Վիտալի Բիանկի (հունվարի 30 (փետրվարի 11), 1894[1][2][3], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[4][1] - հունիսի 10, 1959(1959-06-10)[4][5][6][…], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[4][1]), ռուս գրող։ Նրա ստեղծագործություններում հայրենի բնությունն է իր գաղտնիքներով, գեղեցկություններով, բուսական ու կենդանական աշխարհով։

Վիտալի Բիանկի
ռուս.՝ Виталий Валентинович Бианки
Ծնվել էհունվարի 30 (փետրվարի 11), 1894[1][2][3]
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[4][1]
Վախճանվել էհունիսի 10, 1959(1959-06-10)[4][5][6][…] (65 տարեկան)
Վախճանի վայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[4][1]
ԳերեզմանԲոգոսլովսկոե գերեզմանատուն
Մասնագիտությունգրող, մանկագիր, լրագրող, թռչնաբան, բնագետ և ուսուցիչ
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի համալսարան
Ժանրերմանկական գրականություն և animal literature?
Վիտալի Բիանկի Վիքիդարանում
 Vitaly Bianki Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Նրա թռչնաբան հայրը, որ հայտնի բնագետ էր, փոքրիկ որդուն վերցնում էր իր հետ, երբ գնում էր զբոսնելու անտառներում կամ էլ ճանապարհորդելու։ Նրանց ընտանիքն էլ, գարունը բացվելուն պես, մինչև խոր աշուն, ապրում էր թավ անտառներով շրջապատված նովգորոդյան գյուղում։ «… այդ անտառներում ես սովորում էի ճանաչել ամեն մի թուփ, ծառ, թռչուն ու կենդանի իր անունով, գույնով, տեսքով, ձայնով…». գրում է հետագայում Բիանկին։ Ահա թե որտեղից է սկզբնավորվել նրա հսկայական սերը բնության նկատմամբ, այն սերը, որը գրողն ամբողջ կյանքում փորձել է փոխանցել մյուսներին, հատկապես՝ երեխաներին։

Իսկ ինչպե՞ս սկզբնավորվեց նրա մոտ այն միտքը, որ անհրաժեշտ է փոքրերին ու մեծերին պատմել կենդանական ու բուսական զարմանահրաշ աշխարհի մասին։ Մանկության օրերից մի օր Վիտալին առաջին անգամ եղավ կենդանաբանական այգում։ Այն լի էր թռչուններով ու գազաններով, բայց դրանք բոլորն էլ Վիտալիի աչքին սառը, անկենդան ու անբնական էին։ Վիտալին շատ տխրեց։ Նա այնպես էր ուզում, որ թռչունները ճախրեին ու երգեին, գազանները՝ վազեին։ Բայց ոչինչ չի շարժվում տեղից ու Վիտալին մտածում է մի հնար գտնել, այնպես անել, որ մարդիկ կենդանիներին տեսնեն իրենց բնական վիճակով։ Այդ հնարը նա գտավ շատ տարիներ հետո, երբ ձեռքն առավ գրիչն ու սկսեց զրուցել երեխաների հետ։

Բիանկին ճանապարհորդել է ամբողջ Ռուսաստանով, եղել Ուրալում, Ալթայում, Ղազախստանում։ Իր գրքերով նա, փաստորեն, ստանձնել է բնության թարգմանչի շնորհալի դերը և մտերմացել հեռավոր անտառների, նրանց հզոր, հպարտ, բայց հաճախ էլ՝ անօգնական բնակիչների հետ։ Բայց մինչ այդ նա ավարտեց համալսարանը, որից հետո մասնակցեց շատ գիտարշավների, զբաղվեց բնագիտական ուսումնասիրություններով։

