Արտեմ Բերոյան
հայ դերասան
Արտեմ Կոնոյի Բերոյան (հունիսի 10, 1878, Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - փետրվարի 20, 1962, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային դերասան, Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1941)։
Արտեմ Բերոյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 10, 1878 |
Ծննդավայր | Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | փետրվարի 20, 1962 (83 տարեկան) |
Մահվան վայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | դերասան |
Ամուսին(ներ) | Մարիա Բերոյան |
Պարգևներ և մրցանակներ | |
ԿենսագրությունԽմբագրել
Բեմական գործունեությունը սկսել է 1899 թվականին Թիֆլիսում։ Եղել է Թիֆլիսի Հայ դրամայի առաջին դերասաններից մեկը (1922)։ 1909 թվականին Աբելյան-Արմենյան խմբի հետ հանդես է եկել Կոստանդնուպոլսում։ Հանդես է եկել Երևանի հեղափոխական թատրոնում[1]։
Խաղացել է կնոջ՝ Մարիա Բերոյանի հետ[2]։
Դերերը թատրոնումԽմբագրել
- Ասլաքսե՝ Հ. Իբսենի «Դոկտոր Շտոկման»
- Զամբախով՝ Գ. Սունդուկյանի «Խաթաբալա»
- Զիմզիմով՝ Գ. Սունդուկյանի «Պեպո»
- Փարսիղ՝ Գ. Սունդուկյանի «Քանդած օջախ»
- Բարխուդար՝ Ա.Շիրվանզադեի «Նամուս»
- Սաղաթել, Բագրատ, Սուրեն՝ Ա.Շիրվանզադեի «Պատվի համար»
- Բերեստ՝ Ա. Կորնեյչուկի «Պլատոն Կրեչետ»
- Վասին՝ Կ. Սիմոնովի «Ռուս մարդիկ»
- Լյովշին՝ Մ. Գորկու «Թշնամիներ»
Դերերը կինոյումԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Հայ սովետական թատրոնի պատմություն։ Երևան: ՀՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն։ 1967
- ↑ «Արտեմ Բերոյան»։ avproduction.am։ Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 18
ԳրականությունԽմբագրել
- Հայրապետյան Ա., Գրական և թատերական դեմքեր, Թբիլիսի, 1958 թ.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 425)։ |