Միլլարդ Ֆիլմոր

ԱՄՆ տասներեքերորդ նախգահ (1850-1853)

Միլլարդ Ֆիլմոր (անգլ.՝ Millard Fillmore), (հունվարի 7, 1800(1800-01-07)[1][2][3][…], Summerhill, Քայուգա շրջան, Նյու Յորք, ԱՄՆ - մարտի 8, 1874(1874-03-08)[1][2][3][…], Բուֆֆալո, Նյու Յորք, ԱՄՆ[4]), Ամերիկայի Միացյալ Նահանգների տասներեքերորդ նախագահը (1850-1853), որն այդ պաշտոնը ստանձնել է նախորդի մահից հետո։ Հետո երկու անգամ ինքնուրույն իր թեկնածությունն է դրել նախագահի պաշտոնին, երկու անգամ էլ՝ անհաջող։ Միլլարդ Ֆիլմորը եղել է նաև Վիգերի կուսակցության վերջին նախագահը։

Միլլարդ Ֆիլմոր
անգլ.՝ Millard Fillmore
Դիմանկար
Ծնվել էհունվարի 7, 1800(1800-01-07)[1][2][3][…]
ԾննդավայրSummerhill, Քայուգա շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էմարտի 8, 1874(1874-03-08)[1][2][3][…] (74 տարեկան)
Մահվան վայրԲուֆֆալո, Նյու Յորք, ԱՄՆ[4]
ԳերեզմանՖորեստ Լոուն
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
Կրոնունիտարիստություն
Մասնագիտությունքաղաքական գործիչ, փաստաբան և պետական գործիչ
ԱմուսինԱբիգայիլ Ֆիլմոր և Caroline C. Fillmore?
Ծնողներհայր՝ Nathaniel Fillmore?, մայր՝ Phoebe Millard?[3]
Զբաղեցրած պաշտոններԱՄՆ նախագահ, ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ, ԱՄՆ փոխնախագահ, ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ, Նյու Յորք նահանգի ասամբլեայի անդամ և խորհրդի անդամ
ԿուսակցությունKnow Nothing? և Վիգերի կուսակցություն
ԵրեխաներMary Abigail Fillmore? և Millard Powers Fillmore?
Ստորագրություն
Изображение автографа
 Millard Fillmore Վիքիպահեստում

Կարիերայի սկիզբ խմբագրել

Միլլարդ Ֆիլմորը ոչ հարուստ ֆերմերի որդի էր՝ Նյու–Յորք նահանգից։

Դերձակի մոտ վարպետության դասեր էր առել, իսկ 15 տարեկանից աշխատել էր մահուդի գործարանում։

Միլլարդ Ֆիլմորն իր ազատ ժամանակը նվիրել էր ընթերցանությանը։

 
Արձանը Բուֆֆալոյում

Մի քանի հարուստ մարդկանց օգնությամբ Միլլարդը կարողացել է Բուֆֆալոյում իրավագիտություն սովորել, հետագայում դարձել է փաստաբան և նահանգի օրենսդիր ժողովի անդամ, որտեղ օրենք անցկացրեց՝ չեղարկելու համար պարտքի դիմաց անձնական կալանավորումը։

1828 թվականին Միլլարդ Ֆիլմորը ծանոթանում է քաղաքական գործիչ[5] Տ․ Ուիդոմի հետ։ Վերջինս համոզել է ապագա նախագահին միանալ հակամասոնական շարժմանը։

Իսկ հաջորդ տարի Միլլարդ Ֆիլմորին ընտրել են Նյու Յորք նահանգի օրենսդիր ժողովում։ Այդ ժամանակ էլ նա միացավ Ուիդոմին՝ հակաջեքսոնյան շարժմանը։

1833-1835 և 1837-1843 թվականներին մասնակցել է ԱՄՆ–ի կոնգրեսի նիստին։ 1830-ական թվականների սկզբին ընդունվել է Վիգերի կուսակցության շարքերը, բայց տարբերվել է մեծ չափավորությամբ և հակված է եղել փոխզիջման։

