Ասմարա
Ասմարա (նաև Ասմերա) (տիգ.՝ ኣስመራ), Էրիթրեայի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը։ «Ասմարա» անվանումը տիգրինյա լեզվից թարգմանաբար նշանակում է «ծաղկափթիթ անտառ»[2]։ Բնակչությունը՝ 963 000 մարդ (2020)[1]։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Ասմարա | |||||
ኣስመራ / أسمرا / Asmara | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Ենթարկում | Մայրաքաղաք | ||||
Հիմնադրված է | 12-րդ դար թ. | ||||
Այլ անվանումներ | Ասմարա | ||||
Մակերես | 12 158,1 կմ², 481 հեկտար, 1203 հեկտար | ||||
ԲԾՄ | 2325 մ | ||||
Բնակչություն | 963 000 մարդ (2020)[1] | ||||
Խտություն | 32.9 մարդ/կմ² | ||||
Ժամային գոտի | UTC+3 | ||||
Ավտոմոբիլային կոդ | ER | ||||
| |||||
Քաղաքում են գտնվում տեքստիլ, կարի, կոշիկի, սննդի, կերամիկական արտադրությունները։ Այստեղ են գտնվում նաև համալսարանը (1967), հանրային գրադարանը (1955), օդանավակայանը, երկաթուղային կայարանը[3]։
ՊատմությունԽմբագրել
Ասմարան առաջացել է 4 գյուղերից, որոնք հիմնադրվել են XII դարում։ Այն եղել է առևտրային կետ, իսկ արդյունքում՝ Ռաս Ալուլայի մայրաքաղաք։ Գաղութացվել է Իտալիայի կողմից 1889 թվականին, իսկ 1897 թվականին դարձել գաղութի մայրաքաղաք։ 1930-ական թվականների վերջում իտալացիները ձևափոխել են քաղաքը, ստեղծել նոր ենթակառուցվածք և կառուցել նոր շինություններ։ Ասմարան սկսեցին անվանել «փոքր Հռոմ» (իտալերեն՝ Piccola Roma)։ Մինչ օրս քաղաքի բազմաթիվ շինություններ իտալական ծագում ունեն, իսկ խանութները իտալական անվանումներ են կրում (օրինակ՝ «Բար Վիտորիա») (իտալերեն՝ Bar Vittoria), «Պաստիչերիա մոդեռնա» (իտալերեն՝ Pasticceria moderna), «Կազա դել ֆորմաջո» (իտալերեն՝ Casa del formaggio), «Ֆերամենտա» (իտալերեն՝ Ferramenta)։
ԲնակչությունԽմբագրել
Քաղաքի բնակչությունը կազմում է 649 000 մարդ[4]։ Հիմնական էթնիկ խմբերն են կազմում տիգրայի (77%) և տիգրե (15%) ժողովուրդները։ Բնակչության 60%-ը կազմում են Էրիթրեական ուղղափառ եկեղեցու հետևորդները, 15%-ը՝ կաթոլիկները, 25%-ը՝ մուսուլմանները (սունիտներ)։
Ասմերայում հիմնական լեզուներն են համարվում անգլերենը, իտալերենը, արաբերենը և տիգրինյան։
ԿլիմաԽմբագրել
Ասմարայում տարածված է մերձհասարակածային հատկանիշներով լեռնային կլիման։ Ցերեկը տաք է, իսկ գիշերը՝ համեմատաբար ցուրտ։ Ծովի մակարդակից մեծ բարձրության վրա գտնվելու հետ կապված չոր սեզոնին նույնիսկ լինում են ցրտահարություններ։ Ձյուն շատ երբեմն է տեղում, քանի որ չոր սեզոնին տեղումները գրեթե բացակայում են։ Խոնավ սեզոնը շատ կարճ է տևում (հուլիս-օգոստոս)։ Օդի ջերմաստիճանի տատանումները նվազում են խոնավ սեզոնի ընթացքում, և ուժեղանում են դրա ավարտվելուն պես՝ հունվարին հասնելով առավելագույնի։
Ասմարաի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին բարձր °C (°F) | 22.3 (72.1) |
23.8 (74.8) |
25.1 (77.2) |
25.1 (77.2) |
25.0 (77) |
24.9 (76.8) |
21.6 (70.9) |
21.5 (70.7) |
22.9 (73.2) |
21.7 (71.1) |
21.5 (70.7) |
21.5 (70.7) |
23.1 (73.6) |
Միջին օրական °C (°F) | 13.8 (56.8) |
14.9 (58.8) |
16.3 (61.3) |
17.0 (62.6) |
17.6 (63.7) |
17.6 (63.7) |
16.3 (61.3) |
16.1 (61) |
15.7 (60.3) |
14.9 (58.8) |
14.0 (57.2) |
13.2 (55.8) |
15.6 (60.1) |
Միջին ցածր °C (°F) | 4.3 (39.7) |
5.1 (41.2) |
7.5 (45.5) |
8.7 (47.7) |
10.2 (50.4) |
10.5 (50.9) |
10.8 (51.4) |
10.7 (51.3) |
8.6 (47.5) |
8.1 (46.6) |
6.6 (43.9) |
4.8 (40.6) |
8.0 (46.4) |
Տեղումներ մմ (դյույմ) | 3.7 (0.146) |
2.0 (0.079) |
14.6 (0.575) |
33.4 (1.315) |
41.1 (1.618) |
38.5 (1.516) |
174.9 (6.886) |
155.6 (6.126) |
15.6 (0.614) |
15.4 (0.606) |
20.4 (0.803) |
3.4 (0.134) |
518.6 (20.417) |
Միջ. տեղումների օրեր (≥ 1.0 mm) | 0 | 0 | 2 | 4 | 5 | 4 | 13 | 12 | 2 | 2 | 2 | 1 | 47 |
% խոնավություն | 54 | 48 | 46 | 49 | 48 | 48 | 76 | 80 | 59 | 63 | 66 | 61 | 58.2 |
Միջին ամսական արևային ժամ | 291.4 | 260.4 | 275.9 | 264.0 | 257.3 | 219.0 | 151.9 | 158.1 | 213.0 | 272.8 | 276.0 | 282.1 | 2921,9 |
Միջին օրական արևային ժամ | 9.4 | 9.3 | 8.9 | 8.8 | 8.3 | 7.3 | 4.9 | 5.1 | 7.1 | 8.8 | 9.2 | 9.1 | 8.02 |
աղբյուր: NOAA[5] |
ՏնտեսությունԽմբագրել
Քաղաքում է գտնվում Էրիթրեայում առաջին Asmara Brewery գարեջրագործարանը։
Քույր-քաղաքներԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/geos/er.html
- ↑ Асмэра // Географические названия мира: Топонимический словарь. — М: АСТ. Поспелов Е.М. 2001.
- ↑ Ասմարա՝ հոդված Սովետական մեծ հանրագիտարանից
- ↑ «CIA - The World Factbook»։ Արխիվացված է օրիգինալից 2020-05-15-ին։ Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 2
- ↑ «Asmara Climate Normals 1961–1990»։ National Oceanic and Atmospheric Administration։ Վերցված է հունվարի 13, 2015
Արտաքին հղումներԽմբագրել
- Ասմարա // Բրոքհաուսի և Եփրոնի հանրագիտական բառարան, 1890—1907:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 566)։ |