Նեբոյշա Գլոգովաց (սերբերեն՝ Nebojša "Glogi" Glogovac, կյուրեղագիր՝ Небојша Глоговац, օգոստոսի 30, 1969(1969-08-30)[1], Տրեբինյե, Բոսնիայի և Հերցեգովինայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ[2] - փետրվարի 9, 2018(2018-02-09)[3][1], Բելգրադ, Սերբիա[4]), կինոյի թատրոնի և հեռուստատեսության սերբ ժամանակակից դերասան[5], որ ստեղծագործական ոչ տևական կյանքի ընթացքում արժանացել է մի շարք հեղինակավոր պարգևների։ Լայն ճանաչում ու համբավ է ձեռք բերել հատկապես Վաղն առավոտյան (2006), Կլոպկա (2007), 72 օր (2010) և Սահմանադրությունը (2016) ֆիլմերում իր տպավորիչ դերակատարումների շնորհիվ։

Նեբոյշա Գլոգովաց
Ծնվել էօգոստոսի 30, 1969(1969-08-30)[1]
ԾննդավայրՏրեբինյե, Բոսնիայի և Հերցեգովինայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ[2]
Մահացել էփետրվարի 9, 2018(2018-02-09)[3][1] (48 տարեկան)
Մահվան վայրԲելգրադ, Սերբիա
ԳերեզմանAlley of Distinguished Citizens
ԿրթությունԴրամատիկական արվեստների ֆակուլտետ
Քաղաքացիություն ՀՍՖՀ,  Սերբիա և  Սերբիա և Չեռնոգորիա
Կրոնուղղափառություն
Մասնագիտությունդերասան, կինոպրոդյուսեր, կինոդերասան, թատրոնի դերասան և հեռուստատեսային դերասան
Ամուսին(ներ)Q124076290?
Պարգևներ և մրցանակներ
Նեբոյշա Գլոգովացը շեքսպիրյան Համլետի դերում
Գլոգովացի դիմապատկերը 2019 թվականի սերբական նամականիշին

Կենսագրություն խմբագրել

Նեբոյշան ծնվել է Բոսնիա և Հերցեգովինայի Տրեբիմյե քաղաքում։ Մանուկ հասակում խաղացել է 1981 թ. Приказни од приказната հեռուստասերիալում։ Դերասանական իր կարիերան սկսել է Պանչևոյի երիտասարդական ստուդիայում։ 1996 թվականին արժանացել է Հարավսլավիայի դրամատիկական թատրոնի մրցաթոշակին, նրան վստահվել է գլխավոր դերերից մեկը ռեժիսոր Դեյան Միյացի ղեկավարությամբ «Ատելիե 202» թատրոնում բեմականացվող «Մեծ կողոպուտ» գործում[6]։ Կինոյում նրա առաջնելույթը 1993 թվականին նկարահանված «Ռեքվիեմ երազի համար» կարճամետրաժ ֆիլմի գլխավոր կերպարի մարմնավորումն էր։ Մեկ տարի անց հրավիրվել է խաղալու գլխավոր դերերից մեկը Պետար Զեցի «Դրախտ» դրամա-ֆիլմում։ Գնահատելով երիտասարդ դերասանի տաղանդը՝ կինոռեժիսոր Գորչին Ստոյանովիչը 1995 թվականին նրան հրավիրել է նկարահանվելու իր «Կանխամտածված սպանություն» ֆիլմում[7]։ Նեբոյշան գլխավոր դերեր է կատարել նաև «Բուրե Բարուտ», «Երկնային բաժնեմասեր», «Երբ մեծանամ, կենգուրու եմ դառնալու», «Թակարդ», «Հադերսֆելդ», «Կոտրված քթով կինը», «Բոսնիայի երիտասարդ պաշտպանները», «Շրջաններ», «Տափակ սարը» և «Բոսնիական հանրապետության սահմանադրությունը» կինոնկարներում։ Նկարահանվելու հետ մեկտեղ՝ Գլոգովացը շարունակում էր խաղալ նաև թատրոնում. Սերբիայի հեռուստատեսության և ռադիոյի մանկական դրամատիկական խմբի դերասաններից էր։ Թատրոնում և կինոյում տպավորիչ դերակատարումներով հանդես գալու համար նա արժանացել է բազմաթիվ մրցանակների ու այլ պարգևների, այդ թվում՝ «Ստերլինգ», «Կոնստանտին արքա», «Ոսկե ասպարեզ» մրցանակների՝ «Լավագույն դերասան» անվանակարգում։

