Նևեր (ֆր.՝ Nevers, ֆրանսերեն:  ( ); լատին․՝ Noviodunum, aveli wu\ \85anwum` Nevirnum և Nebirnum) քաղաք Ֆրանսիայում, Նիևր դեպարտամենտի վարչական կենտրոնը։ Ընկած է ծովի մակարդակից 201 մետր բարձրության վրա, Լուար գետի աջ ափին, նրա Նիևր վտակի գետաբերանի մերձակայքում։ Նիվերնե պատմական մարզի մայրաքաղաքն է եղել։ Հախճապակու մի տարատեսակի՝ ֆայանսի արտադրության ամենամեծ կենտրոնն էր և է Ֆրանսիայում։ Զբաղեցնում է 17,33 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2004 թվականի տվյալներով եղել է 43.082։

Բնակավայր
Նևեր
ֆր.՝ Nevers[1]
Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Մակերես17,33 կմ²
ԲԾՄ180 մետր
Բնակչություն32 830 մարդ (հունվարի 1, 2021)[2]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ58000[3]
Պաշտոնական կայքnevers.fr(ֆր.)
Նևեր (Ֆրանսիա)##
Նևեր (Ֆրանսիա)

Ժողովրդագրություն խմբագրել

Պատմական բնակչություն
ՏարեթիվԲնակ․տ․ ±%
1793 11 846—    
1800 11 200−0.80%
1806 12 077+1.26%
1821 12 280+0.11%
1831 15 085+2.08%
1836 16 967+2.38%
1841 15 007−2.43%
1846 16 721+2.19%
1851 17 045+0.38%
1856 18 182+1.30%
1861 18 971+0.85%
1866 20 700+1.76%
1872 22 276+1.23%
1876 22 704+0.48%
1881 23 846+0.99%
1886 25 006+0.95%
1891 26 436+1.12%
1896 27 108+0.50%
ՏարեթիվԲնակ․տ․ ±%
1901 27 673+0.41%
1906 27 030−0.47%
1911 27 706+0.50%
1921 29 754+0.72%
1926 29 306−0.30%
1931 31 879+1.70%
1936 33 699+1.12%
1946 34 036+0.10%
1954 35 183+0.42%
1962 39 085+1.32%
1968 42 422+1.37%
1975 45 480+1.00%
1982 43 013−0.79%
1990 41 968−0.31%
1999 40 932−0.28%
2007 38 007−0.92%
2012 35 327−1.45%
2017 32 990−1.36%
Աղբյուր՝ EHESS[4] and INSEE (1968–2017)[5]

Պատմություն խմբագրել

Հինհռոմեական ժամանակներում Նևերը կելտական ցեղի ներկայացուցիչ հանդիսացող էդույներով բնակեցված քաղաք էր՝ Noviodunum/Նովիոդունում կամ Nivernum/Նիվերնում անվանումով։ Կլովիսի օրոք 506 թվականին այստեղ հիմնվել է համանուն եպիսկոպոսություն։ Նևերի (կամ Նիվերնեի) կոմսերն առաջին անգամ հիշատակվում են 9-րդ դարում։ Կոմս Գիլյոմ Նևերցին մասնակցել է Առաջին խաչակրաց արշավանքին։

Երբ Նևերների տոհմի արական գիծը մարեց (1184 թ.), Նիվերնեի կոմսությունը, ամուսնության միջոցով, անցավ Պիեռ դը Կուրտենեին ՝ Կոստանդնուպոլսի նախկին լատինական կայսրին։ Հետագայում այն պատկանել է Ֆլանդրիայի կոմսերին (Դամպիերի տուն) և Բուրգունդիայի դուքսերին ( Ֆիլիպ Խիզախի ժառանգներ)։

Ֆրանցիսկոս I արքան 1538 թվականին Նևերի կոմսությունը դարձրեց դքսություն՝ իր անվանակից Ֆրանցիսկոս Կլևսեցու համար։ Վերջինիս հերթով հաջորդեցին որդիները (ծնված Անտուան Վանդոմացու քրոջ հետ ամուսնությունից), որոնցից վերջինի մահից հետո (1564 թվականին) Նևերը և Ռեթելը հանձնվեցին նրանց քրոջը, որ Լոդովիկո Գոնզագայի կինն էր։

