Շանհայի օտար լեզուների համալսարան

Շանհայի օտար լեզուների համալսարան (չինարեն ավանդ. 上海外國語大學, հեշտ. 上海外国语大学 , պինին: Shànghǎi Wàiguóyǔ Dàxué), համալսարան Շանհայում։ Հիմնականում մասնագիտացած է օտար լեզուների դասավանդման և միջազգային կրթության մեջ։ Հիմնադրվել է 1949 թվականի դեկտեմբերին՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորումից քիչ անց։ Անցած 60 տարիների ընթացում Ռուսաց լեզվի ինստիտուտից վերածվել է բազմապրոֆիլ համալսարանի[1]։ Ներառված է Նախագիծ 211-ում։

Շանհայի օտար լեզուների համալսարան
Տեսակհամալսարան, higher education institution directly under Ministry of Education of the People’s Republic of China? և լեզվի դպրոց
Հիմնադրված է1949
ԱնդամակցությունDouble First Class University Plan?
Երկիր Չինաստան
ՏեղագրությունՇանհայ
Կայքshisu.edu.cn
Շանհայի օտար լեզուների համալսարան (Չինաստան)##
Շանհայի օտար լեզուների համալսարան (Չինաստան)
Շանհայի օտար լեզուների համալսարան, Չինաստան
 Shanghai International Studies University Վիքիպահեստում

Շանհայի օտար լեզուների համալսարանը իր պատմական մասնագիտացման հետևանքով Չինաստանի մյուս բուհերի համեմատ ամենից շատ արտասահմանցի ուսանողներ ունի։ Այս համալսարանում մեծ թիվ են կազմում ռուսալեզու ուսանողները Ռուսաստանից, Ղազախստանից, և ԱՊՀ այլ երկրներից[2]։

Համալսարանի կառուցվածք խմբագրել

Շանհայի օտար լեզուների համալսարանը բաղկացած է 20 ֆակուլտետից, որոնցում կազմավորված է բակալավրիատի 39 մասնագիտություն և մագիստրոսական 46 ծրագիր։ Համալսարանում գիտական աշխատանքն իրականացվում է 5 հետազոտական ինստիտուտների շրջանակներում։

Չինարեն լեզվով բակալավրիատի մասնագիտությունների ցանկ խմբագրել

 
Շանհայի օտար լեզուների համալսարանի Սունցզյան կամպուսը
  1. Չինարեն (չինարեն-անգլերեն ուղղություն)
  2. Հաշվապահական գործ
  3. Գովազդային գործ
  4. Արաբերեն
  5. Ռադիոհաղորդման և հեռուստատեսության նորություններ
  6. Գործնական վարչարարություն (չինարեն)
  7. Առևտրական ձեռնարկությունների կառավարում
  8. Չինարեն (Գործնական)
  9. Չինարեն (Չինական մշակույթ)
  10. Չինարեն (չինարեն-ճապոներեն, չինարեն-կորեերեն, չինարեն-անգլերեն լեզուների թարգմանություն)
  11. Նիդեռլանդերեն
  12. Կրթական տեխնոլոգիաներ
  13. Անգլերեն
  14. Անգլերեն (մանկավարժական ուղղություն)
  15. Ֆինանսական գործ
  16. Ֆրանսերեն
  17. Գերմաներեն
  18. Հունարեն
  19. Եբրայերեն
  20. Ինդոնեզերեն
  21. Տեղեկատվական կառավարում և տեղեկատվական համակարգեր
  22. Միջազգային բիզնես և առևտուր
  23. Միջազգային լրագրություն
  24. Միջազգային քաղաքականություն
  25. Իտալերեն
  26. Ճապոներեն
  27. Կորեերեն
  28. Իրավագիտություն
  29. Պարսկերեն
  30. Պորտուգալերեն
  31. Հասարակական հարաբերություններ
  32. Ռուսաց լեզու
  33. Իսպաներեն
  34. Շվեդերեն
  35. Տայերեն
  36. Թարգմանություն
  37. Ուկրաիներեն լեզու և գրականություն
  38. Վիետնամերեն
  39. Գործնական անգլերեն

Կամպուսներ խմբագրել

Շանհայի օտար լեզուների համալսարանը երկու կամպուս ունի՝ Շանհայի կենտրոնական մասում գտնվող Խունկոու շրջանում (16,9 հա), և Շանհայի ծայրամասում գտնվող Սունցզյան շրջանում (53,3 հա)։

Հայտնի շրջանավարտներ խմբագրել

  • Յան Ցզեչի - Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի 10-րդ նախարարը
  • Ջոան Չուն Չեն - ամերիկյան դերասանուհի[3]
  • Վան Եպին - Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հինգերորդ նախագահ Ցզյան Ցզեմինի կինը[4]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «SISU History (англ.)». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 9-ին.
  2. «教育部 财政部 国家发展改革委 关于公布世界一流大学和一流学科建设高校及建设 学科名单的通知 (Notice from the Ministry of Education and other national governmental departments announcing the list of double first class universities and disciplines)».
  3. Tom Kagy."Heavenly And Hearthy." Goldsea Asian American Daily. August 1992.(англ.)
  4. «"Jiang Zemin – General Secretary of the CPC Central Committee". People's Daily. Retrieved 4 December 2010.(англ.)». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 9-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շանհայի օտար լեզուների համալսարան» հոդվածին։