«Նարնջագույնը նոր սևն է» (անգլ.՝ Orange Is the New Black), ամերիկյան կատակերգական դրամա հեռուստասերիալ բանտում կանանց կյանքի մասին, որը նկարահանվել է ամերիկուհի գրող Փայպեր Կերմանի ինքնակենսագրականի հիման վրա[3]։ Հեռուստասերիալը ստեղծել է Ջենջի Քոհենը։ Պրեմիերան տեղի է ունեցել Նեթֆլիքսում, իսկ առաջին եթերաշրջանի բոլոր 13 սերիաները հասանելի են դարձել 2013 թվականի հուլիսի 11-ին[4]։ Հեռուստասերիալի գլխավոր սաունդթրեքը ամերիկացի երգչուհի Ռեգինա Սպեկտորիի «You’ve Got Time» երգն է[5]։

Նարնջագույնը նոր սևն է
Изображение логотипа
Ժանրհումորային դրամա, սև հումոր պարունակող հեռուստահաղորդում, գրքերի էկրանավորում և ԼԳԲՏ թեմայով հեռուստասերիալ
ԹեմաԼԳԲՏ, բանտ և սոցիալական անհավասարություն
ՍտեղծողJenji Kohan?
Երկիր ԱՄՆ[1]
ՀիմքOrange Is the New Black: My Year in a Women's Prison?
Լեզուանգլերեն[1]
Գլխավոր
դերերում
Թեյլոր Շիլինգ, Լորա Պրեպոն, Ուզո Ադուբա, Danielle Brooks?, Մայքլ Հարնի, Միշել Հերսթ, Նատաշա Լիոն, Թարին Մանինգ, Քեյթ Մալգրյու, Ջեյսոն Բիգս, Յաել Սթոուն, Լորեյն Թուսեն, Selenis Leyva?, Adrienne C. Moore?, Դեշա Պոլանկո, Սամիրա Ուիլի, Barbara Rosenblat?, Լավերնա Քոքս, Նիկ Սենդոու, Լիա Դելարիա, Jackie Cruz? և Sipiwe Moyo?
ՊրոդյուսերJenji Kohan?
Գործադիր պրոդյուսերJenji Kohan? և Liz Friedman?
ԵրաժշտությունGwendolyn?
Պատմվածքի վայրՆյու Յորք
Նկարահանման վայրՆյու Յորք
Եթերաշրջանների քանակ7
Սերիաների քանակ91
Էկրաններին էհուլիսի 11, 2013-ից հուլիսի 26, 2019[2]
ՀեռուստաալիքՆեթֆլիքս
ԸնկերությունLionsgate Television?
ԴիստրիբյուտորՆեթֆլիքս
Պատկերի ձևաչափ16:9
Պարգևներ

Փիբոդի պարգև

Փրայմթայմ Էմմի մրցանակ մեկ խցիկով նկարահանված կատակերգական սերիալի լավագույն մոնտաժի համար

Էմմի մրցանակ Կատակերգայկան հեռուստասերիալի լավագույն հրավիրված դերասանուհի անվանակարգում

Արբանյակ մրցանակ կոմեդիա կամ մյուզիքլ ժանրի հեռուստատեսային սերիալում կանացի լավագույն դերակատարման համար

Արբանյակ մրցանակ սերիալներում, մինի սերիալներում կամ հեռուստաֆիլմում երկրորդ պլանի կանացի լավագույն դերակատարման համար

և

Փրայմթայմ Էմի մրցանակ՝ կատակերգական հեռուստասերիալների լավագույն քասթինգ ժանրում

Պաշտոնական կայքէջ

2014 թվականին հեռուստասերիալը առաջադրվել է «Էմմի» մրցանակաբաշխության 12 անվանակարգերում, այդ թվում նաև «Լավագույն կատակերգական հեռուստասերիալ» անվանակարգում, ստանալով 3 մրցանակ[6]։ 2015 թվականին, թեկնածուների պահանջների փոփոխման պատճառով, հեռուստասերիալը հեռացվել է «կատակերգություն» անվանակարգից և տեղափոխվել է «դրամա» անվանակարգ[7]։ Այս անվանակարգում հեռուստասերիալն ընդամենը 4 անգամ է առաջադրվել, այդ թվում նաև որպես «Լավագույն դրամա հեռուստասերիալ»[8]։ 2015 թվականի ապրիլի 15-ին, երրորդ եթերաշրջանի պրեմիերայից երկու ամիս առաջ, հեռուստասերիալը երկարաձգվել է չորրորդ եթերաշրջանով[9]։ 2016 թվականի փետրվարի 5-ին հեռուստասերիալը երկարաձգվել է ևս 3 եթերաշրջանով։

2018 թվականի հուլիսի 27-ին թողարկվել է 6-րդ եթերաշրջանը[10]։

2018 թվականի հոկտեմբերի 17-ին հաստատվել է, որ յոթերորդ եթերաշրջանը հեռուստասերիալի համար վերջինն է լինելու, և այն թողարկվել է 2019 թվականին։ Եզրափակից եզերաշրջանի պրեմիերան տեղի է ունեցել Նեթֆլիքսում՝ 2019 թվականի հուլիսի 26-ին[11][12]։

