Ծովափնյա Շարանտ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ծովափնյա Շարանտ (ֆր․` Charente-Maritime), դեպարտամենտ Ֆրանսիայի հարավ-արևմուտքում։ Անունն ստացել է Շարանտ գետից։ Արևմուտքից սահմանակից է Ատլանտյան օվկիանոսին։ Ծովափնյա Շարանտ դեպարտամենտի կարգային թիվն է՝ 17։
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Կարգավիճակ | Դեպարտեման | ||||
Մտնում է | Պուատու-Շարանտ | ||||
Վարչկենտրոն | Լա Ռոշել | ||||
Ամենաբարձր կետ | Q26846573? | ||||
Բնակչություն (2007) | 605 410 | ||||
Խտություն | 88 | ||||
Տարածք | 6 864 | ||||
![]() | |||||
Հիմնադրված է | մարտի 4, 1790 թ. | ||||
Սահմանակցում է | Շարանտ, Վանդե, Դյու-Սևր, Ժիրոնդ և Դորդոն | ||||
Ժամային գոտի | CET (UTC+1) | ||||
ISO 3166-2 կոդ | FR-17 | ||||
Անվանված է | Charente? և ծով | ||||
cg17.fr/conseil-general/fonctionnement/index.html |
ՊատմությունԽմբագրել
Շարանտը 1790 թ. մարտի 4-ին Ֆրանսիական հեղափոխության ժամանակ կազմավորված 83 սկզբնական դեպարտամենտներից մեկն է։ Ներկայիս անունն ստացել է 1941 թ. սեպտեմբերի 4-ին։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ դեպարտամենտ ներխուժած գերմանական բանակն այն դարձրեց օկուպացված Ֆրանսիայի մաս։ Ծովից հնարավոր հարձակումից պաշտպանվելու համար Թոդտի կազմակերպությունը տարածքում ստեղծեց պաշտպանական կառույցներ:
Կառուցված բունկերներից պատերազմի ավարտին գերմանացիների ձեռքին մնացել էին երկուսը. հյուսիսում` Լա Ռոշելը և հարավում՝ Ռոյենը։ Չնայած նրան, որ համարյա հիմնավորապես ավերվել էին 1945 թվականի հունվարի 5-ին թագավորական օդուժի ռմբակոծությունից, ֆրանսիական դիմադրության ուժերը չկարողացան մինչև նույն տարվա ապրիլ ամիսն ազատագրել Ռոյենը։ Լա Ռոշելը վերջնականապես գրավվեց 1945 թվականի մայիսի 9-ին։
ՏնտեսությունԽմբագրել
Ծովափնյա Շարանտ դեպարտամենտի տնտեսությունը կազմված է երեք բաղադրիչներից՝ տուրիզմ, ծովային արդյունաբերություն և արտադրություն։ Կոնյակը և պինոն երկու գլխավոր գյուղատնտեսական արտադրանքն են, մյուսների՝ եգիպտացորենի և արևածաղկի սերմի արտադրության հետ։
Ամռան ամիսներին ամբողջ Եվրոպայից ընտանիքներով մեկնում են այստեղ՝ արևի լոգանքների և տեղական ծովային ուտեստները վայելելու համար։
Ծովափնյա Շարանտում է կենտրոնացված ոստրեների բուծումը։
Ռոշֆորը նավաշինության կենտրոն է 1665 թվականից։
ԶբոսաշրջությունԽմբագրել
Դեպարտամենտն սպասարկում է TGV-ն Սյուրժերում և Լա Ռոշելում։