Նար Հովհաննիսյան

հայ երաժշտության ուսուցիչ, օպերային երգիչ, երգիչ

Նար Միքայելի Հովհաննիսյան (ապրիլի 12, 1913(1913-04-12), Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - դեկտեմբերի 25, 1995(1995-12-25), Երևան, Հայաստան), հայ խորհրդային երգիչ (բաս), ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1969), Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից։

Նար Հովհաննիսյան
Նար Հովհաննիսյան.jpg
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունՆար Հովհաննիսյան
Ի ծնե անունՆար Միքայելի Հովհաննիսյան
Ծնվել է1913 մարտի 30 Թիֆլիս
Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1]
ԵրկիրFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Armenia.svg Հայաստան
Մահացել էդեկտեմբերի 25, 1995(1995-12-25) (տարիքը 82) Երևան
Երևան, Հայաստան
Ժանրերօպերա
ՄասնագիտությունԵրգիչ, բաս
Երգչաձայնբաս
Գործիքներվոկալ
ԱշխատավայրԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
ԿրթությունԹբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիա (1941)
ՊարգևներԼենինի շքանշան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ

Նար-Դոսի որդին է։

ԿենսագրությունԽմբագրել

1941 թվականին ավարտել է Թբիլիսիի կոնսերվատորիան (Ե. Ա. Վրոնսկու երգեցողության դասարան)։ 1931-1937 թվականներին՝ Թբիլիսիի օպերայի և բալետի թատրոնի խմբերգիչ, 1945-1951 թվականներին՝ մեներգիչ։ 1951 թվականից՝ Երևանի օպերայի և բալետի թատրոնի մեներգիչ։ Նրա հնչուն, հյութեղ, հարուստ երանգավորումով ձայնն առանձնապես արտահայտիչ է ցածր ձայնածավալում։ Դերասանական վառ տաղանդը, զուսպ, առնական խաղը հնարավորություն են ընձեռել կերտել երաժշտական-բեմական տպավորիչ կերպարներ՝ Դավիթ Բեկ (Արմեն Տիգրանյանի «Դավիթ Բեկ»), Նադիր շահ (Սպենդիարյանի «Ալմաստ»), Ներսես, Հոր-հոր աղա (Չուխաճյանի «Արշակ Բ», «Լեբլեբիջի»), Դև Ենոք (Գ. Արմենյանի «Խորտակում»), Թորոս (Բաբաևի «Արծվաբերդ»), Կոչուբեյ (Չայկովսկու «Մազեպա»), Կոնչակ (Բորոդինի «Իշխան Իգոր»), Ջրաղացպան (Դարգոմիժսկու «Ջրահարս»), Դոն Բազիլիո (Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ»), Ռամֆիս (Վերդիի «Աիդա»), Մեֆիստոֆել (Գունոյի «Ֆաուստ»), Օրովեզ (Բելլինիի «Նորմա»), Ցանգալա (Փալիաշվիլու «Դաիսի») և այլն։ 1954-1963 թվականներին դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում։ Համերգներով հանդես է եկել ԽՍՀՄ քաղաքներում և արտասահմանում (Սիրիա, Լիբանան, ԿԺԴՀ, Բելգիա, Հունգարիա, ԱՄՆ, ԳԴՀ, Լեհաստան, Լյուքսեմբուրգ, Աֆրիկայի 9 երկրներ)։ ՀԽՍՀ IV գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր։

Մասնակցություն Հայրենական պատերազմինԽմբագրել

1941 թվականի հունիսի 24-ին Նար Հովհաննիսյանը կամավոր, որպես Սևծովյան հատուկ զորամասի շարքային զինվոր հիտլերյան հրոսակների դեմ մարտնչել է Հյուսիսային Կովկասում, Կերչի, Սևաստոպոլի, Թեոդոսիայի ազատագրմանը։ 1943 թվականին Հովհաննիսյանը ծանր կոնտուզիա է ստացել, տեղափոխվել է հոսպիտալ, այնտեղից էլ՝ Մոսկվա։ Մարտական սխրանքների համար պարգևատրվել է Հայրենական մեծ պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանով՝ երկու անգամ, Մարտական ծառայության համար, Սևաստոպոլի պաշտպանության համար, Կովկասի պաշտպանության համար և բազմաթիվ շքանշաններով ու մեդալներով[2]։

ՊարգևներԽմբագրել

  • Լենինի շքանշան
  • Հայրենական մեծ պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան
  • «Մարտական ծառայության համար» մեդալ
  • «Սևաստոպոլի պաշտպանության համար» մեդալ
  • «Կովկասի պաշտպանության համար» մեդալ

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 572