Ստեղծագործություններ խմբագրել

Առաջին գրքույկը լույս տեսավ 1923 թ.։

Առաջին գրքույկից հետո Բիանկին մանուկների, դեռահասների ու մեծերի համար գրեց 300-ից ավելի հեքիաթներ, պատմվածքներ ու ակնարկներ։ 1928 թ. լույս տեսավ Բիանկիի «Անտառային օրաթերթի», առաջին հրատարակությունը։ Գրողն իր ողջ ստեղծագործական կյանքի ընթացքում աշխատեց ավելի հարստացնել ու լրացնել մանուկների սիրելի բնագիտական այդ օրացույցը, որն էլ ունեցավ իր մի շարք հրատարակությունները։ Մանուկներին հասցեագրված բնագիտական գրականության մեջ անգնահատելի տեղում է գտնվում այս ստեղծագործությունը։

Բնության միջոցով երեխաների դաստիարակությունը Վ. Բիանկին ինքնանպատակ չի համարում։ Դա օգնում է հենց իր՝ բնության պահպանությանը, ինչպես նաև՝ երեխաների հոգեկան աշխարհի ու նրանց մեջ մարդկային հատկանիշների ձևավորմանը։

Բիանկիին հարազատ են նաև հեքիաթների ժանրը, որոնց հերոսները թռչունները, միջատներն ու գազաններն են։ Սրանք, սակայն, օժտված են մարդկային հատկանիշներով՝ կարողանում են խոսել, կատակել, ուրախանալ։ Գրելով կենդանական ու բուսական աշխարհի մասին, Բիանկին չի թաքցնում իր սերն ու հիացմունքը հատկապես թռչունների նկատմամբ։ Բնության միջոցով ոչ միայն մատաղ սերնդի դաստիարակություն, այլև խաղաղության պահպանումը ողջ աշխարհում։

Մեջբերումներ Վիտալի Բիանկի խոսքերից խմբագրել

  • Ճանապարհի համար վերցրու ոչ թե այն, ինչը կարող է պետք գալ, այլև այն՝ առանց որի հնարավոր չէ ճանապարհ գնալ։
  • Եթե դուք ուզում եք մոտիկից շփվել հայրենի եզերքի հետ, սեփական ոտքերով անցեք նրա արահետներով, ճանապարհ հարթեք անանցանելի անտառներում։
  • Հոգիդ փառավորվում է, և դու մեծ հաճույք ես զգում, երբ անմնացորդ կերպով հավատում են քեզ և միայն բարին ու լավն են սպասում քեզանից։

Մեջբերումներ Վիտալի Բիանկիի մասին խմբագրել

  Վիտալի Բիանկիի մասին պետք է ասել, որ նա, ճիշտ է, գրում է գազանների ու թռչունների մասին, բայց երեխաներին սովորեցնում է, թե ինչպես դառնան իսկական մարդիկ։
- Շիմ Է. Յու.
 
  Վիտալի Բիանկին այն գրողն էր, որն իր կյանքը չէր կարող պատկերացնել առանց իր ընթերցող երեխաների։  
  Բիանկիի գրվածքներում կա մի շատ կարևոր գիծ։ Դա բարության գիծն է, որն անցնում է նրա ողջ ստեղծագործությունների միջով։  

Հայերեն թարգմանված գրականություն խմբագրել

  • Բիանկի Վ. Երաշտահավի օրացույցը.- Եր.։ Հայպետհրատ., 1951.72 էջ։
  • Բիանկի Վ. Հեքիաթներ և պատմվածքներ.- Եր.։ Հայպետհրատ., 1946.-170 էջ։
  • Բիանկի Վ. Վիպակներ և պատմվածքներ.- Եր.։ Հայպետհրատ., 1949.-299 էջ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Большая российская энциклопедия (ռուս.)М.: Большая российская энциклопедия, 2004.
  2. 2,0 2,1 Литераторы Санкт-Петербурга. ХХ век (ռուս.) / под ред. О. В. Богданова
  3. 3,0 3,1 ПроДетЛит (ռուս.) — 2019.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Бианки Виталий Валентинович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. 6,0 6,1 6,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիտալի Բիանկի» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիտալի Բիանկի» հոդվածին։