Յուրի Նիկոլսկի

ռուս կոմպոզիտոր

Յուրի Սերգեևիչ Նիկոլսկի (նոյեմբերի 21 (դեկտեմբերի 3), 1895, Մոսկվա, Ռուսական կայսրություն - մայիսի 9, 1962(1962-05-09), Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), սովետական կոմպոզիտոր և դիրիժոր, ռադիոյի և կինոյի համար երաժշտություն ստեղծող առաջին կոմպոզիտորներից մեկը։ Նրա երաժշտությունը հնչում էր շատ ռադիոկայաններում, իսկ նրա ստեղծագործությունները առանձնացնում են հատուկ թատերական մթնոլորտը և ոճի զգացողությունը։

Յուրի Նիկոլսկի
Ծննդյան թիվ՝նոյեմբերի 21 (դեկտեմբերի 3), 1895
Ծննդավայր՝Մոսկվա, Ռուսական կայսրություն
Վախճանի թիվ՝մայիսի 9, 1962(1962-05-09) (66 տարեկան)
Վախճանի վայր՝Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն՝Ռուսական կայսրություն
 ԽՍՀՄ
Մասնագիտություն՝դիրիժոր և կոմպոզիտոր
IMDb։ID 1248808

Կենսագրությունը խմբագրել

Ծնվել է 1985 թվականի նոյեմբերի 21-ին (դեկտեմբերի 3) ։ Ապրել է Մոսկվայում։

Երիտասարդ տարիքից կապված է եղել թատրոնի հետ (Է. Վ. Վախթանգովի թատրոն ստուդիա, ապա Մեյերխոլդի թատրոն)։

1918 թվականից՝ թատրոն ստուդիայի երաժշտական մասի ղեկավար։

1925 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիայի Գ. Կ. Կատուարի և Ն.Մ. Մյասկովսկու կոմպոզիցիայի դասարանը, դիրիժորություն սովորել է Ս.Սարաջևայի մոտ։

1928-1932 թվականներին եղել է Մեյերխոլդի թատրոնի երաժշտական մասի վարիչ։

1924-1929 թվականներին դասավանդել է Մոսկվայի երաժշտական տեխնիկումներում։

1932-1935 թվականներին եղել է Համամիութենական ռադիոյի մանկական երաժշտության հեռարձակաման խմբագիր[1]։

Մահացել է 1962 թվականի մայիսի 9-ին Մոսկվայում։

Պարգևատրվել է Մոսկվայի 800-ամյակին նվիրված կրծքանշանով (1947 ):

Հիշողություն խմբագրել

  • Նիկոլսկու ստեղծագործությունները և փաստաթղթերը գտնվում են Հեռուստատեսության և ռադիոյի ծրագրերի պետական հիմնադրամում և Ռուսական պետական գրականության և արվեստի արխիվում[2][3]

Ստեղծագործություններ խմբագրել

Երաժշտություն կինոյի համար խմբագրել

Երաժշտություն ռադիոյի համար խմբագրել

  • Հայտնի կապիտանների ակումբ
  • Փոստային հանրակառքը գրական հերոսների երկրում

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Сказки, автор которых Ю. Никольский
  2. Никольский Юрий Сергеевич (1895—1962)
  3. «Никольский Юрий Сергеевич (1895—1962) — композитор». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 1-ին.

Արտաքին հղումներ խմբագրել