Նարինե Դովլաթյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Դովլաթյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Նարինե Դովլաթյան (հունվարի 7, 1991, Մալիշկա, Եղեգնաձորի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երգչուհի և դերասանուհի։
Նարինե Դովլաթյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 7, 1991 (33 տարեկան) Մալիշկա, Եղեգնաձորի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | Հայաստան |
Ժանրեր | ջազ |
Մասնագիտություն | երգչուհի և դերասանուհի |
Գործիքներ | վոկալ |
Գործունեություն | 2007–ներկա |
Աշխատավայր | Հայաստանի Երգի պետական թատրոն |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (2012) |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1991 թվականի Եղեգնաձորի շրջանի Մալիշկա գյուղում։ 9 տարեկանում տեղափոխվել է Երևան, որտեղ ավարտել է «Վարդանանց Ասպետներ» միջնակարգ դպրոցը։ 2000 թվականին ընդունվել է Հայաստանի Երգի պետական թատրոն։ 2003-2005 թվականներին ուսանել է թատերական ստուդիայում և մասնակցել է մանկական «3 և 4» հաղորդաշարին։
2008 թվականինն ընդունվել է Երևանի պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժին, որը և ավարտել է 2012 թվականի «կարմիր դիպլոմ»-ով[1]։
Դպրոցական տարիքից սկսած, նա մասնակցել է տարատեսակ մրցույթ համերգների, ինչպիսիք են «Կռունկ» (2000 թ.), «Հայ Սուպերսթար» (2007 թ.), «Դեբյուտ ջազային մրցույթ» (2009 թ.), «Նոր Ալիք» (2010, 2011), «Դելֆյան խաղեր» (2010 թ.) և այլն։ Սկզբից փորձելով իրեն տարբեր ոճերում Նարինեն 2009 թ.-ին երգել է «Two 4 the road» փոփ, իսկ 2010 թ.-ին «Upstairs» ջազ խմբերում։ 2010 թ.-ից համագործակցում է «Haik Solar & ArmRock» նախագծի հետ, որի արդյունքում ստեղծվել է նրա ամենահայտնի երգը, որն էլ շատ արագ դարձավ հիթ։ Խոսքը «Beautiful Sunday»-ի մասին է, որի երաժշտության հեղինակը հենց ինքն է, իսկ երաժշտական ձևավորում և մշակումը «Haik Solar & ArmRock»-ինը։ 2010 թ.-ին նոմինացվել է «Լավագույն նոր երգիչ» անվանակարգին[2]։ Իր առաջին տեսահոլովակն էլ նկարահանվեց, հենց այդ երգի համար։ Այդ երգը «Haik Solar & ArmRock»-ի կողմից ներկայացվել է «Blue Microphones»-ի կազմակերպած մրցույթին։ Նրանց համագործակցության արդյունքում ծնվեցին նաև այլ հիթեր, որոնց մեծամասնությունը անգլերեն լեզվով։ Այդ երգերը էլեքտռոփոփ, տանգո և հաուս ոճերում են։
2011 թ.-ին հրավեր է ստացել ելույթ ունենալու Կանադայում, համերգի, որը նվիրված էր Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձին։ Նույն տարում «Look into my eyes» թողարկված երգը ներկայացվել է «Հայկական Երաժշտական Մրցանակբաշխությանը»[3]։ Նարինեն մենահամերգներով հանդես է գալիս Երևանյան հայտնի երաժշտական ակումբներում, թե «Haik Solar & ArmRock» պրոեկտի շրջանակներում և թե առանձին խմբերով։ Նարինեն նաև սկսել է իր համագործակցությունը Հայաստանի պետական ջազզ բենդի հետ, որպես մեներգչուհի։ Նարինեն ոգեշնչվում է Փինքի, Սիայի, Նորա Ջոնսի, Ադելի արվեստով։ 2012 թ.-ին Ստոկհոլմում տեղի ունեցած «Amberstar» մրցանակաբաշխությանը Նարինեն ներկայացրել է Բենջամին Ստրետտայի «At My Feet» երգը, որի շնորհիվ հաղթել է «Orginal Song» անվանակարգում։ Այդ տարում «At My Feet» երգով ներկայացվել և հաղթել է «Լավագույն նոր արտիստ» անվանակարգում[4][5]։
Սկավառակագրություն
խմբագրելՍինգլներ
խմբագրել- Beautiful Sunday (2010)
- Հայաստանը դու ես (Նիկ Էգիբյան, Էմմիի և Էմմա Ասատրյանի հետ) (2011)
- Look into my eyes (2011)
- At My Feet (2012)
- Cactus (2013)
- That Scarf (2014)
- Ալ այլուղս (2015)
- Spread the Light (2016)
- Strawberry Pie (2016)
- Feeding the Bright (Տիգրան Համասյանի հետ) (2017)
- Gentleman in Tie (Վահրամ Յանիկյանի հետ) (2018)
- Յար բոյիդ մեռնեմ (Գևորգ Մարգարյանի հետ) (2020)
- Սարվորի երգը (2020)
- Հաշտ ու խաղաղ մարդկություն (2020)
- Նա պիտ էրթար (2020)
- He's a Wind Now (2020)
- Լուսնի գրած երգը (Ռուբեն Եսայանի հետ) (2021)
- Snow (Վարդան Գաբոյանի հետ) (2023)
- Երբ կյանքը սուր փշերով (2024)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Տարվա հայտնություն՝ Նարինե Դովլաթյան». ashav.wordpress.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 1-ին.
{{cite web}}
: More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն) - ↑ «Նարինե Դովլաթյանը». bravo.am. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ «Arni Rock & Haik Solar feat Narine Dovlatyan - Look into my eyes ANMA 2011». YouTube.com. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ «Benjamin Stretta & Narine Dovlatyan - AT MY FEET on ARMENIA MUSIC AWARDS 2012». YouTube.com. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ «The 2012 Armenian National Music Awards announces the winners». Eritasard. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 5-ին.
{{cite web}}
: More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն)