձևերից՝ կանխագուշակել և կիրառել է ռացիոնալիզմի որոշ սկզբունքներ (Շինարարական ակադեմիայի շենքը Բեռլինում, 1831-1835)։ Հանդես է եկել նաև որպես ճարտարապետության տեսաբան։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարլ Ֆրիդրիխ Շինկել» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 508