Նինա Մանուչարյան
հայ դերասան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մանուչարյան (այլ կիրառումներ)
Նինա Նիկողայոսի Մանուչարյան (փետրվարի 5 (17), 1885[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - սեպտեմբերի 3, 1972, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասանուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1949)։
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 5 (17), 1885[1] |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | սեպտեմբերի 3, 1972 (87 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | դերասանուհի և կինոդերասանուհի |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն խմբագրել
Դերասանական գործունեությունն սկսել է 1909 թվականից Զուբալովի ժողովրդական տանը։ Հանդես է եկել Ամո Խարազյանի, Արտեմ Բերոյանի թատերախմբերում, Երևանի հեղափոխական թատրոնում, Առաջին պետթատրոնում, ինչպես նաև նկարահանվել է կինոնկարներում։ 1929-1958 թվականներին աշխատել է Պատանի հանդիսատեսի թատրոնում[2][3][4]։
Դերերը թատրոնում խմբագրել
- տիկին Միլլեր՝ Ֆ. Շիլլերի «Սեր և խարդավանք»
- Էմիլիա՝ Վ. Շեքսպիրի «Օթելլո»
- Ռոզալիա՝ Ա. Շիրվանզադեի «Պատվի համար»
- Կեկել՝ Գ. Սունդուկյանի «Գիշերվա սաբրը խեր է»
- Լուիզ՝ «Երկու որբ»
- Զառնիշան՝ Ա. Շիրվանզադեի «Չար ոգի»
- Լյուդմիլա՝ Ս. Նայդյոնովի «Վանյուշինի զավակները»
- Ժյուլի՝ «Կողոպտված փոստ»
- Մարթա՝ Ա. Աբելյանի «Մարվող ճրագներ»
- Թալալ՝ «Բաղնըսի բոխչա»
- դեդի՝ Հ. Թումանյանի «Գիքոր»
- Պրոստակովա՝ Դ. Ֆոնվիզինի «Տհասը»
- գեղջկուհի՝ «Կրակե օղակ»
- Տրուդվուդ՝ Չ. Դիքենսի «Դավիթ Կոպերֆիլդ»
- Մարթա Բյունտեր՝ Վ. Սելիխովաի և Ն. Սացի «Ֆրից Բաուեր»
- Ֆելլեր՝ Վ. Լյուբիմովաի «Ձյունիկ»
- Լյուբով Տիմոֆեևնա՝ Գ. Յաղջյանի «Զոյա»
- Եֆրոսինա Միրոնովնա՝ Ա. Ֆադեևի «Երիտասարդ գվարդիա»
- Պելագեյա՝ «Հետախույզներ»
Դերերը ֆիլմերում խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) — Երևան: 1981. — հատոր 7.
- ↑ Հայ սովետական թատրոնի պատմություն։ Երևան: ՀՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն։ 1967
- ↑ «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ.արակչություն, Երևան, 2007, էջ 47։
- ↑ «AV Production - Նինա Մանուչարյան»։ avproduction.am։ Արխիվացված է օրիգինալից 2021-01-28-ին։ Վերցված է 2019 թ․ փետրվարի 17
Գրականություն խմբագրել
- Դզնունի Դանիել Մարտինի (1960)։ Վարդանյան Վավիկ Տիգրանի, ed.։ Նինա Մանուչարյան։ Սովետահայ բեմի վարպետներ։ Երևան: ՀԹԸ հրատ․
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 256)։ |