Նովարա (գավառ)
Նովարա (իտալ.՝ Novara, պիեմ.՝ No(v)ara), գավառ իտալական Պիեմոնտ մարզում[1], Ագոգնա գետի ափին, Միլանից դեպի արևմուտք՝ Թուրինի ճանապարհին։ Պիեմոնտի երկրորդ ամենամեծ գավառը Թուրինից (մոտավոր 105.000 բնակիչ)։
Պատմություն
խմբագրելԳավառը հիմնել է Հուլիոս Կեսարը՝ տալով նրան Նովարա անվանումը։ Մագնուս Մաքսիմուսը քանդեց այն ի պաշտպան Ֆլավիուս Վալենտինիանին։ Նովարայի վերջին փլատակները վերացվել են երկրի երեսից վայրագ ցեղապետերի ներխուժումից 405 և 452 թթ․։ Լանգոբարդների օրոք Նովարան վերածնվեց։ 1110 թ․֊ին Հենրի V-ը գրավեց և ավերեց այդ գավառը։
Կես դար հետո Նովարան միացավ Լամբորդական լիգային։ XII դարի վերջին քաղաքը գտնվում էր Միլանի ստվերում, որից հետո մտավ Միլանական դքսություն, մինչ Սարդինիայի թագավորության շրջափակումը։ Ըստ Ուտրեխտական հաշտության պայմանագրի Նովարան վերադարձվեց Հաբսբուրգներին։ Բայց 1738 թ․֊ին, ըստ Վիեննական հաշտության պայմանագրի, Սավոյական միապետները վերջնականապես հաստատեցին իրենց իշխանությունը քաղաքի վրա։
Նովարան տվել է անուններ մի շարք ճակատամարտերի (Ճակատամարտ Նովարայում 1513, 1821, 1849) ։
Արտաքին հղումներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Bilancio demografico Anno 2016 Gennaio Provincia (search key: Novara)». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2017 հուլիսի 17-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նովարա (գավառ)» հոդվածին։ |