Վերջիններիս ծոռը՝ Մանտուայի դուքս Կառլո III Գոնզագան, 1659 թվականին Նևերը վաճառեց կարդինալ Մազարինին, որից հետո այն ժառանգեց կարդինալի եղբորորդին՝ Ֆիլիպ-Ժուլիեն Մանչինի-Մազարինին (1641-1707)։ Մանչինիների տոհմի ներկայացուցիչ նրա հետնորդները պահպանեցին Նևերի դուքսի տիտղոսը ընդհուպ մինչև ֆրանսիական հեղափոխությունը (վերջինը գրող Լուի-Ժյուլն էր)։

Պատմա-մշակութային հուշարձաններ խմբագրել

  • XV դարում կառուցված և Վերածննդի ժամանակներում վերակառուցված դքսական պալատ. 1980-ական թվականներին հարմարեցվել ու ծառայել է որպես քաղաքապետարանի շենք:.
  • Գոթիկ ոճով կառուցված Սոն Սիր տաճար. Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ավերվել է, այնուհետև վերականգնվել:.
  • Ռոմանական ոճով կառուցված Սենտ Էտիեն եկեղեցի (1192). հեղափոխության տարիներին մասամբ վնասվել է, այդուհանդերձ՝ հիմնականում պահպանված է։

Կլիմա խմբագրել

Նևեր (1981–2010 averages)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 17.2
(63)
23.5
(74.3)
26.7
(80.1)
30.0
(86)
31.0
(87.8)
39.0
(102.2)
38.7
(101.7)
39.2
(102.6)
35.1
(95.2)
30.2
(86.4)
23.5
(74.3)
19.5
(67.1)
39.2
(102.6)
Միջին բարձր °C (°F) 6.7
(44.1)
8.3
(46.9)
12.4
(54.3)
15.4
(59.7)
19.4
(66.9)
22.8
(73)
25.5
(77.9)
25.2
(77.4)
21.4
(70.5)
16.7
(62.1)
10.5
(50.9)
7.1
(44.8)
16.0
(60.8)
Միջին ցածր °C (°F) 0.2
(32.4)
−0.1
(31.8)
1.8
(35.2)
3.9
(39)
7.9
(46.2)
10.9
(51.6)
12.8
(55)
12.3
(54.1)
9.1
(48.4)
7.0
(44.6)
2.8
(37)
0.8
(33.4)
5.8
(42.4)
Ռեկորդային ցածր °C (°F) −25
(−13)
−21.8
(−7.2)
−13.8
(7.2)
−7.5
(18.5)
−4.8
(23.4)
0.2
(32.4)
3.4
(38.1)
0.3
(32.5)
−1.2
(29.8)
−8.9
(16)
−12.3
(9.9)
−16.8
(1.8)
−21.8
(−7.2)
Տեղումներ մմ (դյույմ) 62.0
(2.441)
57.8
(2.276)
54.3
(2.138)
68.7
(2.705)
80.1
(3.154)
70.1
(2.76)
61.8
(2.433)
60.9
(2.398)
67.5
(2.657)
77.6
(3.055)
70.1
(2.76)
73.2
(2.882)
804.1
(31.657)
Միջ. տեղումների օրեր (≥ {{{միավոր տեղումների օրեր}}}) 12.0 10.0 10.3 10.7 11.5 8.8 8.3 8.3 8.4 11.0 11.6 11.7 122.7
% խոնավություն 87 82 78 74 77 76 74 77 80 85 87 87 80.3
Միջին ամսական արևային ժամ 65.5 85.6 147.7 170.3 197.9 223.2 235.0 227.5 180.0 121.0 65.4 54.9 1774
Աղբյուր #1: Météo France[6][7]
Աղբյուր #2: Infoclimat.fr (humidity, 1961–1990)[8]

Քույր քաղաքներ խմբագրել

Նևերի քույր քաղաքներն են[9]՝

 
Դքսական պալատը Նևերում.

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Code officiel géographique
  2. Populations légales 2021The National Institute of Statistics and Economic Studies, 2023.
  3. Base officielle des codes postauxLa Poste, 2018.
  4. Cassini-Ehess|24962|Nevers
  5. Population en historique depuis 1968, INSEE
  6. «Données climatiques de la station de Nevers» (ֆրանսերեն). Meteo France. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 30-ին.
  7. «Climat Bourgogne» (ֆրանսերեն). Meteo France. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 30-ին.
  8. «Normes et records 1961-1990: Nevers-Marzy (58) - altitude 175m» (ֆրանսերեն). Infoclimat. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 30-ին.
  9. «Les villes jumelées». nevers.fr (ֆրանսերեն). Nevers. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 16-ին.
  10. http://www.lund.se/Gymnasieskolor/Polhem/Diverse/Nyhetsarkiv/Antligen-i-Nevers/

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նևեր» հոդվածին։