Ուզո Ադուբա

ամերիկացի դերասանուհի

Ուզո Ադուբա (անգլ.՝ Uzo Aduba, ամբողջական անունը՝ Ուզոամակա Նվանեկա Ադուբա անգլ.՝ Uzoamaka Nwanneka Aduba, փետրվարի 10, 1981(1981-02-10)[1], Բոստոն, ԱՄՆ), նիգերիական ծագմամբ ամերիկյան դերասանուհի և երգչուհի[3]։ Ադուբան առավել հայտնի է Netflix–ի «Նարնջագույնը նոր սևն է» սերիալի Սյուզան Ուորեն դերով, որը առավել հայտնի է որպես «Խելագար աչքեր» և որի շնորհիվ արժանացել է քննադատների գովասանքին[4], «Էմմի» երկու մրցանակի[5] և այլ պարգևների։

Ուզո Ադուբա
անգլ.՝ Uzoamaka Nwanneka Aduba
Ծնվել էփետրվարի 10, 1981(1981-02-10)[1] (43 տարեկան)
ԾննդավայրԲոստոն, ԱՄՆ
ԿրթությունԲոստոնի համալսարան, Բոստոնի համալսարանի կերպարվեստի քոլեջ և Medfield High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունթատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և ձայնային դերասանուհի
Պարգևներ և մրցանակներ

Կյանք և կարիերա խմբագրել

Ադուբան ծնվել է Բոստոնում։ Նա դերասանական հմտությունը սովորել Բոստոնի համալսարանում և 2003 թվականին սկսել է իր կարիերան թատերական բեմում։ 2004 թվականին նա առաջադրվել է Հելեն Հեյսի անվան մրցանակի՝ «Translations of Xhosa» պիեսում ունեցած դերի համար[6]։ Փոքր բեմերում բազմաթիվ դերերից հետո 2007 թվականին նա առաջնաելույթը նշել է Բրոդվեյում` «Coram Boy» բեմադրության մեջ[7]։ 2011-2012 թվականներին նա եղել է «Godspell» մյուզիքլի դերասանական կազմի անդամ[3][7]։

2013 թվականին Ադուբան սկսել է Netflix֊ի «Նարնջագույնը նոր սևն է» սերիալում խաղալ Սյուզան Ուորեն դերը, որը հայտնի է որպես «Խելագար աչքեր»։ Չնայած նրան, որ նա ի սկզբանե փորձել է այլ դեր խաղալ, սակայն պրոդյուսերները նրան առաջարկել են խաղալ «Խելագար աչքեր»[8]։ Արդյունքում, նրա ժողովրդականության շնորհիվ, Ադուբան բարձրացվել է հիմնական կազմ՝ սկսած երկրորդ եթերաշրջանից[9][10]։ Այդ դերը նրան «Հեռուստատեսային քննադատների ընտրության» մրցանակ է բերել որպես կատակերգական սերիալում լավագույն հրավիրված դերասանի, «Էմմի»-ին՝ «Լավագույն հրավիրված դերասանուհի կատակերգական հեռուստասերիալում» անվանակարգում և «Սպուտնիկ» մրցանակի՝ 2014 թվականին հեռուստատեսությամբ երկրորդ ծրագրի լավագույն կանացի դերի համար[11][12]։ 2015 թվականին նա ստացել Է ԱՄՆ-ի դերասանների խմբի երկու մրցանակ՝ լավագույն դերասանուհի և կատակերգական սերիալում լավագույն դերասանական կազմ անվանակարգում[13]։

Հեռուստատեսություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Անգլերեն անվանում Դեր
2012 Կապույտ արյուն Blue Bloods Բուժքույր
Նշում՝ «Գիշերային մղձավանջ» («Nightmares»)
2013 Նարնջագույնը նոր սևն է Orange Is the New Black Սյուզան Ուորրեն «Խելագար աչքեր»
Նշումներ
Պարբերական դեր (1 եթերաշրջան)
Կանոնավոր դեր (2 եթերաշրջան)

Մրցանակներ՝
«Էմմի» մրցանակ՝ լավագույն հրավիրված դերասանուհի կատակերգական սերիալում (2014)
«Էմմի» մրցանակ՝ դրամատիկական հեռուստասերիալում երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար (2015)
ԱՄՆ կինոդերասանների գիլդիա մրցանակ՝ կատակերգական սերիալում կանանց լավագույն դերի համար (2015, 2016)
ԱՄՆ կինոդերասանների գիլդիա մրցանակ՝ կատակերգական սերիալում լավագույն դերասանական կազմի համար (2015)
«Սպուտնիկ» մրցանակ հեռուստասերիալի լավագույն դերասանական կազմի համար (2014)
«Հեռուստատեսային քննադատների ընտրություն» մրցանակ՝ կատակերգական հեռուստասերիալում լավագույն հրավիրված դերասանին (2014)
Անվանակարգ՝ «Ոսկե գլոբուս» մրցանակ՝ մինի-սերիալում, հեռուստասերիալում կամ հեռուստաֆիլմում երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար (2015, 2016)
Անվանակարգ՝ NAACP Image Award-ը կատակերգական սերիալում լավագույն կանացի դերի համար (2015)
Անվանակարգ՝ «Սպուտնիկ» մրցանակ՝ մինի-սերիալում, հեռուստասերիալում կամ հեռուստաֆիլմում (2014) երկրորդ պլանի լավագույն դերի համար

2016 Սթիվենի տիեզերքք Steven Universe Վիսմութ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. https://100women.okayafrica.com/film-tv-articles/2018/2/28/uzo-aduba
  3. 3,0 3,1 Celine Wright (12 августа 2013). «'Orange Is the New Black's' Uzo Aduba on a good road as Crazy Eyes». Los Angeles Times. Վերցված է 2014 թ․ փետրվարի 10-ին.
  4. «Six Great Performances By Black Actors In 2013». ShadowAndAct. 19 декабря 2013. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 10-ին.
  5. Michael O'Connell (10 июля 2014). «Emmy Nominations: The Complete List». The Hollywood Reporter. Վերցված է 2014 թ․ հուլիսի 10-ին.
  6. «HHA Nominees & Recipients». Washington Theatre Guide. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 10-ին.
  7. 7,0 7,1 «Uzo Aduba». Internet Broadway Database. Վերցված է 2014 թ․ փետրվարի 10-ին.
  8. Maureen Ryan (23 августа 2013). «'Crazy Eyes' From 'Orange Is The New Black' Talks Flirting, Jodie Foster And That Infamous Scene». The Huffington Post. Վերցված է 2014 թ․ փետրվարի 10-ին.
  9. Nellie Andreeva (8 августа 2013). «Uzo Aduba Upped To Regular On 'Orange Is The New Black', Steven Culp In 'Revolution'». Deadline.com. Վերցված է 2014 թ․ փետրվարի 10-ին.
  10. Tambay Obenson (8 августа 2013). «Uzo Aduba ("Crazy Eyes") Promoted To Series Regular On 'Orange Is The New Black'». ShadowAndAct. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 10-ին.
  11. Katie Atkinson (19 июня 2014). «Critics' Choice TV Awards: The winners list». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 20-ին.
  12. «'12 Years a Slave' leads 2014 Satellite Award nominations». Examiner. 3 декабря 2013. Վերցված է 2014 թ․ փետրվարի 10-ին.
  13. «SAG Awards 2015: Watch the Most Emotional Speeches, Including Uzo Aduba, Patricia Arquette, More! Read more: http://www.usmagazine.com/entertainment/news/sag-awards-2015-watch-most-emotional-speeches-uzo-aduba-2015251#ixzz3Pu6RxFGt Follow us: @usweekly on Twitter | usweekly on Facebook». Us Weekly. 25 января 2015. Վերցված է 2015 թ․ հունվարի 26-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուզո Ադուբա» հոդվածին։