Թեյլոր Շիլինգ (անգլ.՝ Taylor Schilling, հուլիսի 27, 1984(1984-07-27)[1], Բոստոն, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։ NBC հեռուստատեսայնի ցանցի «Գթասրտություն» (2009-2010) կարճաժամկետ սերիալի գլխավոր դերակար։ Նկարահանվել է «Ատլանտը ուսերը պարզեց․ Մաս 1» (2011) և «Հաջողակը» (2012) ֆիլմերում։ Շիլինգն առավել հայտնի է դարձել Netflix«Նարնջագույնը նոր սևն է» սերիալում խաղացած Պիպեր Չեպմենի դերի շնորհիվ, որի շնորհիվ նա 2014 թվականին դարձել է «Էմմի» և «Ոսկե գլոբուս» մրցանակների դափնեկիր։

Թեյլոր Շիլինգ
Taylor Schilling at Paley Fest Orange Is The New Black.jpg
Ծննդյան թիվ՝հուլիսի 27, 1984(1984-07-27)[1] (37 տարեկան)
Ծննդավայր՝Բոստոն, ԱՄՆ
Քաղաքացիություն՝Flag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասանուհի, կինոդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի
IMDb։ID 2279940

Կյանք և գործունեությունԽմբագրել

Շիլինգը ծնվել է Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում, որտեղ և սկսել է իր դերասանական կարիերան տեղական բեմադրություններում, ինչպիսին է «Տանիքի ջութակահարը»[2]։ 2002 թվականին Շիլինգն ավարտել է Վեյլանդի միջնակարգ դպրոցը, իսկ 2006 թվականին Ֆորդհեմի համալսարանում ստացել է արվեստի բակալավրի աստիճան[2]։ Այնուհետև նա դերասանական վարպետություն է սովորել Նյու Յորքի համալսարանում, իսկ արդեն 2007 թվականին իր առաջին քայլերն է կատարել հեռուստատեսությունում՝ փոքր դերակատարմամբ նկարահանվելով «Մութ պատմություն» անկախ ֆիլմում[3]։

2009 թվականին սկսնակ Շիլինգն անսպասելիորեն կարողացել է գլխավոր դեր ստանալ NBC-ի «Գթասրտություն» բժշկական դրամայում՝ պրոդյուսերներին զարմացնելով իր դերասանական խաղով։ Այդ պահին նա Մանհեթենում դայակ է աշխատել[4]։ Շոուն հաջողության չի հասել և 2010 թվականի գարնանը փակվել է։ Շիլինգը, սակայն, շուտով ստացել է կնոջ գլխավոր դեր «Հաջողակը» ֆիլմում, որը նկարահանվել է Նիկոլաս Սփարքսի հերթական վեպի էկրանավորմամբ[5]։ 2011 թվականին նա գլխավոր դեր է խաղացել նաև «Ատլանտը ուսերը պարզեց. Մաս 1» ֆիլմում, իսկ հետո կարճ ժամանակով հայտնվել է ««Արգո» գործողություն» ֆիլմում գլխավոր հերոսի կնոջ դերում[6]։

2012 թվականին Շիլինգը Netflix-ի «Նարնջագույնը նոր սևն է» սերիալում ստացել է գլխավոր դերը[7]։ Նա խաղացել է հակահերոին Պիպեր Չեպմենի՝ բիսեքսուալ կնոջ դեր, որը բանտ է նստել այն բանից հետո, երբ թմրանյութերի մաքսանենգությամբ զբաղվող իր նախկին սիրուհին իրեն հանձնել է իշխանություններին։ Շիլինգը այդ դերի շնորհիվ առաջ է անցել մի շարք այլ հանրաճանաչ դերասանուհիներից[7]։ Այդ դերի շնորհիվ նա գովեստի է արժանացել քննադատների կողմից և 2014 թվականին դառձել «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիր[2]։ Այնուամենայնիվ, Շիլինգն առաջադրվել է «Էմմի»՝ «Լավագույն դերասանուհի կատակերգական սերիալում», մրցանակին[8]։

