Ռուբեն Եսայան (վիդեոբլոգեր)

Վիքիպեդիայում կան հոդվածներ Եսայան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ռուբեն Եսայան (հուլիսի 2, 1996(1996-07-02), Եղեգնաձոր, Հայաստան), վիդեոբլոգեր, հաղորդավար, ժամանակակից գրող[1], սցենարիստ, «ԻնստագրաԴ» նախաձեռնության հեղինակը։

Ռուբեն Եսայան
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 2, 1996(1996-07-02) (28 տարեկան)
ԾննդավայրԵղեգնաձոր, Հայաստան
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունբլոգեր

Կենսագրություն և գործունեություն

խմբագրել

Ռուբեն Եսայանը ծնվել է 1996 թվականի հուլիսի 2-ին Ջերմուկ քաղաքում։ Սովորել է Ջերմուկի ավագ դպրոցում։ 2014 թվականից ուսումը շարունակել է Երևանի պետական համալսարանի Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա ֆակուլտետում։ 2015-2017 թվականներին ծառայել է Պաշտպանության բանակում։

2017 թվականին սովորել է Պանարմենիան մեդիա դպրոցում, որն ավարտելուց հետո աշխատանքի է ընդունվել Արմենիա հեռուստաընկերությունում՝ որպես հումորային սցենարիստ, ապա նաև՝ հաղորդման մասնակից։

2018 թվականին որպես սցենարիստ և հաղորդավար` աշխատել է «Ռադիո» ընկերությունում։ Նույն թվականին աշխատանքի է ընդունվել «HD Production»-ում, որտեղ առ այսօր աշխատում է որպես սցենարիստ և հաղորդավար։

Ռուբեն Եսայանը հեղինակել է տարբեր հաղորդաշարեր՝ «Բացահայտում», «Գյուղից Գյուղ», «նորբան», «Բա չիմացաք»։ Եղել է մի շարք հաղորդումների և ներկայացումների սցենարիստ, այդ թվում՝ «Stand Up Premium», «HD Stand Up», «Ամենանոր Ամանոր», «Գոլդ Ամանոր 2020», «Թարմ Խառը կանաՑի», Հովհաննես Դավթյանի հումորային տեսանյութեր։

Զբաղվում է նաև երաժշտությամբ, նվագում է կիթառ, դաշնամուր, կալիմբա և շրթնահարմոն։

Վիդեոբլոգինգ

խմբագրել

Վիդեոբլոգինգով զբաղվում է 2011 թվականից։ Այդ ոլորտում հիմնական գործունեությունը ծավալում է յութուբյան հարթակում։ 2018 թվականին ԱՄՆ-ում մասնակցել է «VidCon» ամենամյա համաժողովին։ Վերադառնալուց 4 ամիս անց կրկին գործուղվել է ԱՄՆ՝ վետերանների մասին հատուկ ռեպորտաժ նկարահանելու։ Ռեպորտաժը հասանելի է նրա յութուբյան ալիքում։

«Ruben Yesayan» ալիքում ներկայացնում է տեղեկատվական, վավերագրական, ժամանցային, հումորաժամանցային թողարկումներ և տեսանյութեր։

2019 թվականի հուլիսի 7-ին 100․000 հետևորդ ունենալու առիթով YouTube-ի կողմից պարգևատրվել է յութուբյան արծաթե կոճակ մրցանակով[2]։

ԻնստագրաԴ

խմբագրել

Նախաձեռնությունը մեկնարկել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում՝ նպատակ ունենալով միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Արցախում տիրող իրադրության վրա, ինչպես նաև գումար վաստակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի համար[3]։

Գործեր

խմբագրել

Ռուբեն Եսայանը հեղինակել է 2 գիրք, որոնք դարձել են 2023 և 2024 թվականներին Հայաստանի ամենավաճառված գրքերը[փա՞ստ]։ Երկու գրքերն էլ միստիկ-թրիլլեր ժանրից են`

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 «Թունելից 13 կմ հեռավորության վրա | Zangak Bookstore». zangakbookstore.am. Վերցված է 2024 թ․ մարտի 18-ին.
  2. «Ռուբեն Եսայանի վիդեոբլոգինգի դպրոց». abelyanartschool.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 15-ին.
  3. ««Կոմիտասով» և Սայաթ-Նովայով». Հայրենիքի համար 10․000 դոլար է հավաքվել` YouTube-ի տեսանյութերի դիտումներից». MediaLab Newsroom-Laboratory (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ հոկտեմբերի 15. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 15-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել