Լորեյն Թուսեն

ամերիկացի դերասանուհի

Լորեյն Թուսեն (անգլ.՝ Lorraine Toussaint, ապրիլի 4, 1960(1960-04-04), Տրինիդադ, Տրինիդադ և Տոբագո), ամերիկացի դերասանուհի, որն առավել հայտնի է Lifetime-ի «Այժմ ցանկացած օր» սերիալում (1998-2002) խաղացած իր Ռենե Ջեքսոն դերի շնորհիվ։ Թուսենը կանոնավոր դերեր է ունեցել նաև «Ջորդանի հետաքննությունը» (2002-2003) և «Փրկեք Գրեյսին» (2007-2010) սերիալներում, իսկ 2012 թվականին Ավա Դյուվերնեյի «Կես ճանապարհին ոչ մի տեղ» կինոֆիլմում խաղացած դերի համար առաջադրվել է «Անկախ ոգի» մրցանակի։ 2014 թվականին Թուսենը Netflix«Նարնջագույնը նոր սևն է» սերիալի երկրորդ եթերաշրջանում խաղացել է հիմնական չարագործի՝ Իվոն «Վի» Պարկերի դերը, որը նրան բերել է քննադատների համակրանքը։ Հետո Թուսենը նկարահանվել է Դյուվերնեյի ևս մեկ ֆիլմում՝ «Սելմա»-ում՝ խաղալով իրավապաշտպանուհի Ամելի Բոյնթոնի դերը։

Լորեյն Թուսեն
Ծնվել էապրիլի 4, 1960(1960-04-04) (64 տարեկան)
ԾննդավայրՏրինիդադ, Տրինիդադ և Տոբագո
ԿրթությունՋուլիարդ դպրոց և Ֆիորելլո Հ. ԼաԳուադրդիա Ավագ դպրոց
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունկինոպրոդյուսեր, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, դերասանուհի և թատրոնի դերասանուհի

Կյանք և կարիերա խմբագրել

Լորեյն Թուսենը ծնվել է Տրինիդադ կղզում, բայց 10 տարեկան հասակում մոր հետ տեղափոխվել է Բրուքլին[1]։ 1978 թվականին գեղարվեստի բակալավրի աստիճանով ավարտել է High School of Performing Arts-ը[2][3], իսկ հետո ընդունվել է Ջուլիարդի դպրոց, որտեղ նրա համադասարանցին եղել է Պենի Ջոնսոնը[4]։

Թուսենն առավել հայտնի է երկու կանանց (սպիտակամորթ տնային տնտեսուհի Մերի Էլիզաբեթ Սիմսի, որի դերը խաղացել է Էնի Փոթսը, և աֆրո-ամերիկացի փաստաբան Ռենե Ջեքսոնի, որի դերը խաղացել է Թուսենը) ընկերության մասին պատմող «Այժմ ցանկացած օր» հեռուստասերիալում խաղացած իր դերերով։ Սերիալում նաև պատկերված է հավասար իրավունքների համար պայքարը և խտրականության վերացումը, որին ակտիվ մասնակցել է Ռենեի հայրը։ Նա սերիալում նկարահանվել է նրա հեռարձակման ողջ եթերաշրջանի ընթացքում (1998-2002)։ Նաև նկարահանվել է «Ջորդանի հետաքննությունը» (2002-2003) և «Փրկեք Գրեյսին» (2007-2010) սերիալներում։ Բացի դրանից, նա պարբերաբար հայտնվել է «Օրենք և կարգ», «C.S.I.: Հանցագործության վայրը» և «Տգեղ աղջիկ» սերիալներում։

2012 թվականին Լորեյն Թուսենը Ավա Դյուվերնեյի «Կես ճանապարհին ոչ մի տեղ» կինոֆիլմում խաղացած երկրորդ պլանի լավագույն կանացի դերի համար առաջադրվել է «Անկախ ոգի» մրցանակի[5] և արժանացել է հենց Էլֆրի Վուդարդի գովասանքին[6]։ 2013 թվականին Թուսենը նկարահանվել է «Մարմնի հետաքննություն» սերիալի երրորդ եթերաշրջանի չարագործի դերում[7], իսկ հետո «Ֆոսթերներ» սերիալում սկսել է խաղալ հերոսուհի երի Սոմի իշխող մոր դերը[8]։ «Այժմ ցանկացած օր» սերիալի ավարտից տասներեք տարի անց շոուի ժամանակ նա էկրանում վերամիավորվել է Էնի Փոթսի հետ։

