Նարինե Խաչատուրյան
Նարինե Լևոնի Խաչատուրյան (հայտնի է նաև որպես Նարինե Թուխիկյան, փետրվարի 16, 1962[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ լրագրող, հասարակական, քաղաքական և մշակութային գործիչ, Հովհաննես Թումանյանի թանգարանի նախկին տնօրեն (2007-2019 թթ.)[2][3], ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր «Իմ քայլը» դաշինքից (2018-2019)։ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ (2019-)[4]։
Նարինե Խաչատուրյան | ||||
| ||||
---|---|---|---|---|
2019 հունվարի 14 - 2019 հունիսի 10 | ||||
| ||||
2019 հունիսի 11-ից | ||||
Կրթություն՝ | Երևանի պետական համալսարան (1985)[1] | |||
Մասնագիտություն՝ | լրագրող, հասարակական գործիչ և քաղաքական գործիչ | |||
Ծննդյան օր | փետրվարի 16, 1962[1] (62 տարեկան) | |||
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] | |||
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան | |||
Հայր | Լևոն Թուխիկյան | |||
Մայր | Աննա Պետրոսյան |
Կենսագրություն
խմբագրելՆարինե Թուխիկյանը ծնվել է 1962 թվականի փետրվարի 16-ին, Երևանում, դերասան Լևոն Թուխիկյանի և գրող, բեմադրիչ Աննա Պետրոսյանի ընտանիքում։ 1979 թվականին ավարտել է Երևանի թիվ 78 միջնակարգ դպրոցը, 1985 թվականին՝ Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը[3]։ 1987 թվականին վերապատրաստվել է ԽՍՀՄ կենտրոնական հեռուստատեսությունում։ Կառավարման դասընթացներ է անցել Հայաստանի ամերիկյան համալսարանում[5][6]։
Աշխատանքային գործունեություն
խմբագրելԱշխատել է հեռուստատեսությունում, լրագրողական գործունեության վերջին տարիներին արխիվային ուսումնասիրություններ էր իրականացնում, որից հետո կայացրել է լրագրությունից հեռանալու որոշումը, քանի որ հեռուստատեսությունը իրեն այլևս դուր չէր գալիս. «բարոյական, մշակութային առումով շատ բան խեղաթյուրված էր»[3]։ 1991-1993 թվականներին աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր կրոնի գործերի պետական կոմիտեում։ Դասավանդել է «Գլաձոր» կառավարման համալսարանում (2002-2012) և Երևանի պետական համալսարանում (2009-2011)։ 2007-2019 թվականներին եղել է Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրենը[3]։ 2019 թվականի հունիսի 11-ին նշանակվել է Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ[4]։
Քաղաքական գործունեություն
խմբագրել2018 թվականի դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ Քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով։ 2019 թվականի մայիսի 31-ին Նարինե Թուխիկյանը հայտարարել է ԱԺ մանդատից հրաժավելու մասին[7]։
Անկուսակցական։
Հովհաննես Թումանյանի թանգարանում «Խավարում» ցուցահանդեսի փակում
խմբագրելԱռավել հայտնի է դարձել 2017 թվականի կեսերին, երբ իր ղեկավարած Հովհաննես Թումանյանի թանգարանում Հայաստանի Մշակույթի նախարարության հրահանգով փակվել է «Խավարում» ցուցահանդեսը, որը նվիրված էր Խորհրդային Հայաստանում Բոլշևիկյան բռնաճնշումների զոհ դարձած հայաստանցիներին[8]։
Անդամակցություն
խմբագրել- Թանգարանների միջազգային խորհրդի անդամ, 2013
- Հայաստանի հանրային խորհրդի անդամ, 2018
- Ալեքսանդր Սպենդիրայանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հոգաբարձու, 2018
- Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կառավարման խորհրդի անդամ, 2019
Հետաքրքիր փաստեր
խմբագրել- Ստորագրել է Հայաստանի մշակույթի և արվեստի անվանի գործիչների կողմից «Արդարությունը Հայաստանում» վերնագրված հայտարարությունը[9]։
- Հայաստանի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի կարծիքով, Նարինե Թուխիկյանը Հայաստանի «լավագույն և երկարամյա տնօրեններից մեկն է»[10]։
- Նարինե Թուխիկյանի կարծիքով, Հայաստանի պատմության մեջ ամենալուսավոր կերպարները շատ են, որոնց թվում են. «Նեմեսիս» գործողության հերոսները՝ Հակոբ Տեր-Հակոբյան (Շահան Նաթալի), Սողոմոն Թեհլիրյան, Արամ Երկանյան և մյուս բոլոր նեմեսիսականները՝ գումարած ԱՍԱԼԱ-ի տղաները և Հաց բերողը»[11]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 http://www.parliament.am/deputies.php?sel=details&ID=1281&lang=eng
- ↑ Կենսագրություն
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 «Լավ կլիներ, որ Հայաստանում մայրիշխանություն լիներ.Նարինե Թուխիկյան». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 7-ին.
{{cite web}}
: More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն) - ↑ 4,0 4,1 «Վարչապետի որոշումներ - Հայաստանի էլեկտրոնային կառավարում | e-gov». e-gov.am. Վերցված է 2019 թ․ հունիսի 11-ին.
- ↑ Գրոհ թանգարանի դեմ(չաշխատող հղում)
- ↑ «Zarkfoundation - Նարինե Թուխիկյան». zarkfoundation.com.
- ↑ «Նարինե Թուխիկյանը այս պահի դրությամբ հետ չի վերցրել պատգամավորական մանդատը վայր դնելու մասին դիմումը. Դեռ մեկ օր ունի». operativ.am. Վերցված է 2019 թ․ հունիսի 11-ին.
- ↑ «Խավարում» ցուցահանդեսի փակման պատճառը «աշխատանքային ներքին կանոնակարգն է եղել»․ Ամիրյան(չաշխատող հղում)
- ↑ «Հոգևոր Հայաստան»-ը մեծապես արժեվորում է «Արդարությունը Հայաստանում» հայտարարությունը
- ↑ Արմեն Ամիրյան. Թումանյանի թանգարանը համաձայնություն չի ունեցել նման ցուցադրություն կազմակերպելու. «Հրապարակ»
- ↑ 7 հարց. Նարինե Թուխիկյանին