Անձնական կյանքԽմբագրել

2020 թվականի հունիսի 30-ին Թեյլոր Շիլինգը ներկայացել է քամինգ աութով՝ սոցիալական ցանցի իր էջում պատմելով նկարչուհի Էմիլի Ռիցի հետ հարաբերությունների մասին։ Զույգը հարաբերությունների մեջ է ավելի քան մեկ տարի[9]։

ՖիլմագրությունԽմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակի անվանումը Դեր
2007 «Մութ պատմություն» Dark Matter Ջեկի
2010 «Գթասրտություն» Mercy բուժքույր Վերոնիկա Կալահան
2011 «Ատլանտը պարզեց ուսերը. Մաս 1» Atlas Shrugged: Part I Դագնի Թագարթ
2012 «Հաջողակը» The Lucky One Բեթ Գրին
2012 ««Արգո» գործողություն» Argo Քրիստին Մենդես
2013 «Մնա» Stay Էբբի
2019 «Նարնջագույնը նոր սևն է» Orange Is the New Black Пайпер Чепмен
2015 «Գիշերակաց» The Overnight Էմիլի
2016 «Հարբած պատմություն» Drunk History Էմիլի Փոբլինգ
2017 «Առևանգի՛ր ինձ» Take Me Աննա Սենտ Բլեր
2018 «Հանրային գրադարան» The Public Անժելա
2018 «Տիտան» The Titan բժիշկ Աբիգայլ Յանսեն
2018 «Ընտանիք» Family Քեյթ
2019 «Օմեն. Վերածնունդ» The Prodigy Սառա Բլում
2019 «Ֆիլ» Phil Սամանտա Ֆորդ

Մրցանակներ և անվանակարգերԽմբագրել

Մրցանակ Տարի Կատեգորիա Աշխատանքի անվանում Արդյունք
«Ոսկե գլոբուս» 2014 Լավագույն դերասանուհի դրամատիկ հեռուստասերիալում «Նարնջագույնը նոր սևն է» Առաջադրված
2015 Լավագույն դերասանուհի կատակերգական հեռուստասերիալում կամ մյուզիքլում Առաջադրված
«Էմմի» 2014 Լավագույն դերասանուհի կատակերգական հեռուստասերիալում Առաջադրված
«ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ» 2015 Լավագույն դերասանական կազմը կատակերգական սերիալում Հաղթանակ
2016 Հաղթանակ
2017 Հաղթանակ
2018 Առաջադրված
«Արբանյակային» 2014 Լավագույն դերասանուհի կատակերգական հեռուստասերիալում կամ մյուզիքլում Հաղթանակ
2015 Առաջադրված
2016 Հաղթանակ
2017 Հաղթանակ

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #1026300940 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 «Taylor Schilling: Biography»։ TV Guide։ Վերցված է 2014-02-08 
  3. «8 Things to Know About The Lucky One‘s Taylor Schilling!»։ Teen.com։ 4 апреля 2012։ Արխիվացված է օրիգինալից 2014-02-22-ին։ Վերցված է 2014-02-08 
  4. «Taylor Schilling»։ Yahoo!։ Վերցված է 2014-02-08 
  5. Dave McNary (23 августа 2010)։ «Taylor Schilling joins WB’s ‘Lucky One’»։ Variety։ Վերցված է 2014-02-08 
  6. Jeff Sneider (29 августа 2011)։ «Affleck takes a wife for ‘Argo’»։ Variety։ Վերցված է 2014-02-08 
  7. 7,0 7,1 Nellie Andreeva (30 августа 2012)։ «Taylor Schilling To Star In Jenji Kohan’s Netflix Series ‘Orange Is The New Black’»։ Deadline.com։ Վերցված է 2014-02-08 
  8. Michael O'Connell (10 июля 2014)։ «Emmy Nominations: The Complete List»։ The Hollywood Reporter։ Վերցված է 2014-07-10 
  9. «Звезда сериала «Оранжевый — хит сезона» Тейлор Шиллинг совершила каминг-аут»։ Афиша։ Վերցված է 2020-07-01