Բացել գլխավոր ցանկը

Նիկլաս Զենստրոմ (փետրվարի 16, 1966(1966-02-16)[1][2], Järfälla Municipality, Ստոկհոլմի լեն, Շվեդիա), շվեդ միլիարդատեր ձեռնարկատեր, ով հայտնի է մի շարք բարձրակարգ օնլայն ձեռնարկությունների հիմնադրմամբ: Նա Ջանուս Ֆրիսի հետ հիմնադրել է «Սկայպ» և «Kazaa» ծրագրերը: Ավելի ուշ նա հիմնել է «Ատոմիկո» միջազգային ներդրումային ընկերությունը, որը նշակալի դեր է ունեցել գործարարների համար, տեխնոլոգիական բնագավառում: Զենստրոմը նաև «Zennström Philanthropies» բարեգործական կազմակերպության հիմնադիրն է:

Նիկլաս Զենստրոմ
Niklas Zennström 2008.jpg
Ծնվել էփետրվարի 16, 1966(1966-02-16)[1][2] (53 տարեկան)
ԾննդավայրJärfälla Municipality, Ստոկհոլմի լեն, Շվեդիա
ՔաղաքացիությունFlag of Sweden.svg Շվեդիա
ԿրթությունՄիչիգանի համալսարան և Ուփսալայի համալսարան
Մասնագիտությունձեռնարկատեր, գործարար և համակարգչային գիտնական
Պարգևներ և
մրցանակներ
OII Lifetime Achievement Award?
Niklas Zennström Վիքիպահեստում


ԿրթությունԽմբագրել

Զենստրոմը կրթություն է ստացել Ուփսալա համալսարանում, «բիզնես կառավարում» բակալվրի աստիճանով և «ինժեներական ֆիզիկա» Շվեդիայի թագավորական համալսարանում: Նա իր ավարտական տարին ավարտել է Միչիգանի համալսարանում, ԱՄՆ-ի Անն Աբոր քաղաքում:

ԿարիերաԽմբագրել

Զենստրոմը սկսել է իր պրոֆեսիոնալ կարիերան 1991 թվականին Tele2 եվրոպական հեռահաղորդակցության օպերատորի ընկերությունում: Նա շարունակեց բիզնեսի զարգացմանը իր դերակատարումը ունենալ, ներառյալ նա եվրոպական ինտերնետ ծառայություն մատուցող բիզնես՝ get2net-ի և everyday.com կայքի գործադիր տնօրենն էր:

2000 թվականին Զենստրոմը և Ջանուս Ֆրիսը հիմնադրեցին «Կազաա» ֆայլերի փոխանակման հավելվածը: Նիկլասը եղել է ծրագրի գլխավոր գործադիր տնօրենը, իսկ ծրագիրը դարձել է 2003 թվականի աշխարհի ամենաշատ ներբեռնված ծրագրակազմը: ԱՄՆ-ում երաժշտության և կինոարվեստի ոլորտի ներկայացուցիչների դատական հայցերից հետո «Կազաա» ծրագիրը վաճառվեց Sharman Networks-ին:

Այնուհետև Զենստրոմը հիմնել է և աշխատել է, որպես գլխավոր գործադիր տնօրեն «Ջոլտիդ»-ում: Այն ծրագրային ապահովման ընկերություն էր, որը զարգացնում և շուկա էր հանում ֆայլերի փոխանակման և տրաֆիկի օպտիմալացման տեխնոլոգիաներ: Զենստրոմը նաև հիմնադրել է «Ալտնետ»-ը, աշխարհի առաջին ամենաապահով ֆայլերի փոխանակման ցանցը, որը խթանում էր կոմերցիոն բովանդակությունը օգտագործողների համար:

Զենստրոմի կյանքում թերևս ամենահաջողված ծրագիրն է Սկայպը՝ հեռահաղորդակցության հավելված, որը հիմնված էր բոլորի համար հավասարազոր հնարավորություններով: Այն հնարավորություն է տալիս օգտագործողներին հեռաձայնել միմյանց համացանցի օգնությամբ։ Զանգերը Սկայպից օգտվողների միջև անվճար է: 2005 թվականի հոկտեմբերին Սկայպը «Իբէյի» կողմից ստացավ 2.1 միլիարդ եվրո (2.6 միլիարդ դոլար) դրան ավելացված նաև վաստակած 1.2 միլարդ եվրո գումարը: Զենստրոմը Սկայպի նախագահն է եղել մինչև 2007 թվականի սեպտեմբերը: Նրա գլխավորած տարիներին Սկայպը հեռահաղորդակցության կապի գլոբալ առաջատարն էր, 5 տարում ավելի քան 309 միլիոն գրանցված օգտատեր: Սկայպի վաճառքից հետո Զենստրոմը մեկնարկեց Joost-ը, որը օնլայն տեսանյութերի տարածման ծառայություն էր: Զենստրոմը այդտեղ համանախագահ էր:


2011 թվականին մայիսին Սկայպը գնվել է Մայքրոսոֆթի կողմից 8.5 մլրդ. դոլարով: Ասվում էր, որ վաճառքից Զենստրոմը և Ֆրիսը ստացել են մոտավորապես 1 մլրդ. դոլար[3]:

2014 թվականի նոյեմբերին Զենստրոմը ներգրավվել է SUP46-ի՝ շվեդական Ստարտափ փառքի սրահում[4]:

Զենստրոմը եվրոպական տեխնոլոգիական դաշինքի (EUTA) նախագահն է, արագ զարգացող տեխնոլոգիական ընկերությունների մի խումբ, որոնք ստեղծվել են Եվրոպայում: EUTA-ն իր մեջ է հավաքում Եվրոպայի ուժը` որպես տեխնոլոգիական հանգույց և իր ներդրումը եվրոպական տնտեսության մեջ` ինչպես ներդրում կատարելու, այնպես էլ բարձր որակավորում ունեցող աշխատատեղեր ստեղծելու առումով: Խումբը օգտագործում է իրենց կոլեկտիվ փորձը, որպեսզի խթանեն Եվրոպական թվային տնտեսությունը:

ԱտոմիկոԽմբագրել

Ատոմիկոն միջազգային ներդրումային ընկերություն է, որը կենտրոնացած է տեխնոլոգիական ոլորտի վրա: Ընկերությունը ներդրում կատարելու արագ զարգացող տեխնոլոգիական ընկերություններից է: Կենտրոնական գրասենյակը գտնվում է Լոնդոնում, գրասենյակներ կան նաև՝ Պեկինում, Սան Պաուլոյում, Տոկիոյում և Ստամբուլում, մինչ հիմա չորս մայրցամաքներում ավելի քան 50 ընկերություններ ներդրվել են:

ԲարեգործություններԽմբագրել

Կատրինի հետ միասին նա հիմնադրեց «Zennström Philanthropies»-ը: Իրենք բարեգործական նվիրատվությունը ուղղում էին կլիմայի փոփոխության, մարդու իրավունքների և սոցիալական ձեռներեցության ոլորտներում: Նիկլասը հատուկ կերպով զբաղվում է կլիմայի փոփոխության դեմ և Բալթիկ ծովի մակարդակի բարձրացման դեմ[3]:

Green Mentorship Award-ը մրցանակ է, որը ստեղծվել է Zennström Philanthropies- ի կողմից` շեշտը դնելով Շվեդիայում ձեռնարկատերերի կատարած աշխատանքի վրա` կլիմայի փոփոխության հաղթահարման և ցածր ածխածնի ապագա ստեղծելու համար: Հաղթողը մեկ տարվա ընթացքում ստանում է Նիկլաս Զեննստրոմի անձնական խորհրդատվություններ[3]:

ՊարգևներԽմբագրել

Զենստրոմը Time Magazine-ի կողմից ճանաչվել է 2006 թվականի 100 ամենաազդեցիկ մարդկանցից մեկը և ստացել է բազմաթիվ այլ մրցանակներ նորարարության և ձեռնարկատիրության ոլորտներում:

2006 թվականին նա ընտրվել է «Տարվա Ձեռնարկատեր» Եվրոպական բիզնես առաջնորդների մրցանակաբաշխությունում (EBLA)[5]:

