Նովի Յիչին (չեխ․՝ Nový Jičin [ˈnoviː ˈjɪtʃiːn], գերմ.՝ Neutitschein[7]), քաղաք Չեխիայում՝ Մորավա-Սիլեզյան երկրամասի նույնանուն շրջանում[8], որի վարչական կենտրոնն է։ Ընկած է Յիչինեկ գետի ափին, մերձակա ամենախոշոր բնակավայրից՝ Օստրավա քաղաքից, որը նաև երկրամասի վարչական կենտրոնն է, 34 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք։ Զբաղեցնում է 36,521371 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2022 թվականի հունվարի 1-ի տվյալներով եղել է շուրջ 23 հազար։

Բնակավայր
Նովի Յիչին
ֆր.՝ Neutitschein
չեխ․՝ Nový Jičín[1]
Դրոշ Զինանշան

ԵրկիրՉեխիա Չեխիա
Ներքին բաժանումBludovice?[2], Kojetín?[2], Loučka?[2], Straník?[2], Žilina?[2] և Q56413476?
Առաջին հիշատակում1313[3][4]
Մակերես36,521371 կմ²
ԲԾՄ285 մետր
Բնակչություն23 015 մարդ (հունվարի 1, 2023)[5]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ741 01[6]
Ավտոմոբիլային կոդT
Պաշտոնական կայքnovyjicin.cz
Նովի Յիչին (Չեխիա)##
Նովի Յիչին (Չեխիա)

Քաղաքի պատմական կենտրոնը լավ պահպանված է, գտնվում է պետության պահպանության ներքո՝ որպես քաղաքային ճարտարապետության պատմա-մշակութային հուշարձան-արգելոց։ Հին քաղաքամասում առանձնահատուկ ուշադրության են արժանանում ճշգրիտ քառակուսու ձև ունեցող հրապարակը՝ կամարաշարով և Վերածննդի դարաշրջանի կառույց համարվող հին փոստատնով։ Հիշարժան պատմական հուշարձաններից են նաև գոթիկա ճարտարապետական ոճի կառույց համարվող Ժերոտինսկի ամրոցը (1538—1541), նրա տարածքում գործող Ազգային պատմության թանգարանը։ 2001 թվականին Նովի Յիչինը հռչակվել է «Տարվա պատմական քաղաք», իսկ 2015 թվականին Մասարիկի հրապարակը արժանացել է «Չեխիայի ամենագեղեցիկ հրապարակ» կոչման[9]։ Այդ նույն տարում քաղաքի երկաթուղային կայարանը ճանաչվել է «Չեխիայի ամենագեղեցիկ կայարան»[10]։

Նովի Յիչինը համբավվել է գլխարկների արտադրությամբ և ստացել է «Գլխարկների քաղաք» մականունը։ Գլխարկներ թողարկող «Տոնակ» գործարանը, որ հիմնադրվել է 1799 թվականին, գործում է նաև մեր օրերում։ Կան նաև մեքենաշինական, բրդյա գործվածքների, կարի ձեռնարկություններ։

Պատմություն խմբագրել

Պատմական փաստաթղթերում քաղաքն առաջին անգամ հիշատակվել է 1313 թվականին։ Նրա տարեգրությունը չեխ և գերմանացի ժողովուրդների պատմության միահյուսման նմուշօրինակ է։

Քույր քաղաքներ խմբագրել

Նովի Յիչինը բարեկամական սերտ կապեր է հաստատել հետևյալ քաղաքների հետ[11] (այդ բարեկամությունն արտահայտվում է տոնավաճառներին, փառատոներին, մշակութային, մարզական և այլ միջոցառումներին փոխադարձաբար մասնակցելով)[12].

