Նիկոլաս Գեորգ Հայեկ (գերմ.՝ Nicolas George Hayek, փետրվարի 19, 1928(1928-02-19)[1], Բեյրութ, Լիբանան - հունիսի 28, 2010(2010-06-28)[2][1], Biel/Bienne, Seeland administrative region, Բեռն, Շվեյցարիա), լիբանանյան ծագմամբ շվեյցարացի ձեռնարկատեր, «Swatch» ընկերության հիմնադիրներից մեկը։

Նիկոլաս Հայեկ
գերմ.՝ Nicolas George Hayek
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 19, 1928(1928-02-19)[1]
ԾննդավայրԲեյրութ, Լիբանան
Մահացել էհունիսի 28, 2010(2010-06-28)[2][1] (82 տարեկան)
Մահվան վայրBiel/Bienne, Seeland administrative region, Բեռն, Շվեյցարիա
Քաղաքացիություն Շվեյցարիա և  Լիբանան
ԿրթությունԼիոնի համալսարան
Մասնագիտությունձեռնարկատեր
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներՆիկ Հայեկ և Նայլա Հայեկ
Կայքhayek-group.com
 Nicolas Hayek Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Նիկոլաս Ջորջ Հայեկը ծնվել է Բեյրութում՝ լիբանանուհի Լինդա Հայեկի և լիբանանա-ամերիկյան երկքաղաքացիություն ունեցող Ջորջ Նիկոլաս Հայեկի ընտանիքում։ Մասնագիտությամբ եղել է ինժեներ-մետալուրգ։ 1949 թվականին ընտանիքը Ֆրանսիայից տեղափոխվել է Շվեյցարիա[4]։ 1951 թվականին Նիկոլաս Հայեկը ամուսնացել է Մարիաննա Մեցգերի հետ։ Ընտանիքում ծնվել են 2 երեխա՝ որդին՝ Հայեկ կրտսերը և դուստրը՝ Նայլա Հայեկը։ 1964 թվականին Նիկոլաս Հայեկը Շվեյցարիայի քաղաքացիություն է ստացել։

1963 թվականին նա հիմնադրել է «Hayek Engineering» ընկերությունը, որը ծառայություններ է մատուցել միաձուլումների և կլանումների ոլորտում[5]։ Երբ 1982 թվականին նրա ընկերությունը վարձել են Շվեյցարիայի երկու խոշորագույն ժամացույցների ընկերությունների՝ «ASUAG»-ի և «SSIH»-ի դիրքը գնահատելու համար, Նիկոլաս Հայեկը վարկատուներին առաջարկել է նրանցից գնել ընկերությունների բաժնետոմսերի 51%-ը, իսկ համաձայնությունից հետո վերակազմավորել է ընկերությունների աշխատանքը՝ բացելով ևս մեկ ապրանքանիշ՝ «Swatch»[5]։ Այնուհետև նա գնել է նաև ժամացույցի այլ գործարաններ, այդ թվում՝ «Breguet» և «Blancpain» ապրանքանիշերը[5]։

Նիկոլաս Հայեկն ակտիվորեն զբաղվել է այլընտրանքային շարժիչների և արևային մարտկոցների մշակմամբ[4]։

2003 թվականին «Swatch» ընկերության ղեկավարի պաշտոնը հանձնել է որդուն՝ Նիկ Հայեկին։ Ինքը մնացել է տնօրենների խորհրդի նախագահ և «Breguet» ընկերության ղեկավար։ 2009 թվականին Հայեկը գլխավորել է նաև «Jaquet Droz»-ը։ Ներկայումս Նիլայի դուստրը ղեկավարում է «Tiffany»-ը, իսկ Մարկի որդին՝ «Blancpain»-ը։

2010 թվականի հունիսի 28-ի երեկոյան Նիկոլաս Հայեկը սրտի կաթվածից հանկարծամահ է եղել իր աշխատավայրում[5][6]։

Մրցանակներ և ճանաչում խմբագրել

1996 թվականին շվեյցարական Նյոշատել քաղաքում գտնվող Նևշատելի համալսարանի, իսկ 1998 թվականի հունիսին՝ Իտալիայի Բոլոնիա քաղաքում գտնվող Բոլոնիայի համալսարանի կողմից Նիկոլաս Հայեկին շնորհվել է honoris causa պատվավոր իրավունքի և տնտեսության դոկտորի կոչում։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Եղել է հակագլոբալիստ։ Իրանում պատերազմի ժամանակ հրաժարվել է ամերիկյան հրթիռների համար չիպեր մատակարարել[4]։
  • Պաշտել է ժամացույցը և յուրաքանչյուր ձեռքին երեք ժամացույց է կրել[4]։
  • Կանխատեսել է ֆինանսական ճգնաժամը։ Ճգնաժամի ժամանակ ոչ մի աշխատակցի չի ազատել և հասել է ֆինանսական ռեկորդների[4]։
  • Սիրել է Ռուսաստանը[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Founder of watchmaker Swatch Nicolas Hayek dies at 82 // BBC News Online — 2010.
  3. https://www.unine.ch/files/live/sites/unine/files/Universite/Evenements/dies/Liste_Dr.h.c.pdf
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 http://www.kommersant.ru/doc.aspx?DocsID=1400546 Господин Swatch
  5. 5,0 5,1 5,2 5,3 Романова Т., Алексеев А. Swatch лишилась основателя // «Ведомости». 30.06.2010, 118 (2636). — (Ստուգված է 30 Հունիսի 2010).
  6. Nicolas G. Hayek 1928—2010 // Swatch Group. Biel/Bienne, 28 June 2010. Press Release. (անգլ.) — (Ստուգված է 30 Հունիսի 2010)

Արտաքին հղումներ խմբագրել

  • Биография основателя Swatch Group Николаса Хайека в журнале GQ
  • Голубицкий С.М. «Сказка о потерянном времени». Бизнес-журнал. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 1-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլաս Հայեկ» հոդվածին։