1848 թվականի ընտրություններին Վիգերի կուսակցության անդամները առաջադրել են նրա թեկնածությունը ԱՄՆ-ի փոխնախագահի պաշտոնին և 1849 թվականի մարտի 4-ին զբաղեցրել այն։ 1850 թվականի հուլիսի 9-ին նախագահ Զաքարի Թեյլորի մահը Միլլարդ Ֆիլմորին դարձրեց Միացյալ Նահանգների տասներեքերորդ նախագահ։

Նախագահություն խմբագրել

Նա աջակցել է ամերիկացի իրավաբան, պետական գործիչ Հենրի Քլեյի[6] իրականացրած փոխզիջմանը, որով վարձատրվում են ստրկատերերը՝ Կալիֆորնիան՝ ազատ նահանգի իրավունքներով Միության կազմում ընդգրկելու համար՝ ազատ նահանգների սահմաններում փախստական ստրուկների հետապնդման օրենքով։ Այդ օրենքը Ֆիլմորի հետ դեմոկրատներին չհաշտեցրեց, բայց նրանից վանեց Հյուսիսի վիգերին, և երբ նա ցանկացավ 1852 թվականի ընտրություններին հաջորդ չորս տարվա ժամանակահատվածի համար առաջադրվել որպես նախագահի թեկնածու, ապա նրան սատարեցին միայն փոքրաթիվ հարավի վիգերը․ արդյունքում կուսակցության կողմից որպես նախագահի թեկնածու առաջադրվեց Ուինֆիլդ Սքոթը։

 
ԱՄիլլարդ Ֆիլմորի գորեզմանը Բուֆֆալոյում

1856 թվականի ԱՄՆ–ի նախագահական ընտրություններին նա Know nothing ժամանակավոր կուսակցության կողմից առաջադրվել է նախագահի թեկնածու։ Վերջնական առաջադրման համար նրա օգտին քվեարկել են միայն 296 ընտրողից 8 ընտրող (ընտրություններին նրա օգտին քվեարկել են մոտ 873.053 ձայն՝ ընդհանուր 4 միլիոն ձայներից, կամ ընտրողների 21,6 տոկոսը)[7]։ Դրանով էլ ավարտվել է նրա քաղաքական կարիերան[8]։

Մահ խմբագրել

Մահացել է 1874 թվականի մարտի 8–ին՝ ժամը 23:10, կաթվածի հետևանքով։ Նրա վերջին բառերը, որոնք ուղղված էին իրեն խնամող կնոջը, հետևյալ են եղել․ «Կարծես մորթելու համար են կերակրում»։

Թաղվել է «Ֆորեստ Լոուն» գերեզմանատանը՝ կնոջ գերեզմանի մոտ։ Այնտեղ յուրաքանչյուր տարվա հունվարի 7–ին՝ Միլլարդ Ֆիլմորի ծննդյան օրը նախկին նախագահի մեծարման արարողություն է տեղի ունենում։

Հիշատակ խմբագրել

Ֆիլմորի պատվին անվանվել է քաղաք, որը գտնվում է Նյու–Յորք նահանգում, Մինեսոտայում գտնվող Ֆիլմոր շրջանը, Նեբրասկայում գտնվող Ֆիլմոր շրջանը։

Նրա անունն են կրում

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Lundy D. R. The Peerage
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #11895458X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. Монахов, В. М. (1980). «Внешнеполитические воззрения У. Г. Сьюарда». Проблемы международных отношений в XIX —XX вв. Л.: Изд-во ЛГПИ, 1980. С. 130-141. (ռուսերեն).
  6. «Биография Генри Клей». www.peoples.ru. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 30-ին.
  7. «Presidential election of 1856 - Map by counties». geoelections.free.fr. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 30-ին.
  8. J. Chamberlain, «Biography of Millard F.» (Բուֆֆալո, 1856)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միլլարդ Ֆիլմոր» հոդվածին։