Մահացել է 48 տարեկան հասակում, քաղցկեղից[8]։

Ֆիլմագրություն խմբագրել

  1. Bolji život (1987) հեռուստասերիալ
  2. Raj (1993) (TV) ... a.k.a. Heaven (International: English title)
  3. Vukovar poste restante (1994) .... Fadil ... a.k.a.
  4. Ubistvo s predumišljajem (1995) .... Bogdan Bilogorac ... a.k.a. Կանխամտածված սպանություն (USA)
  5. Do koske (1996) .... Simke ... a.k.a. Rage
  6. Pokondirena tikva (1997) (TV) .... Jovan
  7. Porodično blago" (1998) TV Series .... Zlatko Gavrilović
  8. Savior (1998) .... Վերայի եղբայր
  9. Bure baruta (1999) .... The Chain-Smoking Taxi Driver ... a.k.a. Baril de poudre (France) ... a.k.a. Cabaret Balkan (United States) ... a.k.a. The Powder Keg
  10. Ranjena zemlja (1999)
  11. Nebeska udica (1999) .... Kaja ... a.k.a. Sky Hook (International: English title)
  12. Hotel Belgrad (1999)
  13. Normalni ljudi (2001) .... Toma
  14. Munje! (2001) .... Pandur ... a.k.a. Dudes (International: English title: festival title) ... a.k.a. Thunderbirds (International: English title: festival title)
  15. Boomerang (TV network) (2001) .... Miki... Olgin suprug
  16. Porodično blago 2 (2001) TV Series .... Zlatko Gavrilović
  17. T.T. Sindrom (2002) .... Vaki ... a.k.a. T.T. Syndrome (Europe: English title)
  18. Država mrtvih (2002) .... Gorazd Kranjc ... a.k.a. Janez
  19. ift" (2004) TV Series .... Prvoslav Gajin, oficir
  20. Kad porastem biću Kengur (2004) .... Žika Živac, taksista
  21. Košarkaši (2005) TV Series .... Zare
  22. Poroka (2005) .... Tasta
  23. Tomorrow Morning (2006)
  24. The Optimists (2006)
  25. Klopka (2007)
  26. Hadersfild (2007) ... a.k.a. Huddersfield ... հարևանի՝ Իվանի դերը
  27. Technotise: Edit & I]] (2009) – voice only
  28. Kenjac (2009)
  29. 72 Days (2010)
  30. Circles (2013)
  31. The Boys from Marx and Engels Street (2014)
  32. Enklava (2015) ... Vojislav Arsić
  33. The Constitution (2016)
  34. Nemanjić Dynasty: The Birth Of The Kingdom (2017) ... Vukan Nemanjić
  35. South Wind (2018) ... Golub