2014 թվականին Թուսենը Netflix-ի «Նարնջագույնը նոր սևն է» սերիալում կատարել է Իվոն «Վի» Պարկերի դերը[9][10]։ Երկրորդ եթերաշրջանում խաղացած անհաշտ ախոյանի դերի համար ստացել է քննադատների գովասանքը[11][12][13]։ Նույն թվականին Ավա Դյուվերնեյի «Սելմա» պատմական դրամայում հրավիրվել է կատարելու Ամելի Բոյնթոնի (Ալաբամայում առաջին աֆրոամերիկացի կինը, որը քվեարկվել է կոնգրեսում) դերը[14][15]։ Շուտով նա հրավիրվել է ABC-ի «Հավերժություն» սերիալի գլխավոր դերերից մեկը կատարելու համար[16]։ Սերիալը փակվել է 2015 թվականի մայիսին՝ առաջին եթերաշրջանից հետո։

2015 թվականին Թուսենը «Նարնջագույնը նոր սևն է» սերիալում խաղացած դերի համար շահել է «ԱՄՆ դերասանների գիլդիա» և «Հեռուստատեսության քննադատների ընտրություն» (դրամատիկ սերիալում երկրորդ պլանի լավագույն կանացի դերի համար) մրցանակները[17][18]։ Նույն թվականին «Փախուստ դեպի կղզի» ռոմանտիկ դրամայում խաղացել է իր առաջին նշանավոր կինոդերը։ Ֆիլմում խաղացել է սենատորի ծերացող որբևայրու դերը, որը երիտասարդ տղամարդու հետ սկսում է կուրորտային սիրավեպ[19]։ Նա նաև նկարահանվել է «Սոֆին և ծագող արևը» (Մարգո Մարտինդեյլի և Դայան Լադի հետ) և «Սերը հարվածում է ռիթմից», որը երգչուհի Ազիլիա Բենքսի համար առաջնաելույթային ժապավենում[20][21][22]։ 2015 թվականի հունիսին հրավիրվել է Fox-ի «Ռոուզվուտ» սերիալի գլխվոր կերպարի մոր դերի համար[23]։

Ֆիլմագրություն խմբագրել

Ֆիլմեր խմբագրել

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր Ծանոթագրություն
1989 Արջորսները Breaking In Դելֆինա
1991 Հուդզոնի ճուռակ Hudson Hawk Էկմոնդ Ջոյ
1993 Վերադարձ չկա Point of No Return Բեթ
1994 Իր երեխաների մայրը Mother’s Boys Ռոբերտի դոցենտ
1994 Սրտի արյունահոսություն Bleeding Hearts Էնիդ Շեպերդ
1995 Վտանգավոր մտքեր Dangerous Minds Իռեն Ռոբերտս
1998 Սև շուն Black Dog Էյվերի
1998 Բռնաբարություն Jaded Քերոլ Բրոքեր
2001 Երկինքը ոտքերի տակ The Sky Is Falling Ջենի
2009 Մենակատարը The Soloist Ֆլո Էյերս
2012 Կես ճանապարհին ոչ մի տեղ Middle of Nowhere Ռուտ Երկրորդ պլանի լավագույն կանացի դերի համար «Ազատ ոգի» մրցանակի անվանակարգ

Երկրորդ պլանի լավագույն կանացի դերի համար «Black Reel Award»-ի անվանակարգ
Լավագույն դերասանական կազմի համար «Black Reel Award»-ի անվանակարգ

2014 Անհայտ աղջիկ Undiscovered Gyrl բժիշկ Շերման
2014 Սելմա Selma Ամելիա Բոյթոն Ռոբինսոն
2015 Փախուստ դեպի կղզի Runaway Island Նաոմի Հոլոուեյ
2015 Սուրբ Ծնունդ Xmas
2016 Սոֆին և ծագող արևը Sophie and the Rising Sun Սալոմա Ուիթմոր
2016 Սերը հարվածում է ռիթմերով Love Beats Rhymes Նիշել