Ժողովրդագրություն խմբագրել

Պատմական բնակչություն
ՏարեթիվԲնակ․±%
186912 213—    
188014 205+16.3%
189015 695+10.5%
190016 480+5.0%
191018 910+14.7%
ՏարեթիվԲնակ․±%
192117 643−6.7%
193018 660+5.8%
195015 691−15.9%
196117 647+12.5%
197018 878+7.0%
ՏարեթիվԲնակ․±%
198022 796+20.8%
199124 899+9.2%
200125 325+1.7%
201123 202−8.4%
202122 656−2.4%
Աղբյուր՝ Censuses[13][14]

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Նովի Յիչինի շրջան

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Չեխիայի տարածքային նույնականացման, հասցեների և անշարժ գույքի (ՌՈՒՅԱՆ) ​​գրանցամատյան
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 набор данных ISÚICzech Office of Surveying and Cadastre.
  3. Jakl L. Jak stará jsou česká města? Legendy a fakta. (չեխերեն) // iDNES.cz — 2011.
  4. Historický lexikon obcí České republiky 1869–2005 (չեխերեն): 1. díl / J. Růžková, J. ŠkrabalČSÚ, 2006. — 759 p. — ISBN 978-80-250-1310-6
  5. Český statistický úřad Počet obyvatel v obcích – k 1. 1. 2023 (չեխերեն)Praha: ČSÚ, 2023.
  6. Չեխիայի տարածքային նույնականացման, հասցեների և անշարժ գույքի (ՌՈՒՅԱՆ) ​​գրանցամատյան
  7. Citace monografie| příjmení = Hosák| jméno = Ladislav| odkaz na autora = Ladislav Hosák| titul = Historický místopis země Moravskoslezské| vydavatel = Academia| místo = Praha| rok = 2004| počet stran = 1144| strany = 683| isbn = 80-200-1225-7
  8. citar web|URL=http://www.czso.cz/csu/2010edicniplan.nsf/engt/F500310B64/$File/801011102601.xls%7Ctítulo=Dados do instituto de estatísticas da República Checa|autor=|data=|publicado=|acessodata=|língua2=cz
  9. Nový Jičín má i nejkrásnější náměstí[online]. [cit. 2015-12-02]. Dostupné z: http://polar.cz/zpravy/novojicinsko/novy-jicin/19278/novy-jicin-ma-i-nejkrasnejsi-namesti
  10. Nejkrásnějším nádražím v Česku se pyšní Nový Jičín. Podívejte se [online]. [cit. 2015-12-02]. Dostupné z: http://cestovani.idnes.cz/nejkrasnejsi-nadrazi-pro-rok-2015-novy-jicin-fj6-/po-cesku.aspx?c=A151109_152139_po-cesku_tom
  11. «Partnerská města – základní informace» (չեխերեն). Město Nový Jičín. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 9-ին.
  12. Citace elektronické monografie| titul = Partnerská města – základní informace| url = https://www.novyjicin.cz/partnerska-mesta-zakladni-informace/%7C(չաշխատող հղում) datum přístupu = 8. 9. 2021
  13. «Historický lexikon obcí České republiky 1869–2011 – Okres Nový Jičín» (չեխերեն). Czech Statistical Office. 2015 թ․ դեկտեմբերի 21. էջեր 5–6.
  14. «Population Census 2021: Population by sex». Public Database. Czech Statistical Office. 2021 թ․ մարտի 27.

Գրականություն խմբագրել

  • BECK, Josef, Geschichte der Stadt Neutitschein (Nowý Jičín) und deren Umgebung, Nový Jičín 1854
  • JUROK, Jiří a kol., Nový Jičín. Nakladatelství Lidové noviny, Praha 2011, 978-80-7422-078-4
  • Nový Jičín. Městský úrad Nový Jičín, vydavatelství Repronis 1996, 80-902142-1-5
  • Nový Jičín a jeho výtvarní umělci, kolektiv autorů, vydalo nakladatelství Everwin v roce 2006, 80-239-7644-3
  • OTTO, Karel (red.), Čtení o Novém Jičíně, květen 1963, provozovna 25 v Opavě
  • SAMEK, Bohumil, Umělecké památky Moravy a Slezska 2. Praha։ Academia 1999.
  • Severa Václav - Vlastivěda moravská. II. Místopis. Okres novojičínský. Musejní spolek v Brně, Brno, 1933
  • ZIEGLER, Paul, Wirtschaftsgeschichte der Stadt Neutitschein, I.–III., Vídeň 1981, 1983, 1989

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նովի Յիչին» հոդվածին։