2009 թվականի հոկտեմբերին Շվեյցարիայի տեխնոլոգիաների թագավորական ինստիտուտը (Շվեյցարիա) պարգևատրեց Զենստրոմին KTH մեծ մրցանակին «Իր խոշոր ձեռնարկատիրական և տեխնոլոգիական հմտությունների համար»[6]:

2011 թվականի սեպտեմբերին Զենստրոմը Օքսֆորդ համալսարանի՝ Օքսֆորդի ինտերնետ ինստիտուտի կողմից ստացել է «կյանքի նվաճում» անվանակարգ մրցանակին[7]:

2013 թվականի փետրվարին Զենստրոմը պարգևատրվեց Հ.Մ.-ի 12-րդ համարի «Թագավորի մեդալով»` շվեդական արդյունաբերության և հասարակության համար նշանակալից ներդրումների համար[8]:

2013 թվականի հոկտեմբերին Շվեյցարիայի տեխնիկական գիտությունների ակադեմիայի կողմից արժանացավ ոսկե մեդալի`«հաջողակ ձեռնարկատիրական ձեռքբերումների, ստեղծագործական նորարարության, բարձր տեխնիկական գիտելիքների և բացառիկ առաջնորդության համար»[9]:

ՀարցազրույցներԽմբագրել

  • The Sunday Times (2005 թվականի նոյեմբերի 27)[10]
  • Business Week (2005 թվականի սեպտեմբերի 19)[11]
  • The Guardian (2005 թվականի հուլիսի 14)[12]
  • PCTechTalk (2005 թվականի հուլիսի 10)[13]
  • BusinessWeek Online (2005 թվականի մայիսի 30)[14]
  • IDG News Service (2005 թվականի մարտի 16)[15]
  • PC Pro (2005 թվականի մարտի 11)[16]
  • TMCnet (2005 թվականի մարտի 2)[17]
  • Engadget (2004 թվականի նոյեմբերի 8)[18]
  • Pocket PC Thoughts (2004 թվականի սեպտեմբերի 3)[19]

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Munzinger-Archiv — 1913.
  3. 3,0 3,1 3,2 «Zennström Philanthropies» 
  4. «Niklas Zennström inducted into SUP46's Swedish Startup Hall of Fame as the startup hub celebrated its first year - Swedish Startup Space»։ Արխիվացված է օրիգինալից 4 March 2016-ին 
  5. Europe CNBC (10 April 2007)։ «CNBC Europe Names the Top European Business Leaders for 2006» 
  6. «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից 11 October 2012-ին։ Վերցված է 2013-11-03 
  7. «Internet Entrepreneur Niklas Zennström Receives Lifetime Achievement Award from the Oxford Internet Institute — Oxford Internet Institute» 
  8. «Kungen delade ut medaljer - se film här - Sveriges Kungahus»։ Kungahuset.se։ Վերցված է 2017-05-08 
  9. «Sidan kunde inte hittas» 
  10. [1] Archived 7 October 2008 at the Wayback Machine.
  11. «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից 11 March 2007-ին։ Վերցված է 2006-10-21 
  12. Interview by Hamish Mackintosh (2005-07-14)։ «Talk time: Niklas Zennström | Technology | The Guardian»։ Technology.guardian.co.uk։ Վերցված է 2017-05-08 
  13. «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից 23 October 2006-ին։ Վերցված է 2006-10-21 
  14. «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից 27 August 2006-ին։ Վերցված է 2006-10-21 
  15. «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից 11 March 2007-ին։ Վերցված է 2006-10-21 
  16. «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից 16 October 2007-ին։ Վերցված է 2006-11-06 
  17. Rich Tehrani (2005-03-02)։ «Skype Interview»։ Voip-blog.tmcnet.com։ Վերցված է 2017-05-08 
  18. «The Engadget Interview: Niklas Zennström»։ Engadget.com։ 2004-11-08։ Վերցված է 2017-05-08 
  19. «Windows Phone Thoughts: Talking Free, Wirelessly: Interview with Niklas Zennström, CEO of Skype Ltd»։ Pocketpcthoughts.com։ 2004-09-03։ Վերցված է 2017-05-08 

Արտաքին հղումներԽմբագրել