Երևանի հեղափոխական թատրոնը (քաղլուսգլխվարի հեղափոխության թատրոն) բացվել է 1924 թվականի դեկտեմբերի 14-ին Կարմիր բանակի տան (հետագայում՝ Գ․ Գայի անվան սպայի տուն) թատրոնում, Ա․ Լուչարսկու «Արքայի սափրիչը» պիեսով։ Գործել է մեկ թատերաշրջան՝ տնտհաշվարկային համակարգով։ Դրամատիկական թատրոնն արձագանքել է հեղափոխական օրերի խնդիրներին[1]։ Թատրոնում հանդես են եկել Ժասմենը, Արտեմ Բերոյանը, Ա. Հովհաննիսյանը, Նինա Մանուչարյանը, Հ․ Բերոյանը, Ա․ Հովհաննիսյանը, Հ․ Գարագաշը, Հ․ Դանզասը, Լ․ Ջանիբեկյանը և այլն։ Գլխավոր ռեժիսորն էր Ֆ. Ռադոլինը, ով հրավիրվել էր Թիֆլիսից։ Բեմադրություններով հանդես է եկել նաև Լևոն Քալանթարը։ Թատրոնում բեմադրում էին միայն հայ և ռուս ժամանակակից հեղինակների պիեսներ[2]։