Բացել գլխավոր ցանկը

Կենսագրական տվյալներԽմբագրել

Գեորգի Առուստամյանի հայր՝ Շաղատեցի Ռուստամենց Առաքելը, 1918 թ. ընտանիքով տեղափոխվել է Կիսլովոդսկ, որտեղ էլ երկու ամիս անց, ծնվել է Գեորգին։

Ավարտելով տեղի միջնակարգ դպրոցներից մեկը, նա 1939 թ. անցել է զինվորական ծառայության։ Մասնակցել է խորհրդա-ֆիննական պատերազմին։ Հայրենական պատերազմի ժամանակ Առաջին Ուկրաինական ռազմաճակատում եղել է հետախուզական ստորաբաժանման հրամանատար։ Ավագ լեյտենանտ Գեորգի Առուստամյանը Խորհրդային Միության հերոսի կոչմանն արժանացել է Սիլեզիայում ծավալված մարտերում ցուցաբերած խիզախության համար։ Զոհվել է 1945 թ. հունվարի 22-ին։ Նրա կիսանդրին դրված է Կիսլովոդսկ քաղաքի Խաղաղության փողոցի վրա գտնվող դպրոցի բակում։ Դպրոցը, որտեղ սովորել է հերոսը, այժմ կրում է նրա անունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։