Ջեյսոն Բիգս

ամերիկացի դերասան

Ջեյսոն Մեթյու Բիգս (անգլ.՝ Jason Matthew Biggs, մայիսի 12, 1978(1978-05-12)[1], Pequannock Township, Մորիս շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկացի դերասան, որն ավելի հայտնի է դարձել «Ամերիկյան թխվածք» կինոկատակերգությունում իր կատարած դերով։

Ջեյսոն Բիգս
Ծննդյան թիվ՝մայիսի 12, 1978(1978-05-12)[1] (45 տարեկան)
Ծննդավայր՝Pequannock Township, Մորիս շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝թատրոնի դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, հնչյունավորող և կինոպրոդյուսեր
IMDb։ID 0004755

Վաղ տարիներ խմբագրել

Բիգսը ծնվել է Նյու Ջերսիում բուժքրոջ և բեռնափոխադրող ընկերության մենեջերի ընտանիքում[2][3]։«Ամերիկյան թխվածք»-ում հրեա Ջիմ Լևենստեյնի դերակատարումից հետո դերասանը հարցազրույցներից մեկում կատակել է, որ նա ունի հրեական բնավորություն, սակայն ինքը պատկանում է իտալացիների սերնդին[4][5]։

Գործունեություն խմբագրել

Իր գործունեությունը Բիգսը սկսել է տասներեք տարեկանից։ 1991 թվականին նա նկարահանվել է Fox հեռուստաընկերության Drexell’s Class(անգլ.) հեռուստասերիալում։ Նույն թվականին Բիգսը ելույթ է ունեցել Բրոդվեյ թատրոնում բեմադրվող «Զրույց իմ հայրիկի հետ» բեմադրությունում, որն օգնել է իրեն մասնակցել «Աշխարհը շրջվում է» սերիալում։ Այս դերակատարումների համար նա ստացել է «Էմմի» մրցանակ։

15 տարեկանում նրան վերցրեցին մշտական դերակատարման «Ինչպես է պտտվում աշխարհը» հայտնի սերիալում։ Նա նկարահանվել է այնտեղ երկու եթերաշրջան (1994—1995)՝ նվաճելով հեռուստատեսային մրցանակաբաշխության «Դայջեստ օպերա» անվանակարգը։

Այս ամենի պատճառով Բիգսը չկարողացավ ավարտել քոլեջը։ Առաջին կիսամյակը նա սովորում է Նյու Յորքի համալսարանում այնուհետև հեռանալով այնտեղից փորձում է ուսումը շարունակել Նյու Ջերսիի Մոնքլերի համալսարանում։ Բիգսի ուսումը այնտեղ տևեց մի քանի շաբաթ, որի ընթացքում էլ լրացել էր հեռուստատեսության հետ պայմանագրի ժամանակը։ Բիգսը որոշում է մեկնել Հոլիվուդ, որտեղ 1997 թվականին ստանում է իր առաջին դերը «Արձակուրդները Էլվիս Փրեսլիի հետ» ֆիլմում։ Blockbuster Entertainment Awards և MTV Movie Awards կինոմրցանակաբաշխություններում առաջադրված «Ամերիկյան թխվածք»-ում ցնցող հաջողություն ունենալով, Բիգսը սկսեց շատ նկարահանվել։ Բացի այդ, նա բացառիկ պայմանագիր է կնքել Miramax Films-ի հետ և միևնույն ժամանակ գործարք՝ 21st Century Fox-ի հեռուստատեսության հետ նոր նախագծեր մշակելու համար։

Բավականին նման արտաքին տեսք ունենալու պատճառով Ջեյսոնին հաճախ համեմատում են հայտնի դերասան Ադամ Սենդլերի հետ, օրինակ՝ իրենց նմանությունները նշվում է «Ամերիկյան թխվածք. Բոլորը հավաքված են» ֆիլմում։

Ավելի ուշ նկարահանվել է «Նարնջագույն — սեզոնի հիթը» հեռուստասերիալում, որտեղ նույնպես հանդես է գալիս հրեայի կերպարով։

Անձնական կյանք խմբագրել

2008 թվականի հունվարին Բիգսը նշանվել է դերասանուհի Ջենի Մոլլենի հետ, որի հետ նա ծանոթացել է «Իմ լավագույն ընկերոջ ընկերուհին» ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Նրանք ամուսնացել են նույն թվականի ապրիլի 23-ին։ Ամուսինները ունեն երկու զավակ՝ Սիդը (ծնվել է 2014-ի փետրվարին)[6] և Լազլոն (ծնվել է 2017-ի հոկտեմբերին)[7].

