Լորա Պրեպոն

ամերիկացի դերասանուհի

Լորա Պրեպոն (անգլ.՝ Laura Prepon, մարտի 7, 1980(1980-03-07)[1], Watchung, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, ռեժիսոր և հեղինակ։ Առավել հայտնի է Ալեքս Բոուզի դերով «Նարնջագույնը նոր սևն է» սերիալում և Դոննա Պինսիոտիի դերով «70-ականների շոու» (1998-2006) սերիալում։

Լորա Պրեպոն
Ծնվել էմարտի 7, 1980(1980-03-07)[1] (44 տարեկան)
ԾննդավայրWatchung, Նյու Ջերսի, ԱՄՆ
ԿրթությունWatchung Hills Regional High School? և Պրոֆեսիոնալ երեխաների դպրոց
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնաթեիստ
Մասնագիտությունհեռուստատեսային դերասանուհի, դերասանուհի, ձայնային դերասանուհի, մոդել, կինոդերասանուհի և կինոռեժիսոր
ԸնտրանիThat '70s Show? և Նարնջագույնը նոր սևն է
Ծնողներհայր՝ Michael Prepon?, մայր՝ Marjorie Prepon?
Ամուսին(ներ)Բեն Ֆոսթեր
lauraprepon.com

Կյանք և կարիերա

խմբագրել

Պրեպոն ծնվել է Ուոտչունգում (Նյու Ջերսի նահանգ), ռուսական հրեաների և իռլանդական կաթոլիկների ընտանիքի հինգ երեխաներից ամենակրտսերն է։ 1995 թվականին նա սկսել է իր հեռուստակարիերան։ Դրանից բացի նա Փարիզում, Միլանում և Բրազիլիայում աշխատել է որպես մոդել[2]։

1998 թվականից մինչև 2006 թվականը Պրեպոն կատարել է Դոննա Պինսիոտտի դերը Fox–ի «70-ականների շոու» սիթքոմում։ Շոուի նկարահանման ժամանակ նա հայտնվել է նաև մի քանի կինոֆիլմերում, որոնցից առավել նշանակալի է «Կարլա» ֆիլմը, որտեղ նա մարմնավորել է Կարլա Հոմոլկայի դերը[3]։ Շոուի ավարտից կարճ ժամանակ հետո նա ստացել է գլխավոր դեր ABC-ի «Ճանապարհ դեպի աշուն» դրամատիկական սերիալում[3]։ Շոուն փակվել է 2008 թվականին՝ երկու կարճ եթերաշրջաններից հետո։

Պրեպոն նկարահանվել է մի շարք սերիալներում, ինչպիսիք են՝ «Հաուս», «Ինչպես հանդիպեցի ձեր մայրիկին» և «Կասլ», ինչպես նաև նկարահանվել է Lifetime ալիքի հեռուստաֆիլմերում։ Հաջորդ խոշոր դերը նա կատարել է 2012 թվականին՝ նկարահանվելով NBC-ի «Ու՞ր ես դու, Չելսի» սիթքոմում, որ անհաջողություն է ունեցել։

Անձնական կյանք

խմբագրել

2018 թվականի հունիսի 3-ին Լորան ամուսնացել է դերասան Բեն Ֆոսթերի հետ, որի հետ նշանադրության մասին հայտնի է դարձել 2016 թվականի հոկտեմբերի 5-ին[4]։ Նրանք ունեն դուստր՝ Էլլա Ֆոսթեր (ծնվել է 2017 թվականի օգոստոսին)[5]։

Ֆիլմագրություն

խմբագրել

Ֆիլմեր

խմբագրել
Թվական Հայերեն անվանում Անգլերեն անվանում Դեր Նշումներ
2001 Southlandeer Յոթը հավասար է հինգի
2002 Slackers Ռինա
2004 Լուսատտիկ Lightning Bug Էնգևին Նաև գործադիր պրոդյուսեր
2006 Կարլա Karla Կարլա Խոմոլկա
2006 Արի վաղ առավոտյան Come Early Morning Քիմ
2007 Ընտրյալ The Chosen One Ռեյչել Կրուս Հնչյունավորում
2012 Խոհանոց The Kitchen Ջենիֆեր
2016 Աղջիկը գնացքում The Girl on the Train Քեթի

Հեռուստացույց

խմբագրել
Տարի Հայերեն անվանում Անգլերեն անվանում Դեր Նշումներ
2004 Բլրի արքան King of the Hill Էյպրիլ Էպիզոդ՝ «Talking Shop», հնչյունավորում
2005 Սիրավեպ հարսնացուի հետ Romancing the Bride Մելիսա Հեռուստաֆիլմ
2007-2008 Ճանապարհ դեպի աշուն October Road Հաննա Ջեյն Դենիելս Պարբերական դեր
2009 Սովորական տեսքով In Plain Sight Լորեն Հեֆֆերման Էպիզոդ՝ «A Frond in Need»
2010 Մեդիում Medium Կարա Հադակ Էպիզոդ՝ «How to Beat a Bad Guy»
2010 Հաուս House Ֆրենկ Էպիզոդ՝ «Private Lives»
2009-2010 Ինչպես հանդիպեցի ձեր մայրիկին How I Met Your Mother Կարեն 3 էպիզոդ
2011 Կասլ (հեռուստասերիալ) Castle Նատալի Ռոդս Էպիզոդ՝ «Nikki Heat»
2011 Սերը խայթում է Love Bites Ալեքս Էպիզոդ՝ «Keep on Truckin'»
2011 Մահացու խաղ The Killing Game Էվա Դունկան Հեռուստաֆիլմ
2012 Ու՞ր ես դու, Չելսի Are You There, Chelsea? Չելսի Նյուման Պարբերական դեր

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. http://www.maximonline.com/world_o_sex/articles/article_3847.html Արխիվացված 2004-12-07 Wayback Machine from the January 2001 issue of Maxim
  3. 3,0 3,1 «Laura Prepon». Yahoo!. Վերցված է 2014 թ․ փետրվարի 8-ին.
  4. Laura Prepon and Ben Foster Are Married! 'Thank You for All the Love'
  5. Звезда сериала "Оранжевый — хит сезона" Лора Препон и Бен Фостер стали родителями
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լորա Պրեպոն» հոդվածին։