Նինա Աղաջանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աղաջանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Նինա (Նունե) Փինարդոսի Աղաջանյան (հոկտեմբերի 27 (նոյեմբերի 8), 1889[1], Կրասնոդար, Ռուսական կայսրություն[1] - դեկտեմբերի 27, 1974 կամ դեկտեմբերի 14, 1974[2], ԽՍՀՄ), հայազգի խորհրդային կուսակցական գործիչ, կինոսցենարիստ։
Նինա Աղաջանյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 27 (նոյեմբերի 8), 1889[1] |
Ծննդավայր | Կրասնոդար, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | դեկտեմբերի 27, 1974 (85 տարեկան) կամ դեկտեմբերի 14, 1974[2] (85 տարեկան) |
Մահվան վայր | ԽՍՀՄ |
Գերեզման | Պերեդելկինոյի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Երկեր | Battleship Potemkin?[3] |
Մասնագիտություն | կինոսցենարիստ, հասարակական գործիչ, դասախոս, հեղափոխական, սցենարիստ, կինոռեժիսոր և assistant director |
Աշխատավայր | Ռաբոտնիցա[1], Soiuzdetfilm?[2], Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ[1], Մոսֆիլմ[2] և Mezhrabpom-Film?[2] |
Ամուսին | Կիրիլ Շուտկո |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միություն |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1889 թվականի հոկտեմբերի 27 (նոյեմբերի 8), Եկատերինոդարում (այժմ՝ Կրասնոդար)։ Հաճախել է Եկատերինոդարի մանկավարժական դասընթացներին։ Անլեգալ կուսակցական աշխատանք է տարել Օրյոլում, Մոսկվայում, Իվանովո-Վոզնեսենսկում, Պետերբուրգում։ 1914-1915 թվականներին եղել է Պետերբուրգի Վիբորգյան կուսակցական կոմիտեի անդամ, 1914 թվականին՝ «Ռաբոտնիցա» ամսագրի պատմական քարտուղար։
Հեղափոխական գործունեության համար բազմիցս բանտարկվել է, աքսորվել։ 1911-1916 թվականների հեղափոխական գործունեության համար բանտարկվել և աքսորվել է։ Մասնակցել է 1917 թվականի Փետրվարյան և Հոկտեմբերյան հեղափոխություններին. եղել է Պետերբուրգի և վիբորգի կուսակցական կոմիտեների անդամ, Պետրոգրադի խորհրդի Վիբորգի շրջանի պատգամավոր։ 1918–1919 թվականներին աշխատել է ընդհատակում՝ Նովորոսիյսկում և Դոնի Ռոստովում, սպիտակգվարդիական զորքերի թիկունքում։ 1919 թվականին՝ ՌԿԿ(բ)-ի Դոնի ընդհատակյա մարզկոմի անդամ։ 1921-1922 թվականներին աշխատել է Պրահայի, 1934-1938 թվականներին Ռիգայի սովետական դեսպանատներում[4]։ ԽՄԿԿ անդամ 1907 թվականից։
Ֆիլմեր
խմբագրելԿինոյում աշխատել է 1924 թվականից։ 1945-1952 թվականներին դասավանդել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտում։ Աղաջանովայի սցենարով Սերգեյ էյզենշտեյնը 1925 թվականին նկարահանել է «Պոտյոմկին զրահանավը» կինոնկարը։ Գրել է նաև «Սպիտակների թիկունքում» (1925), «Կրասնայա Պրեսնյա» (1926), «Նավաստի Իվան Դալայը» (1929), «Դասալիք» (1933) կինոնկարների սցենարները։
1945-1952 թվականներին սցենարական վարպետություն է դասավանդել Կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտում[4]։
- «Պոտյոմկին» զրահանավը», 1925
- «Սպիտակների մոտ` թիկունքում», 1925
- «Կրասնայա Պրեսնյա», 1926
- «Նավաստի Իվան Գալայը», 1929
- «Դասալիք», 1933
Մեջբերումներ Նինա Աղաջանովայի մասին
խմբագրելՄինչև հիմա հիանում եմ այն մանկավարժական տակտով, որով Նինա Ֆերդինանդովնան զրուցում էր անսահման տարբեր մասշտաբի տեր ուսանողների հետ։ Նրա ցանկացած, երբեմն բավական խիստ դիտողությունները չէին սպանում, այլ բարձրացնում էին բոլորին, ում հետ նա շփվում էր որպես մանկավարժ և խորհրդատու։ - Վլադիմիր Ռազումնի[5]
|
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 https://wfpp.cdrs.columbia.edu/pioneer/nina-agadzhanova-shutko/
- ↑ Большая советская энциклопедия (ռուս.) / под ред. О. Ю. Шмидт — 1 — М.: Акционерное общество «Советская энциклопедия», 1920.
- ↑ 4,0 4,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ ՆՈՒՆԵՆ
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նինա Աղաջանյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 247)։ |