Լեհաստանի դրամահատարան (լեհ.՝ Mennica Polska), մասնավոր ընկերություն (Mennica Polska S.A.), միակ մարմինն է, որին իրավունք է տրված արտադրելու (հատելու) մետաղադրամներ և ներդրումային ապրանքներ Լեհաստանում։ Այն գտնվում է Վարշավայում։ Լեհաստանի դրամահատարանը բաժնետիրական ընկերություն է, որը գրանցված է Վարշավայի ֆոնդային բորսայում 1998 թվականի ապրիլի 7-ից, ինչն էլ նրան դարձնում է այն միակ դրամահատարանը աշխարհում, որը հրապարակայնորեն գործարքներ է կատարում[2]։

Լեհաստանի դրամահատարան
Տեսակբիզնես ձեռնարկություն, դրամահատարան, ձեռնարկություն և հանրային ընկերություն
Երկիր Լեհաստան[1]
ՍեփականատերZbigniew Jakubas?
Հիմնադրված է1994 և 1766[1]
Պաշտոնական կայք

Պատմություն խմբագրել

1766 թվականի փետրվարի 10-ին Լեհաստանում կատարվեց դրամահատական բարեփոխում, Վարշավայի Բիելանսկա փողոցում կառուցված նոր դրամահատարանը հատում էր ոսկե, արծաթե և պղնձե մետաղադրամներ, ինչպես նաև մեդալներ ու շքանշաններ[3]։

Միջազգային համագործակցություն խմբագրել

2009 թվականի փետրվարի 5-ին Բեռլինի համաշխարհային դրամական ցուցահանդեսում հայտարարվեց նախադեպային շրջանակներում միջազգային համագործակցության մասին։ Լեհաստանի դրամահատարանը (Mennica Polska) և Մետաղադրամների որակավորման մասնագիտական ծառայությունը (PCGS) Վարշավայում, Լեհաստանի դրամահատարանին կից, հիմնեցին դրամահատարանի նոր հուշադրամների որակավորման և ներկայացման կենտրոն ստեղծելու ծրագիր։ Նոր ծրագիրը կխթանի լեհական և արևելաեվրոպական հավաքորդներին և դիլերներին որակյալ և ժամանակակից համաշխարհային մետաղադրամների ներկայացումը[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 MedalBook
  2. http://www.msp.gov.pl/portal/pl/29/9813/Mennica_Polska_SA_prywatna_spolka.html Արխիվացված 2013-11-04 Wayback Machine (Լեհերեն)
  3. «Polish Mint - History - The Foundation». Mint of Poland. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 2-ին.
  4. «PCGS Establishes Groundbreaking International Program With Polish Mint». PCGS. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 13-ին.

Արտաքին հղումներ խմբագրել