Նվարդ Ալիխանյան
Նվարդ (Նինա) Միքայելի Ալիխանյան[2] (սեպտեմբերի 8, 1896[1], Տրապիզոն, Օսմանյան կայսրություն - մայիսի 3, 1977[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասանուհի, երգչուհի։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1956)։
Նվարդ Ալիխանյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 8, 1896[1] |
Ծննդավայր | Տրապիզոն, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | մայիսի 3, 1977[1] (80 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | երգչուհի և դերասանուհի |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրելՆվարդ Ալիխանյանը ծնվել է 1896 թվականին, Տրապիզոնում։ 1896 թվականին ընտանիքով տեղափոխվել են Բաթում։ Հետագայում ձայնը մշակել է Թիֆլիսում, երգել Կոմիտասի երգչախմբում, 1916 թվականին երաժշտական կոմեդիայի խմբում խաղացել մի շարք դերեր (Անուշ՝ «Անուշ», ըստ Թումանյանի), 1919-1920 թվականներին հանդես եկել Վահրամ Փափազյանի դրամատիկական, 1924-1927 թվականներին՝ Դոնի Ռոստովի հայկական և Ռուսաստանի երաժշտական խմբերում։ 1922 թվականին Երևանում հանդես է եկել Անուշի դերերգի կատարմամբ՝ Շարա Տալյանի (Սարո) հետ։ 1927 թվականից եղել է Թիֆլիսի հայկական թատրոնի, ապա՝ Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասանուհի[3]։
Դերեր
խմբագրել- Սիլվա՝ «Սիլվա»
- Օդետա՝ «Բայադերա»
- Ներա՝ «Հրո քրմուհի»
- Շողիկ՝ «Ուշ լինի-նուշ լինի»
- Մագդաղինե՝ Շիրվանզադեի «Մորգանի խնամին»
- Մաթո՝ Գ. Սունդուկյանի «Բաղնիսի բոխչան»
- Նազլու՝ «Կարինե»
- Պայծառ՝ Նաիրի Զարյանի «Աղբյուրի մոտ»
- Խաթուն՝ «Մեծ հարսանիք»
- Չիպրա՝ «Գնչուների բարոն»
- Պարասյա՝ «Տրեմբիտ»
- Օլիվիա՝ «Տասնմեկ անհայտներ»
- Թոփչիբաշես՝ «Կապկազ թամաշա»
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://am.hayazg.info/index.php?curid=10622
- ↑ Նվարդ Ալիխանյանի մասին kino-teatr.ru կայքում
- ↑ «Նվարդ Ալիխանյանի մասին ԵԿԹ կայքում». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 8-ին.