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1990 ֆ Mike Mulligan and His Steam Shovel փոքրիկ տղա
1991 ֆ Շան հետ դժոխք The Boy who Cried Bitch Ռոբերտ
1991-1992 ս Դրեքսելայի դաաը Drexell’s Class Ուիլի Թրանքս
1994 ս Ինչպես է պպտտվում աշխարհը As the World Turns Պիթ Ուենդալ
1997 ֆ Ճամբարային պատմություններ Camp Stories Էբբի
1997 ս Բացարձակ անվտանգություն Total Security Ռոբի Ռոզենֆելդ
1999 ֆ Ամերիկյան թխվածք American Pie Ջիմ Լևենստեյն
1999 ֆ Դետրոյթ — ռոքի քաղաք Detroit Rock City Տղա կարմիր սպորտային հագուտով
2000 ֆ Տղաներ և աղջիկներ Boys and Girls Խանտեր/ Սթիվ
2000 ֆ Անահաջողակ Loser Պոլ Տանեք
2001 ֆ Լիրբ Saving Silverman Դարեն Սիլվերման
2001 ֆ Ամերիկյան թխվածք 2 American Pie 2 Ջիմ Լևենստեյն
1999 ֆ Ջեյը և լռակյաց Բոբը հարվածում են Jay and Silent Bob Strike Back ինքն իր դերում
2001 ֆ Պրոզակի ազգը Prozac Nation Ռեյֆ
2002 ս Ոչ կենտրոնում Off Centre Ռիկ Սթիվ
2003 ֆ Ամերիկյան թխվածք։Ամուսնություն American Wedding Ջիմ Լևենստեյն
2003 ֆ Ինչ-որ բան ևս Anything Else Ջերի Ֆոլկ
2004 ֆ Աղջիկը Ջերսիից Jersey Girl Արթուր Բրիքման
2004 ս Ֆրեյզր Frasier Բժիշկ Խոուկ
2005 ֆ Իքս տղան Guy X Ռուդի Սպրուենս
2005 ս Ուիլը և Գրեյսը Will & Grace Երեխա Գլեն
2006 ֆ Սպիտակ գերի Eight Below Չարլի Կուպեր
2006 ֆ Կամուսնանամ առաջին հանդիպմանը Wedding Daze Անդերսոն
2006 ֆ Պինգվինների Ֆարսը Farce of the Penguins անվստահ պինգվին
2007 ֆ The Glitch Ալան
2007 ֆ Ես դժոխքում I’m in Hell Նիկ
2008 ֆ Հարսնացուն այն աշխարհից Over Her Dead Body Դեն
2008 ֆ Իմ լավագույն ընկերոջ ընկերուհին My Best Friend’s Girl Դասթին
2008 ֆ Ցածր կրթություն Lower Learning Թոմ Ուիլոմեն
2009 ֆ Քեյթլինի առևանգումը Kidnapping Caitlynn Մակս
2009 ֆ Երջանկությունը դեռ ամեն ինչ չէ Happiness Isn’t Everything Ջեյսոն Համբուրգեր
2010 ֆ Երրորդ կանոնը The Third Rule Դոն
2010 ֆ Իրական սեր True Love Հենրի
2011 ս Խենթ սեր Mad Love Բեն Պար
2011 ֆ Լավագույն ընկերներ և երեխա Life Happens Սերգեյ
2012 ֆ Ամերիկյան թխվածք․ Բոլորը հավաքվել են American Reunion Ջիմ Լևենստեյն
2012 ֆ Ընտրություններ Grassroots Ֆիլ Քեմփլ
2012-2013 ս Լավ կին The Good Wife Դիլան Սթեք
2012-2014 ս Նինջա - կրիաներ Teenage Mutant Ninja Turtles Լեոնարդո
2013 ֆ Yukon Kornelius Չկա տվյալ
2013-2017 ս Լավ կին The Good Wife Դիլան Սթեք
2014 ս Նարնջագույն — սեզոնի հիթը Orange Is the New Black Լարի Բլում
2016 ֆ Բոլոր մեծահասակները Amateur Night Գայ Քարթեր
2016 ֆ Երկուսը մեկի համար All At Once Մարկսուս
2016 ս Նայելով գիշերը Nightcap Ինքն իր դերում
2016 ս Ես սիրում եմ քեզ իմ ձևով I Like You Just the Way I Am Ջեյսոն
2017 ս Լավ կռիվ The Good Fight Դիլան Սթեք
2017 ֆ Հարգելի Դիկտատոր Coup d’Etat Պարոն Սփայնս
2017 ֆ Ովքեր ենք մենք դարձել Who We Are Now Վինս
2017 ֆ Charlie Foxtrot Կապիտան Չարլի Թրեյլոր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. «TeenHollywood.com — Jason Biggs is Hot». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  3. Jason Biggs profile at FilmReference.com
  4. A Nice Not-Jewish Boy | Arts | Jewish Journal Արխիվացված 2012-07-16 Wayback Machine
  5. Jason Biggs — Times Online
  6. «Jason Biggs posts intimate videos of birth of baby boy Sid». Mail Online. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 18-ին.
  7. «He's Here! Jason Biggs and Jenny Mollen Welcome Son Lazlo - See His First Photos». PEOPLE.com (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ հոկտեմբերի 5. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 18-ին.

Արտաքին հղումներ խմբագրել