Հեռուստատեսություն խմբագրել

  • Մեկ կյանք ապրելու համար (ցերեկային սերիալ, 1988)
  • Օրենք և կարգ (7 էպիզոդ, 1990-1994, 2003)
  • Where I Live (կանոնավոր դեր, 21 էպիզոդ, 1993)
  • Amazing Grace (կանոնավոր դեր, 5 էպիզոդ, 1995)
  • Leaving L.A. (կանոնավոր դեր, 6 էպիզոդ, 1995)
  • Այժմ ցանկացած օր (կանոնավոր դեր, 88 էպիզոդ, 1998-2002)
  • Ջորդանի հետաքննությունը (կանոնավոր դեր, 12 էպիզոդ, 2002-2003)
  • C.S.I.: Հանցագործության վայրը (3 էպիզոդ, 2006-2007)
  • Տգեղ աղջիկ (6 էպիզոդ, 2007)
  • Փրկեք Գրեյսին (կանոնավոր դեր, 43 էպիզոդ, 2007-2010)
  • Գիշերային ուրբաթի լույսերը (6 էպիզոդ, 2009-2011)
  • Մարմնի հետաքննություն (4 էպիզոդ, 2013)
  • Ֆոսթերներ (2013-2018)
  • Նարնջագույնը նոր սևն է (12 էպիզոդ, 2014)
  • Հավերժություն (կանոնավոր դեր, 21 էպիզոդ, 2014-2015)
  • Ռոուզվուդ (կանոնավոր դեր, 2015-2017)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Lorraine Toussaint». Gale Contemporary Black Biography. Answers.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 2-ին.
  2. «Lorraine Toussaint biography». All Movie Guide. The New York Times. Վերցված է 2012 թ․ ապրիլի 2-ին.
  3. «Alumni News». Juilliard School. 2003 թ․ մայիս. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 11-ին.
  4. Gussow, Mel (1982 թ․ ապրիլի 29). «Juilliard Theater Students Put On 'Love's Labor's Lost'». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 3-ին.
  5. Anthony Breznican (27 ноября 2012). «'Moonrise Kingdom' and 'Silver Linings Playbook' lead Indie Spirit noms». Entertainment Weekly. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 19-ին.
  6. Anthony Breznican (19 декабря 2012). «CONSIDER THIS: Alfre Woodard on the lovelorn 'Middle of Nowhere'». Entertainment Weekly. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 19-ին.
  7. Lesley Goldberg (12 ноября 2012). «'Body of Proof' Puts Lorraine Toussaint on the Case (Exclusive)». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 19-ին.
  8. Billy Nilles (24 апреля 2013). «'The Fosters' casting scoop: Lorraine Toussaint joins upcoming ABC Family series». Zap2it. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 10-ին.
  9. «Lorraine Toussaint Joins Cast Of 'Orange Is The New Black' Season 2 | Shadow and Act». Blogs.indiewire.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 9-ին.
  10. «"V Is For Vicious" In New Poster For Lorraine Toussaint's 'Orange Is The New Black' Character|Shadow and Act». Blogs.indiewire.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 1-ին.
  11. Joe Reid (9 июня 2014). «Five Essential Performances by 'Orange Is the New Black' Standout Lorraine Toussaint». The Wire. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 10-ին.
  12. Sandra Gonzalez (9 июня 2014). «'Orange Is the New Black' Finale Recap — And Season 2 Awards!». Mashable. Վերցված է 2014 թ․ հունիսի 10-ին.
  13. Chris Harnick (9 июня 2014). «The Five Most Heartbreaking Moments From Orange Is the New Black Season Two». E! Online. Վերցված է 2014 թ․ հունիսի 10-ին.
  14. «It's A 'Middle of Nowhere' Reunion! Lorraine Toussaint Will Play Amelia Boynton In Ava DuVernay's 'Selma'|Shadow and Act». Blogs.indiewire.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 1-ին.
  15. wilsonmorales (2014 թ․ ապրիլի 22). «Lorraine Toussaint Reunites With Ava DuVernay In MLK Drama 'Selma' | blackfilm.com/read». Blackfilm.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 1-ին.
  16. Michael Slezak (7 июля 2014). «OITNB Star Joins ABC's Forever as Series Regular». TV Line. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 8-ին.
  17. Variety Staff. «Critics' Choice Television Awards Winners 2015 — Full List - Variety». Variety. Վերցված է 2015 թ․ հունիսի 12-ին.
  18. «SAG-AFTRA Honors Outstanding Film and Television Performances at the 21st Annual Screen Actors Guild Awards®». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 12-ին.
  19. «'Runaway Island' Premieres at American Black Film Festival». NBC News. 12 июня 2015. Վերցված է 2015 թ․ հունիսի 19-ին.
  20. Tambay A. Obenson (2015 թ․ մայիսի 6). «Lorraine Toussaint, Aisha Hinds & Thomas Q. Jones Headlin - Shadow and Act». Shadow and Act. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 28-ին.
  21. Jai Tiggett (2015 թ․ մայիսի 11). «Interview: Lorraine Toussaint On Commitment To Characters - Shadow and Act». Shadow and Act. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 28-ին.
  22. Mike Fleming Jr. «Rapper Azealia Banks To Star In Lionsgate Feature 'Coco' - Deadline». Deadline. Վերցված է 2015 թ․ մայիսի 28-ին.
  23. «Orange Is the New Black's Lorraine Toussaint Is Already Moving on—Get Details on Her New Role!». E! Online. Վերցված է 2015 թ․ հունիսի 12-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լորեյն Թուսեն» հոդվածին։