Շատելրո ( ֆր.՝ Châtellerault ), քաղաք Ֆրանսիայում՝ Պուատու-Շարանտ վարչական տարածաշրջանի Վիեն դեպարտամենտում,Պուատիե քաղաքից դեպի հյուսիս, Փարիզից Բորդո տանող պատմական ճանապարհի՝ Վիեն գետի հետ հատվելու վայրի մերձակայքում (ի դեպ՝ գետն այդտեղից նավարկելի է դառնում)։ Բնակավայրն զբաղեցնում է 51,93 քառակուսի կիլոմետր տարածք։ 2011 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 31902։
Ստղծվել է 952 թվականին տեղի վիկոնտի կողմից հիմնադրված ամրոցի շուրջ, ով իր անունը տվել է ամբողջ քաղաքին։ Միջնադարում վիկոնտ դը Շատելրո տիտղոսը կրել են Լուսինյանները և Լա Ռոշֆուկոները։ Ֆրանցիսկոս I-ը Շատլրոյի կոմսությունը բարձրացրել է դքսության աստճանի և այն շնորհել ոստիկանապետ / կոնետաբլ Կարլ Բուրբոնին։ Լուիզա Սավոյացու մահից հետո այդ դքսությունը կցվել է ֆրանսիական թագին։ Հետագայում Շատելրոյի դուքի տիտղոսը կրել են շոտլանդացի Ջեյմս Համիլտոնը և արքայադուստր Դիանա դը Շատելրոն։
14-րդ դարից ի վեր Շատելրոն եղել է Ֆրանսիայի զինագործության գլխավոր կենտրոններից մեկը։
Քաղաքի տեսարժան վայրերից են ավտոմեքենաների թանգարանը, Հենրիխ IV-ի անունը կրող, Վերածննդի ոճով կառուցված կամուրջը (1575-1611) և 16-րդ դարի կառույց հանդիսացող այն առանձնատունը, որտեղ փիլիսոփա Դեկարտն անցկացրել է իր մանկությունը։
Պատմական բնակչություն |
---|
Տարեթիվ | Բնակ․ | տ․ ±% |
---|
1793 | 7725 | — |
---|
1800 | 8193 | +0.84% |
---|
1806 | 8970 | +1.52% |
---|
1821 | 9183 | +0.16% |
---|
1831 | 9437 | +0.27% |
---|
1836 | 9695 | +0.54% |
---|
1841 | 9636 | −0.12% |
---|
1846 | 11 584 | +3.75% |
---|
1851 | 12 433 | +1.42% |
---|
1856 | 14 084 | +2.53% |
---|
1861 | 14 210 | +0.18% |
---|
1866 | 14 278 | +0.10% |
---|
1872 | 15 606 | +1.49% |
---|
1876 | 18 053 | +3.71% |
---|
1881 | 18 280 | +0.25% |
---|
1886 | 17 402 | −0.98% |
---|
1891 | 22 522 | +5.29% |
---|
1896 | 20 014 | −2.33% |
---|
| Տարեթիվ | Բնակ․ | տ․ ±% |
---|
1901 | 20 801 | +0.77% |
---|
1906 | 18 180 | −2.66% |
---|
1911 | 18 260 | +0.09% |
---|
1921 | 17 600 | −0.37% |
---|
1926 | 17 720 | +0.14% |
---|
1931 | 17 704 | −0.02% |
---|
1936 | 19 369 | +1.81% |
---|
1946 | 22 809 | +1.65% |
---|
1954 | 23 583 | +0.42% |
---|
1962 | 27 079 | +1.74% |
---|
1968 | 35 337 | +4.54% |
---|
1975 | 37 080 | +0.69% |
---|
1982 | 35 838 | −0.49% |
---|
1990 | 34 678 | −0.41% |
---|
1999 | 34 126 | −0.18% |
---|
2007 | 33 993 | −0.05% |
---|
2012 | 31 537 | −1.49% |
---|
2017 | 31 840 | +0.19% |
---|
|
Աղբյուր՝ EHESS[4] and INSEE (1968-2017)[5] |