Swatch
«Swatch» («Սվոչ») շվեյցարական ժամացույց, արտադրվում է «Swatch Group» հոլդինգի կողմից[1]։
Swatch | |
---|---|
![]() | |
Տեսակ | Ապրանքային նշան |
Հիմնադրված է | 1983 |
Հիմնադիր | Նիկոլաս Հայեկ |
Վայր | Biel/Bienne |
Երկիր | ![]() |
Արդյունաբերություն | Ժամացույց |
Սեփականատեր | The Swatch Group? |
Կայք | swatch.com |
Swatch Վիքիպահեստում |
ՊատմությունԽմբագրել
«Swatch Group» հոլդինգը հիմնադրվել է Նիկոլաս Հայեկի կողմից՝ 1983 թվականին։ Դրանից մեկ տարի առաջ գործարարը շվեյցարական մի քանի բանկից ձեռք է բերել Շվեյցարիայի երկու խոշոր՝ «ASUAG» և «SSIH» ժամագործական ընկերության (տնօրինում էին Omega, Tissot, Rado, Longines և այլ ժամացույցի ապրանքանիշերի) բաժնետոմսերի 51 տոկոսը[2]։ Համարվում է, որ «Swatch» ժամացույցը ստեղծվել է՝ որպես հակադրություն ասիական ժամագործական ընկերությունների թողարկած ժամացույցների, որոնք ժամագործական շուկան գրավել էին իրենց էժան ձեռքի կվարցային ժամացույցների արտադրանքով։ Ընկերության նպատակը սովորական ժամացույցների հայտնիության վերականգնումն էր, այդ նպատակով կիրառվում էին ժամանակակից սինթետիկ նյութեր, ինչպես նաև ժամացույց հավաքելու նորագույն տեխնոլոգիաներ։ Բացի այդ մշակվեց դիզայն, ինչի արդյունքում 1983 թվականին արտադրված առաջին ժամացույցները շվեյցարական բարձր որակով և բավականին մատչելի գնով հանվեցին վաճառքի։
ԱնվանումԽմբագրել
Համարվում է, որ «Swatch» ապրանքանիշի անվանումը առաջացել է «Swiss Watch» (շվեյցարական ժամացույցներ) բառակապակցությունից, սակայն Նիկոլաս Հայեկը հաստատել է, որ իրականում անվանումը ծագել է «Second Watch» (Վայրկյանի ժամացույցներ), այսինքն ժամացույցներ՝ ամեն օրվա համար՝ որպես հասանելի արդուզարդի պարագա[3]։
Սեփականատերեր և ղեկավարությունԽմբագրել
Ընկերության բաժնետոմսերի ամենամեծ փաթեթը (41 %) պատկանում է Հայեկ ընտանիքին[2]։
«Swatch»-ը ժամանակակից աշխարհումԽմբագրել
«Swatch»-ը 1996, 2000 և 2004 թվականների ամառային օլիմպիական խաղերի պաշտոնական ժամաչափորդն է եղել։ Բացի այդ «Swatch» ընկերությունը մինչև 2010 թվականը հանդիսացել է լողափնյա վոլեյբոլի առաջնության հովանավորը։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Список часовых компаний, входящих в Swatch Group Archived 2008-03-05 at the Wayback Machine.(անգլ.)
- ↑ 2,0 2,1 Татьяна Романова, Алексей Алексеев. Swatch лишилась основателя // Ведомости, № 118 (2636), 30 июня 2010
- ↑ The Amazing Adventures of the «Second Watch»(անգլ.)
Արտաքին հղումներԽմբագրել
- Официальный сайт Swatch Archived 2008-03-27 at the Wayback Machine.
- Официальный сайт Swatch Group (անգլ.)
- Swatch в Украине