Կինոմրցանակներ խմբագրել

  • Կոնստանտին արքա մրցանակ՝ Կանխամտածված սպանություն ֆիլմում տղամարդու գլխավոր դերի լավագույն կատարման համար (1995)
  • Նիշի կինոփառատոնի Gran pri Երկնային բաժնեմասեր և Վիրավոր հող ֆիլմերում տպավորիչ դերակատարումների համար (2000)[9]
  • Սոպոտի կինոփառատոնի Ազատություն արձանիկ՝ Հադերսֆիլդ ֆիլմում տղամարդու գլխավոր դերի լավագույն կատարման համար (2007)
  • Նիշի կինոփառատոնի Gran pri Հադերսֆիլդ և Կլոպկա ֆիլմերում կատարած դերերի համար (2007)[10]
  • Մինսկի միջազգային կինոփառատոնի մրցանակ՝ Կլոպկա ֆիլմում տղամարդու գլխավոր դերի լավագույն կատարման համար (2007)[11]
  • Միլանի միջազգային կինոփառատոնի մրցանակ՝ Կլոպկա ֆիլմում տղամարդու գլխավոր դերի լավագույն կատարման համար (2008)[12]
  • Լիեժի միջազգային կինոփառատոնի մրցանակ՝ Կլոպկա ֆիլմում տղամարդու գլխավոր դերի լավագույն կատարման համար (2008)[12]
  • Նիշի կինոփառատոնի մրցանակ դրվագային դերի լավագույն կատարման համար(2008)[13]
  • Բելգրադ քաղաքի մրցանակ՝ հեռուստատեսային և կինոդերակատարումների համար (2008)[14]
  • YU Fipresci մրցանակ՝ Անցած տարեշրջանի լավագույն դերասան անվանակարգում (2008)
  • Մոսկվայի միջազգային կինոփառատոնի Ոսկե դյուցազուն մրցանակ՝ Վաղն առավոտյան ֆիլմում տղամարդու երկրորդ պլանի դերի լավագույն կատարման համար (2008)[13]
  • Արծաթե դելֆին մրցանակ՝ Կոտրված քթով կինը ֆիլմում տղամարդու գլխավոր դերի լավագույն կատարման համար (Պորտուգալիա, 2010)
  • Նիշի կինոփառատոնի Gran pri Կոտրված քթով կինը ֆիլմում տղամարդու գլխավոր դերի լավագույն կատարման համար (2010)[15]
  • Նովի Սադի կինոփառատոնի Իբիս արձանիկ՝ Կոտրված քթով կինը ֆիլմում տղամարդու գլխավոր դերի լավագույն կատարման համար (2010)[16]
  • Բելգրադի Սավա կենտրոնի Ժողովրդականության Օսկար մրցանակ՝ Տարվա լավագույն դերասան անվանակարգում (2011)[17]
  • Բելգրադի Opera i teatar Madlenijanum ընկերության Gorki list մրցանակ (2012)[18]
  • Zlatiborsko leto փառատոնի Վիդովդանսկի դյուցազուն (Vidovdanski vitez) տիտղոսի շնորհում (2012)[19]
  • Նովի Սադի կինոփառատոնի Իբիս արձանիկ՝ Լավագույն դերասան անվանակարգում, Շրջաններ և Հրետանի ֆիլմերի համար (2013)[20]
  • Ոսկե ալեհավաք մրցանակ Ամենաժողովրդական դերասան անվանակարգում՝ Տափակ սարը հեռուստասերիալի համար (2014)[21]
  • Լեսկովացի միջազգային կինոփառատոնի Zlatni lešnik մրցանակ Խորվաթական հանրապետության սահմանադրությունը ֆիլմում տղամարդու գլխավոր դերի լավագույն կատարման համար (2016)
  • Պուլայի կինոփառատոնի Ոսկե ասպարեզ (Zlatna arena) մրցանակ՝ Լավագույն դերասան անվանակարգում (2017)[22]
  • Եվրոպական ֆիլմերի 18-րդ փառատոնի SNGCI մրցանակ Եվրոպայի տարվա լավագույն դերասան անվանակարգում Խորվաթական հանրապետության սահմանադրությունը ֆիլմում տղամարդու դերի լավագույն կատարման համար (Իտալիա, 2017)[23]
  • Պուլայի կինոփառատոնի Ոսկե ասպարեզ (Zlatna arena) մրցանակ՝ Խորվաթական հանրապետության սահմանադրությունը ֆիլմում տղամարդու գլխավոր դերի լավագույն կատարման համար (2017)
  • Լոնդոնի 25-րդ կինոփառատոնի մրցանակ Լավագույն դերասան անվանակարգում, Խորվաթական հանրապետության սահմանադրությունը ֆիլմի համար (2017)
