Աշխարհագրական դիրքը
խմբագրել
Պեսակը Բորդո քաղաքի հարավ-արևմտյան արվարձանն է և նրա հետ կապված է ավտոբուսային և տրամվայի երթուղիներով։
Պեսակում են հատվում Եվրոպական համայնքի ֆրանսիական մետաղադրամները։
Պեսակը գտնվում է Բորդոյի գինեգործական տարածաշրջանի Օ-Գրավ մարզում։ Համայնքի գինեգործարական տնտեսություններից մեկը՝ Շատո Օ-Բրիոնը / Château Haut-Brion-ը, Գրավում միակն է, որի արտադրանքը 1855 թվականին ներառվել է բորդո գինիների դասակարգման մեջ։ Ընդ որում՝ բնորոշվել է որպես առաջին crus: Այդպիսով այն ներառվել է Բորդոյի մեծագույն գինիների քառյակի մեջ (ներկայումս դրանք հինգն են)։ 1953 թվականին Շատո Օ-Բրիոն գինին և մերձակա տնտեսությունում արտադրևվող Շատո Պապ-Կլեմանը ընդգրկվել են Գրավի լավագույն գինիների ցանկում։ Համայնքում են գտնվում նաև Շատո լը Կարմ Օ-Բրիոն տեսակի խաղողի այգիները, որոնք ժամանակին մտել են Օ-Բրիոն կալվածքի կազմի մեջ։ Շատո լը Կարմ Օ-Բրիոն անվանումը կրող գինեգործարանը տարածաշրջանում միակն է է, որ իրական հասցե ունի Բորդո քաղաքում։
1987 թվականին, իրենց որակի շնորհիվ, Պեսակի և մերձակա Տալանսի ու հարևան մի քանի այլ համայնքների գինիներն առանձնացվել են մի հատուկ ապելասիոնի մեջ, որը հայտնի է Պեսակ-Լեոնյան անվանումով։
Ժողովրդագրություն
խմբագրել
Պատմական բնակչություն |
---|
Տարեթիվ | Բնակ․ | տ․ ±% |
---|
1793 | 1430 | — |
---|
1800 | 1336 | −0.97% |
---|
1806 | 1414 | +0.95% |
---|
1821 | 1349 | −0.31% |
---|
1831 | 1502 | +1.08% |
---|
1836 | 1341 | −2.24% |
---|
1841 | 1708 | +4.96% |
---|
1846 | 1785 | +0.89% |
---|
1851 | 2094 | +3.24% |
---|
1856 | 2334 | +2.19% |
---|
1861 | 2537 | +1.68% |
---|
1866 | 2676 | +1.07% |
---|
1872 | 4743 | +10.01% |
---|
1876 | 3103 | −10.06% |
---|
1881 | 3227 | +0.79% |
---|
1886 | 3759 | +3.10% |
---|
1891 | 3944 | +0.97% |
---|
1896 | 4411 | +2.26% |
---|
| Տարեթիվ | Բնակ․ | տ․ ±% |
---|
1901 | 4239 | −0.79% |
---|
1906 | 4612 | +1.70% |
---|
1911 | 5234 | +2.56% |
---|
1921 | 6691 | +2.49% |
---|
1926 | 8268 | +4.32% |
---|
1931 | 10 706 | +5.30% |
---|
1936 | 13 004 | +3.97% |
---|
1946 | 17 769 | +3.17% |
---|
1954 | 19 226 | +0.99% |
---|
1962 | 24 281 | +2.96% |
---|
1968 | 36 986 | +7.27% |
---|
1975 | 51 360 | +4.80% |
---|
1982 | 50 267 | −0.31% |
---|
1990 | 51 055 | +0.19% |
---|
1999 | 56 143 | +1.06% |
---|
2007 | 57 851 | +0.38% |
---|
2012 | 59 223 | +0.47% |
---|
2017 | 63 808 | +1.50% |
---|
|
Աղբյուր՝ EHESS[4] and INSEE (1968-2017)[5] |
- Ժան Էուստաշ (1938-1981) - ֆրանսիացի կինոռեժիսոր
- Ֆերնան Դյուշասո (1942) - Ֆրանսիայի օլիմպիական կոմիտեի փոխնախագահ
Ծանոթագրություններ
խմբագրել
Արտաքին հղումներ
խմբագրել