Սյուժե խմբագրել

Հեռուստասերիալի սյուժեն կառուցված է Փայփեր Չապմանի (Թեյլոր Շիլինգ)՝ Նյու Յորքում բնակվող բարեկեցիկ ընտանիքից երիտասարդ կնոջ շուրջ։ Փայփերին 15 ամսով կանանց բանտ են նստեցնում՝ իր նախկին սիրուհի Ալեքս Բոուզի (Լորա Պրեպոն) հետ հանցակցության համար, որը զբաղվում էր թմրանյութերի մաքսանենգությամբ։ Հանցագործությունը տեղի է ունեցել հեռուսատերիալի մեկնարկից 10 տարի առաջ, և այդ ժամանակ էլ Փայփերն անցել էր հանգիստ և օրինապահ կյանքի։ Նրա հանկարծակի և անսպասելի մեղադրանքը լրջորեն խախտում է իր հարաբերությունները նշանածի, ընտանիքի և ընկերների հետ։ Բանտում Փեյփերը ծանոթանում է հետաքրքիր և ծանր ճակատագրով կանանց հետ և հանդիպում է իր նախկին ընկերուհուն, որը նույնպես պատիժ է կրում, և նրանք վերանայում են իրենց հարաբերությունները։

Փայփերը միաժամանակ պետք է սովորի, թե ինչպես գոյատևել բանտում և ինչպես հաղթահարել իրեն շրջապատող բանտային աշխարհի բազմաթիվ ակնհայտ հակասությունները։ Սերիաները հաճախ պարունակում են բանտարկյալների և բանտային թիկնապահների անցյալի հիշողությունները։ Այդ հիշողությունները հիմնականում բացատրում են, թե ինչպես են բանտարկյալները հայտնվել բանտում կամ այլ կերպ պատմում են կերպարի նախապատմությունը։

Հեռուստասերիալը նաև ուշադրութուն է դարձնում այն հանգամանքին, որ կաշառակերությունը, թմրանյութերի մաքսանենգությունը, ֆինանսավորման կրճատումը և դաժան վերաբերմունքը բացասական են ազդում բանտարկյալների ոչ միայն առողջության և բարեկեցության, այլ նաև բանտի հիմնական ունակության վրա՝ կատարել հիմնական պարտականությունները և էթիկական պարտավորությունները՝ որպես Ֆեդերալական ուղղիչ հիմնարկ։

Դերասաններ և կերպարներ խմբագրել

Հիմնական խմբագրել

  • Թեյլոր Շիլինգ՝ Փայփեր Չապման
  • Լորա Պրեպոն՝ Ալեքս Բոուզ
  • Մայքլ Հարնի՝ Սեմ Հիլի
  • Միշել Հուրստ՝ Տիկին Կլոդետ
  • Քեյթ Մալգրյու՝ Գալինա «Կարմրահեր» Ռեզնիկովա
  • Ջեյսոն Բիգս՝ Լարի Բլում
  • Ուզո Ադուբա՝ Սյուզան Ուորեն

Քննադատություն խմբագրել

Հեռուստասերիալը արժանացել է քննադատների դրական գնահատականներին։ Metacritic կայքում առաջին եթերաշրջանի վարկանիշը 100-ից 79 միավոր է կազմել՝ հիմնված 31 գրախոսությունների վրա[13]։ Հեռարձակման առաջին շաբաթվա ընթացքում հեռուստասերիալը դիտվել է ավելի շատ հեռուստադիտողների կողմից, քան Նեթֆլիքսի այնպիսի սերիալները, ինչպիսիք են «Դանդաղ զարգացում»-ը և «Քարտային տնակ»-ը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Fernsehserien.de (գերմ.)
  2. 2,0 2,1 http://dbpedia.org/resource/Orange_Is_the_New_Black
  3. Nellie Andreeva (2012 թ․ սեպտեմբերի 17). «Duo Cast In Netflix's 'Orange Is The New Black', Don Stark Upped On VH's 'Bounce'». Deadline.com (անգլերեն). Վերցված է 2013 թ․ հուլիսի 1-ին.
  4. Lesley Goldberg (2013 թ․ ապրիլի 30). «Netflix Sets Premiere Date for Jenji Kohan's 'Orange Is the New Black'» (անգլերեն). The Hollywood Reporter. Վերցված է 2013 թ․ ապրիլի 30-ին.
  5. Orange is the New Black — Opening Credits
  6. Michael O'Connell (2014 թ․ հուլիսի 10). «Emmy Nominations: The Complete List» (անգլերեն). The Hollywood Reporter. Վերցված է 2014 թ․ հուլիսի 10-ին.
  7. Debra Birnbaum (2015 թ․ մարտի 20). «'Orange Is the New Black' Emmy Petition Denied — Jailed in Drama Category» (անգլերեն). Variety. Վերցված է 2015 թ․ ապրիլի 15-ին.
  8. Nellie Andreeva (2015 թ․ ապրիլի 15). «'Orange Is the New Black' Renewed For Season 4». Deadline.com (անգլերեն). Վերցված է 2015 թ․ ապրիլի 15-ին.
  9. Cynthia Littleton (2016 թ․ փետրվարի 5). «'Orange Is the New Black' Renewed for 3 Seasons by Netflix» (անգլերեն). Variety. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 5-ին.
  10. Erik Pedersen (2018 թ․ հունիսի 5). «'Orange Is The New Black' Season 6 Gets Premiere Date & Teaser On Netflix». Deadline.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
  11. Dee Lockett (2018 թ․ հոկտեմբերի 17). «Orange Is the New Black's Prison Sentence Will End With Season 7». Vulture (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
  12. Erik Pedersen (2019 թ․ մայիսի 22). «'Orange Is The New Black' Gets Final-Season Premiere Date & Photos – Watch The Video Announcement». Deadline.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
  13. Orange Is the New Black — Metacritic

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նարնջագույնը նոր սևն է» հոդվածին։