  • Միջերկրածովյան և եվրոպական ֆիլմերի 5-րդ միջազգային փառատոնի Povelja Leotar մրցանակ դերասանական գործունեության ընթացքում Տրեբինյայի ազգային մշակույթում ներդրած անչափելի ավանդի համար (2017)[24]
  • Նիշի 52-րդ կինոփառատոնի Gran pri՝ Խորվաթական հանրապետության սահմանադրությունը ֆիլմում տղամարդու գլխավոր դերի լավագույն կատարման համար (2017)[25]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #1020931582 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. 3,0 3,1 3,2 Popular Serbian Actor Nebojsa Glogovac Dies
  4. «The actor Nebojša Glogovac passed away». N1 (Serbian). 2018 թ․ փետրվարի 9. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. http://rs.n1info.com/a363156/Vesti/Kultura/Preminuo-glumac-Nebojsa-Glogovac.html%7Ctitle=Преминуо(չաշխատող հղում) Небојша Глоговац|work=n1info.com|accessdate=9. 2. 2018}}
  6. http://www.novosti.rs/vesti/kultura.71.html:711669-Izrastao-u-gorostasa%7Ctitle=Izrastao u gorostasa|work=Вечерње Новости|accessdate=14. 2. 2018}}
  7. https://www.b92.net/kultura/vesti.php?nav_category=268&yyyy=2018&mm=02&dd=09&nav_id=1357032%7Ctitle=Uloge po kojima ćemo pamtiti Nebojšu Glogovca|work=Б92|accessdate=9. 2. 2018}}
  8. «Preminuo Nebojša Glogovac». novosti.rs (Serbian). 2018 թ․ փետրվարի 9. Վերցված է 2018 թ․ փետրվարի 9-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. «Uručenjem nagrada završeni filmski susreti u Nišu». glas-javnosti.rs.
  10. «Glogovcu Gran pri "Naisa"». Politika. Վերցված է 31. 8. 2007-ին.
  11. «Nebojši Glogovcu nagrada u Minsku». Radio-televizija Vojvodine. Վերցված է 26. 11. 2007-ին.
  12. 12,0 12,1 «Filmu "Klopka" nagrade u Milanu i Liježu». mondo.rs. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 23. 4. 2008-ին.
  13. 13,0 13,1 «Sutra ujutru - festivali i nagrade Beograda». zillionfilm.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 18-ին.
  14. «Dodeljene Nagrade grada Beograda». B92. Վերցված է 18. 4. 2008-ին.
  15. «Najbolji Branka Katić i Miki Manojlović». Blic. Վերցված է 27. 8. 2010-ին.
  16. «Festival Cinema City 2010». cinemacity.org.
  17. «Dodeljeni Oskari popularnosti». tracara.com. Վերցված է 2. 2. 2011-ին.
  18. «Oni su laureati nagrade Plamen strasti». tracara.com. Վերցված է 12. 12. 2012-ին.
  19. «Nebojša Glogovac vitez glume». Večernje novosti. Վերցված է 24. 6. 2012-ին.
  20. «POBEDNICI 6. CINEMA CITY FESTIVALA». cinemacity.rog. Վերցված է 1. 9. 2013-ին.
  21. «Zlatna antena: Montevideo, vidimo se najbolja serija, Glogovcu nagrada za ulogu Draže!». Kurir. Վերցված է 11. 10. 2014-ին.
  22. «Nebojši Glogovcu nagrada za najbolju mušku glavnu ulogu u filmu Ustav Republike Hrvatske, Pula (B92, 22. jul 2017)». Վերցված է 15. 4. 2013.-ին.
  23. «Film Ustav Republike Hrvatske - nagrade». Վերցված է 15. 4. 2017.-ին.
  24. «Povelja Leotar Nebojši Glogovcu». Glas Srpske. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 15. 8. 2017-ին.
  25. «Grand prix Naissa Nebojši Glogovcu». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 15. 4. 2017.-ին.

Արտաքին հղումներ խմբագրել